12:44 21.10.2017
Այսօր Սիսիան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Daiatsu Storia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, հայտնում է ԱԻՆ-ը:
12:37 21.10.2017
Անդրեյ Արեշևը նաև հավելել է, որ ղարաբաղյան հարցը չի կարելի լուծել ուժային ճանապարհով: Խնդրի կարգավորման հարցում էական հակասություններ չկան Մինսկի խմբում ներկայացված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տեսակետերում: Ինչը սկզբունքային տարբերություն է մյուս կոնֆլիկտների հետ համեմատած և շատ կարևոր տարբերություն:
21:08 20.10.2017
Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի մասին հերթական դեպքն է հայտնաբերվել, տեղեկացնում է EcoNews.am-ը:
20:52 20.10.2017
Վիտոլդ Վաշչիկովսկին Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքները:
20:33 20.10.2017
Ընդունեք մի բան՝ սա Աստվածաշունչ չէ, ընդունում ենք, որ ստամբուլյան կոնվենցիայից բազմաթիվ ուղղակիորեն արտագրված դրույթներ ունի, բայց ստամբուլյան կոնվենցիան էլ Աստվածաշունչ չէ, ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծին նվիրված քննարկումներից մեկի ժամանակ ասել է Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:
20:17 20.10.2017
Սպիտակագլուխ անգղերի որսի աղմկոտ գործով ոչ ոք չի պատժվի: Կարմիր գրքում գրանցված թռչունների որսի գործով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմնավորումով, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:
Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Մինչ այս արդեն հայտնի էր, որ աղմուկ բարձրացրած լուսանկարների մեջ երևացող մեքենայի պետհամարանիշը հին նմուշի է, ըստ այդմ՝ լուսանկարն առնվազն 4 տարվա վաղեմություն ունի:
Հայաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է 3-6 ամիս կալանք կամ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով տուգանք ապօրինի որսի համար, որը կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 1-ին կետ 3):
3-6 ամիս հնարավոր կալանքի դրույթն այս հանցագործությունը դասում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 2-րդ), որոնց վաղեմության ժամկետը մինչև 2 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 1), որն էլ հաշվարկվում է հանցանքը գործելու պահից:
Սակայն եթե սպիտակ անգղերի որսագողությունը դիտարկվի որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված հանցագործություն (լուսանկարներում 3 մարդ է երևում՝ անգղի թևերից բռնած), ապա նրանց սպառնում է նաև մինչև 3 տարի ազատազրկում (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 2-րդ կետ 2):
Նման գործոնն այս հանցատեսակը դասում է միջին ծանրության հանցագործությունների շարքը (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 3-րդ), որոնց վաղեմության ժամկետն արդեն 5 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 2):
Ոստիկանությունը մինչ այս հայտարարել էր, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:
19:26 20.10.2017
Այսօր Երևանի պետական համալսարանի մոտ տասնյակ ուսանողներ էին հավաքվել և բողոքում Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախագծի դեմ: ԵՊՀ-ի մոտից երիտասարդները, ովքեր հիմնականում ԵՊՀ ուսանողներ էին, «Հանուն գիտության», «Տարկետում լինելու ա» վանկարկումներով շարժվել են դեպի Կրթության և գիտության նախարարություն, որտեղ նրանց հետ հանդիպել են նախարարի խոսնակն ու Բարձրագույն կրթության վարչության պետը: Վերջինս […]
19:14 20.10.2017
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր անդրադարձել է փոքր ՀԷԿ-երի խնդրին: Նրա խոսքով, վարչապետի առաջին հանձնարարականներից մեկը բնապահպանության և էներգետիկայի նախարարություններին, եղել է այդ խնդիրն ուսումնասիրելն ու եզրակացություն տալը:
Սաթենիկ Հայրապետյան
18:07 20.10.2017
Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծ շուրջ ծավալված քննարկման ժամանակ Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյան հիշել է «Ականջներդ կկտրեմ, քեզ խելք պահիր» արտահայտության մասին և հարցրել: «Հիմա արդյոք էդ գործողությունը չի մտնում ֆիզիկական բռնություն գործադրելու սպառնալիքի տակ:» Քննարկմանը մասնակցող Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանը ատասխանել […]
17:22 20.10.2017
«Եթե էներգետիկայի նախարարությունը կամ կառավարությունը փորձի միջամտել սակագների ձևավոևման քաղաքականությանը, մենք կխաթարենք մեր երկրում տնտեսայկանք աղաքականության հիմքերը: », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ի պատասխան սակագնի սպասվող փոփոխոթյունների վերաբերյալ հարցին:
Սաթենիկ Հայրապետյան
17:16 20.10.2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի շուրջ քննարկումները չեն դադարում: Վերջին շրջանում Կառավարության կողմից առաջ քաշված օրենքի այս նախագիծը դարձել է հանրային քննակրումների առանցքային հարցերից մեկը: Այսօր էլ խնդրին մամուլի տարբեր ակումբներում անդրադարձել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, փաստաբաններ և այլ անձինք: Այդ քննարկումներից մեկին էլ մասնակցում էր նաև ՀՀ […]
17:11 20.10.2017
«Դավիթ Հարությունյանը բացառիկ պրոֆեսիոնալ է և երկար տարիներ լինելով տարբեր ղեկավար պաշտոններում, տիրապետում է տեղեկության ահռելի մեծ ծավալների, ուստի ոչ միայն իրազեկված է, այլև իրավասու է անել այն հայտարարությունները, որի մասին վերջին օրերին մամուլում հրապարակումներ եղան»:
15:54 20.10.2017
«Անցած 12 ամիսների ընթացքում մեկնարկած ծրագրերի գումարային արժեքը գերազանցում է 1 մլն դոլարը»: Այսօր կայացած հաշվետու ասուլիսի ժամանակ ասել է էներգետիկայի եվ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարության կողմից կանոնակարգվում է երեք ոլորտ՝ էներգետիկա, ջրային տնտեսություն եվ բնական պաշարներ: Բոլոր 3 ոլորտներում կատարված աշխատանքներից նախարարն առանձնացրել է ամենակարևորները:
Սաթենիկ Հայրապետյան
15:28 20.10.2017
Հայաստանում ռուսական ավիաբազայի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ ավիաբազայի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ են ցուցադրել Երևանի երկնքում։
Օդաչուները ստուգողական թռիչքներ են իրականացրել ՄիԳ-29 կործանիչներով, Մի-24 և Մի-8ՄՏ ուղղաթիռներով։ Թռիչքներն իրականացվել են 300-2000 մետր բարձրություններում։ Ստուգողականների հանձնումից հետո օդաչուները իրականցրել են ցուցադրական թռիչքներ, որոնց ընթացքում ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի հնարքներ, որոնց թվում՝ «կոբրա», «բոչկա», «կոլոկոլ», «Նեստերովի հանգույց» և այլն։
14:14 20.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիև):
13:51 20.10.2017
Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ դատավոր Տաթեվ Գրիգորյանը որոշեց դատական սանկցիա կիրառել նիստից հեռացած պաշտպաններ Նինա Կարապետյանցի Արայիկ Պապիկյանի եվ Տիգրան Հայրապետյանի նկատմամբ`դիմել փաստաբանների պաշատ պատասխանատվության ենթարկելու համար։միեվնույն ժամանակ որոշեց դիմել նաեվ Սեֆիլյանին հանրային պաշտպան տրամադրելու համար քանի որ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լքել էի նիստը `առանց բացատրության եվ նախագահող դատավորի թույլտվության։
13:30 20.10.2017
Ժիրայր Սեֆիլյանի եվ մյուսների գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը չհերքեց որ իր պաշտպանյալի մոտ պատժախցում իսկապես հայտնաբերվել է արգելված իր։ Ինչ իր է դա եղել` փաստաբանը չբացահայտեց։ Նա նշեց որ Ներսես Պողոսյանը նույնպես չի ժխտել, որ արգելված իր է ունեցել։ Հիշեցնենք որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանն արդեն 22 օր է […]
13:15 20.10.2017
ժիրայր Սեֆիլյանի եվ մյուսների գործով դատական նկստը կրկին ընդմիջվել է։ Նախորդ ընդմիջումից հետո դահլիճ չմտան 3 փաստաբաններ` Տիգրան Հայրապետյանը, Նինա Կարապետյանցը եւ Արայիկ Պապիկյանը։ Դատարանը կրկին ընդմիջում հայտարարեցորպեսզի որոշում կայացնի նրանց վարքագծի վերաբերյալ։ Ի դեպ, Սեֆիլյանը եվ մյուս ամբաստանյալերը կրկին ոտքի չեն կանգնում դատավորի ներս մտնելու ժամանակ։ Դատավոր Տաթեվ Գրիգորյանը նախազգուշական սանկցիաներ է կիրառում նրանց […]
13:00 20.10.2017
Հոգեբան Խաչիկ Գասպարյանը կարծիքով ընտանեկան բռնության մասին աքաղմուկ հանած օրենքի նախագծում մի շատ կարեվոր բան կա: Կբացվեն որոշ փակ դռներ, որոնք ավանդույթի անվան տակ փակ են մնում եվ դրանցով իսկ օգնում են բռնության պարպմանը այդ համակարգի ներսում: Հոգեբան նշում է, թե շատերի պատկերացմամբ բռնությունը սահմանափակվում է միայն ֆիզիկական ներգործությամբ, մինչդեռ հուզական չարաշահումները նույնպես բռնության տեսակ […]
12:34 20.10.2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման եվ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի քննակվումները շարունակվում են: Դեմ ու կողմ արտահատվողների պնդումները հակասական են, ընդհանուր միայն մեկ մոտեցում կա` անկախ ամեն բանից անելիք կա նաեվ հասարակական ընկելումների հարցում: Թեման այսօր քննարկվել է մամուլի տարբեր ակումբներում: Բանախոսները` պատգամավորներ, Արդարատատության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու փաստաբաններ էին: Օրենքում փաստանները […]
11:52 20.10.2017
Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանի եվ մյուսների գործով այօրվա դատական նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանը` Արայիկ Պապիկյանը միջնորդեց նիստը հետաձգել. ամբաստանյալն արդեն 22 օր է հացադուլ է հայտարարել ցավեր ունի սրտի շրջանում եվ ի վիճակի չէ ներկա գտնվել նիստին։ Ամբաստանյալի համար շտապ օգնության բրիգադ […]
11:31 20.10.2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենք»-ի շուրջ հասարակական հետաքրքրքությունը չի նվազում: Որո՞նք են առավելություններն ու խնդրահարույց կողմերը: Ազգային Ժողովի պատգամավոր, ՚՚ԵԼՔ՚՚ դաշինքը ներկայացնող Մանե Թանդիլյանը մեկնաբանելով իրենց քաղաքական ուժի տեսակետը նշել է թե ինչու են կողմ այսպես ասած իշախանության բերած օրենքին: ՚՚Հարցը բերողը չէ, օրենքը անհրաժեշտ է, եթե փրկելու […]
11:10 20.10.2017
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող որևէ հանգամանք չկա, կարծում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն կարող է դրանից ելնելով սկսել բարեփոխումների ծրագրերի մշակումները։
— Կարելի է վստահությամբ ասել, որ նոյեմբերի 24-ին ընդառաջ չկա որևէ քաղաքական խոչընդոտ, չկա որևէ խնդիր թարգմանության հետ։ Տրամաբանության մեջ միակ երևույթը, որ կարող է լինել, դա ֆորսմաժորային իրավիճակն է։ Եթե հանդիպումը կազմակերպվի, ապա վստահ եմ, որ պայմանագիրը կստորագրվի, — նշեց Թևան Պողոսյանը։
Վերլուծաբանը կարծում է, որ հասարակությունը պետք է սկսի բարձրաձայնել, պահանջատեր լինել այդ պայմանագրի կատարման որակի հանդեպ, պետք է հետևի, թե ինչպես են ծրագրերը մշակվելու, ինչպես են բանակցվելու և այլն։
— Կարող ենք այդ բարեփոխումների փաթեթեների մշակումը սկսել, կարող ենք ամեն ինչ անել, որովհետև հասկանալի է, որ Հայաստանում վավերացումը խնդիր չի ունենալու, կարող ենք նախապատրաստական աշխատանքներ անել։
Թևան Պողոսյանը պնդում է, որ Հայաստանին կարող է օգնել Վրաստանի ու Մոլդովայի փորձը՝ արագացնելու համար արդյունավետ քայլերը և չկրկնելու այդ երկրների վնասակար գործողությունները։
— Մենք տեքստը արդեն գիտենք, եթե Եվրամիությունը ստորագրում է, ապա եվրոպական կողմը կարող է խնդրել անդամ պետություններին արագացնել վավերացման գործընթացը, — կարծում է վերլուծաբանը։
Թևան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում վավերացման գործընթացը նույնպես խոչընդոտ չի ունենալու, և հայկական կողմը նույնպես կարող է աշխույժ աշխատանք կատարել՝ իր եվրոպական գործընկերներին խնդրելով արագացնել վավերացման աշխատանքները։
— Եթե ամեն ինչ ճիշտ անենք և պայքարենք քաղաքական իմաստով, 2018 թվականը ամբողջովին բավարար է լինելու վավերացման գործընթացի համար, — նշում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը։
11:04 20.10.2017
Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանի եվ մյուսների գործով այօրվա դատական նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանը` Արայիկ Պապիկյանը միջնորդեց նիստը հետաձգել. ամբաստանյալն արդեն 22 օր է հացադուլ է հայտարարել ցավեր ունի սրտի շրջանում եվ ի վիճակի չէ ներկա գտնվել նիստին։ Բացի այդ պաշտանը տեղեկացրեց որ […]