11:01 18.10.2017
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ բեռնատարը շրջվել է առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԶԻԼ» մակնիշի 12 ՕՕ 510 համարանիշի բեռնատարը (վարորդ 35-ամյա Գեղամ Խ.)` բեռնված գազի բալոններով […]
10:56 18.10.2017
Կառավարությունն առաջիկայում տարածքներ է նվիրաբերելու Սյունիքի մարզի Տեղ համայնքին: Գյուղապետարանին սեփականության իրավունքով կտրամադրվի 4.7 մլն դրամ արժողությամբ 421.2 քմ մակերեսով շենք`համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու նպատակով: Բացի այս, Տեղի գյուղապետարանի սեփականության իրավունքով կնվիրաբերվի նաեւ 7.1 մլն դրամ գնահատված արժեքով 158.3 քմ մակերեսով շենք: SHANTNEWS-ին հայտնի դարձավ, որ այդ շենքը գյուղապետարանը կվերածի նախադպրոցական ուսումնական հաստատության: Իսկ նվերի […]
10:23 18.10.2017
«Դիլիջանի ազգային պարկ» պետական արգելոցի պահնորդական ծառայություն իրականացնող կազմակերպության պահակակետը հրկիզելու գործով ձերբակալվել է մեկ անձ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Անձը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վագոն-տնակը հրկիզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
10:22 18.10.2017
Ինչպե՞ս պատահեց, որ լրագրողները դարձան Սարգսյան-Ալիև բանակցությունների «անմիջական» մասնակից: «Հորիզոն» լրատվական թողարկման ժամանակ, այդ բանակցությունները քննարկելու համար հաղորդման վարող Նաիրի Հոխիկյանն ու նախագահների հանդիպումը լուսաբանած Արտյոմ Երկանյանը նստել են տաղավարի սեղանի այն տեղերում, որտեղ սովորաբար լինում են ստուդիական քննարկման մասնակիցները:Իսկ հետևի լեդ-էկրանին սովորաբար դրվում է քննարկվող թեմայի ամենաբնորոշ լուսանկարը: Այս դեպքում անսովոր պատկեր է ստացվել: […]
09:39 18.10.2017
Երկարատև հիվանդությունից հետո 68 տարեկանում մահացել է, գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Նա վերջին տարիներին պայքարում էր մի շարք հիվանդությունների՝ այդ թվում քաղցկեղի դեմ: Վերջին տարիներին նրա դեմ դատական գործընթաց էր իրականացվում: Նրան մեղադրում էին «Բաշնեֆտ»-ի վաճառքի ժամանակ ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ: Սակայն ի սկզբանե, տիրապետող էր այն կարծիքը, որ նրա դեմ գործը պարզապես շինծու է: Լևոն […]
22:12 17.10.2017
ԱՅԲ կրթական համալիրում, բաց դասախոսության ժամանակ, ներկաներից մեկը հետաքրքրվել է,թե ինչ ցանկություն կիրագործեր պաշտպանության նախարարը, եթե կախարդական փայտիկ ունենար:
«Կախարդական փայտիկ եթե ունենայի, ցանկություններիս քանակ կշատացնեի: Բայց ավելի շատ խաղաղություն կուզեի, որ մարդիկ կարողանային ազատ զարգանալ ու առաջ շարժվել»։
Նախարարն ասել է, որ հիմա, երբ աշխատանքի բերումով այցելում զենք-զինամթերքի ցուցադրություններ, մասնակցում զորավարժություններ, ապշում է, թե որքան ջանք ու ռեսուրս է ծախսում մարդկությունը միմյանց ոչնչացնելու համար:
«Գուցե սա տարօրինակ է լսել պաշտպանության նախարարից, հավատացեք որքան շատ գիտես այդ գործը, այնքան շատ ես կարևորում խաղաղությունը, ու, կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդկությունը գտնի այդ դեղատոմսը»։
Նախարարի մյուս ցանկությունն է, որ վերանա անգրագիտությունը, քանի որ այն բազմաթիվ չարիքների հիմքն է:
«Անիմաստ է խնդրել, որ վերանա աղքատությունը, քանզի անգրագիտության վերացումն արդեն իսկ կբերի աղքատության վերացման»։
Նախարարի երրորդ ցանկությունը լսելուց հետո դահլիճը ծիծաղել է, քանի որ Վիգեն Սարգսյանն ասել է.
«Եթե այդ ամենը լիներ, մեկ բաժակ սուրճ կուզեի»:
20:42 17.10.2017
Բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Գնացքը կազմված է երկու վագոնից , ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։ Էլեկտրագնացքը հարմարեցված է նյաև հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
…
Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաև ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին։ Վերապատրաստում կանցնեն նաև մեքենավարները: Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով և վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի Հանրապետության համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ:
18:53 17.10.2017
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է ԱՅԲ դպրոցում բաց դասախոսություն վարելու համար: Հարցին՝ ի՞նչը կցանկանար փոխել արաջին հերիթին, Սարգսյանը պատասխանել է՝ ինձ: Պաշտպանության նախարարը իր՝ ղեկավար դառնալու փորձից է խոսել և ասել, որ կարևորը պաշտոն ունենալը չէ, այլ աշխատանքը սիրով կատարելը: Վիգեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են՝ որն է հաջողության հասնելու նրա բանաձևը և կպատկերացներ արդյոք նա տարիներ առաջ, որ պաշտպանության նախարար է դառնալու:
18:32 17.10.2017
ABBYY, iiko, Findo, Plazius և այլ ՏՏ ոլորտի ընկերությունների հիմնադիր և նախագահ Դավիթ Յանը վարպետության դաս է անցկացրել ԱՅԲ կրթահամալիրում՝ «Հաջողության ջանապարհին հանդիպող մարտահրավերները»: Վարպետության դասընթացն անցկացվում է «Հաջողության բանաձ» նախագծի շրջանակում: Վարպետության դասընթաց վարողները կիսվում են իրենց փորձով, խորհուրդներ տալիս, պատասխանում հարցերի:
Ծրագրի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների նկատմամբ, օգնել խորհուրդներով և ուղղորդել իրական պատմությունների օրինակով:
18:23 17.10.2017
Եվրամիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի ստորագրումից չի բխում, որ Մեծամորի ատոմակայանը փակվելու է: Ատոմակայանի հնարավոր փակման հարցն արդեն հասցրել է շահարկվել հայկական մեդիադաշտում: Այս և այլ խնդիրներին հայ փորձագետներն անդրադարձան համաձայնագրի էությունը ներկայացնելիս:
— Ոչ մի ժամկետ ֆիքսված չէ ատոմակայանի հետ կապված: Ատոմակայանի հետ կապված ասվում է՝ ատոմակայանը պետք է փակվի: Ես կարող եմ ավելին ասել՝ առանց բացառության, աշխարհի բոլոր ատոմակայանները ի վերջո պետք է փակվեն: Բայց ոչ մի ժամկետ չի նշված, ուրեմն աշխատում է մեր ատոմակայանը, շատ լավ, շատ նորմալ, — կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Սրանով եվրոպական միությունը իր վրա է վերցնում ատոմակայանի փակման դեպքում պրոցեսի անվտանգությունն ապահովելու ֆինանսավորումը: Եվ սա մեկն է այն բազմաթիվ խնդիրներից, որոնք տեսական մարմնավորում են ստացել համաձայնագրում:
— Կարևորագույնը վիզաների հեշտացման խնդիրն է: Մեր մարդիկ կկարողանան առանց խոչընդոտի մեկնել Եվրոպա, վերադառնալ, ու ոչ մի անօրինական քայլերի չգնան, չփախչեն, չկորցնեն իրենց ինքնությունը, — նշում է Ստեփան Գրիգորյանը:
Համաձայնագիրը, ըստ փորձագետների, հիմք է, սկզբունքների հավաքածու է, որոնց հիման վրա պետք է իրականացվեն ոլորտային, այսպես ասած, նեղ մասնագիտական քննարկումներ ու բանակցություններ: Եվ եթե բուն համաձայնագրի մշակմանը հասարակությունը որևէ կերպ չէր մասնակցում, ապա այս ոլորտային քննարկումներին քաղաքացիների ձայնը նույնպես կարող է հաշվի առնվել:
— Մեր հասարակության հասարակ անդամներից հարցնենք, թե ինչ խնդիրներ են իրենց հուզում: Իհարկե ձեզ կասեն՝ արդարություն, կոռուպցիա, գողություն, մարդու իրավունք: Այսինքն այդ բոլոր հարցերը, որ մենք կփորձենք գտնել, արտացոլված են այստեղ, — կարծում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Համաձայնագրում թեև ավելի քիչ, բայց անդրադարձ է կատարվում նաև տնտեսական համագործակցության հարցերին: Այստեղ հոդվածները ձևակերպված են այնպես, որ չհակասեն Հայաստանի եվրասիական պարտավորություններին:
— Համաձայնագիրը ներառում է մի շարք կարևոր կետեր, որոնք բացառում են, որ այս համաձայնագրի իրականացումը որևէ հակասությունների մեջ մտնի Հայաստանի պարտավորությունների կատարման հետ: Այսինքն, այն պարտավորությունը, որ Հայաստանը ունի Եվրասիական միության առջև, դրանք ամեն դեպքում առաջնային են մնում, — նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Սակայն Հայաստանի կողմից այս համաձայնագրով պարտավորությունները չկատարելու դեպքում եվրոպական կողմն էլ կարող է չեղարկել Հայաստանին տրվելիք որոշ արտոնություններ: Նույն ոճով Եվրամիությունը պայմանավորվել է Ուկրաինայի ու Վրաստանի հետ բանակցություններում: Հետևաբար, եթե բարեփոխումները ձևական լինեն, Եվրամիությունը կհրաժարվի համաձայնագրի որոշ դրույթների կատարումից:
— Այդ բոլոր բարեփոխումները անհրաժեշտ են Հայաստանին: Եվ նրանք նայում են կողքից և մտածում են՝ եթե ձեզ պետք չէ այս ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը թե՛ կոռուպցիայի, թե՛ դատական իշխանությունների հետ կապված, ինչու՞ մենք պետք է այդ խաղը խաղանք, — նշում է Հովհաննես Իգիթյանը:
Փորձագետների կարծիքով՝ պատահական չէր ո՛չ համաձայնագրի տեքստի հրապարակումը, ո՛չ էլ հրապարակման համար ընտրված ժամանակը: Դա հնարավորություն է տալիս խուսափել համաձայնագրի դրույթների ու Հայաստանի վերցրած պարտավորությունների վերաբերյալ խորհրդավոր քննարկումներից ու շահարկումներից:
— Հրապարակում ես ու դրանով ցույց ես տալիս այլ խաղացողներին, որ ահա՛ փատաթուղթը, եթե ունեք ասելիք, ասեք այսօ՛ր: Եթե օրինակ Ռուսաստանը ունի դիտողություններ, թող բաց ասի, այստեղ խնդիր չկա, — կարծում է Ստեփան Գրիգորյանը:
Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 24-ին: Դրանից հետո սկսվելու է Եվրամիության երկրներում ու Հայաստանում դրա վավերացման գործընթացը: Բայց համաձայնագրի դրույթների իրականացումը կարող է սկսվել անմիջապես փաստաթղթի կնքումից հետո:
17:52 17.10.2017
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնելու քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը:
17:12 17.10.2017
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրում, որը օրերս հրապարակվեց նաև ՀՀ ԱԳՆ կայքում, չկա որևէ խոսք, որտեղ պարտադրվում է փակել Մեծամորի ատոմակայանը: Այդ մասին այսօր հայտարարել են երևանյան մամուլի ակումբներում ելույթ ունեցած քաղաքագետները:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ ԵՄ-ն հստակ արտահայտել է իր կարծիքը՝ դեմ չէ, որ Հայաստանն ունենա ատոմային էներգետիկա, սակայն դա պետք է իրագործվի նորագույն տեխնոլոգիաներով՝ ապահովելու երկրի ու տարածաշրջանի անվտանգությունը:
«Ես կողմ եմ և շատ կուզենամ, որ մենք գոնե գիտական նպատակներով ունենանք ատոմային էներգետիկա, բայց նաև հասկանում եմ, որ դա մեզ համար պետք է լինի անվտանգ և արդիական»,-նշել է Թևան Պողոսյանը:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով ևս Եվրոպան մեզ չի արգելու ունենալ և զարգացնել ատոմային էներգետիկա, նույնիսկ կառուցել նոր ատոմակայան, սակայն մենք պարտավոր ենք նոր մոտեցում ցուցաբերել և հրաժարվել հնացած տեխնոլոգիաներից:
Վիգեն Հակոբյանն, անդրադառնալով ԵՄ-ի հետ նոյեմբերի 24-ին կնքվող համաձայնագրին, ասել է, որ դա գոնե հիմա մեծ օգուտ չի կարող բերել Հայաստանին, քանի որ մենք չունենք մրցունակ տնտեսություն, իսկ Եվրոպան պահանջում է միայն որակյալ արտադրանք:
17:08 17.10.2017
Այսօր տեղի է ունեցել «էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով քննարկում: Ներկայացվել են արդարադատության ոլորտում Եվրոպական միության աջակցությամբ ներդրված և հաջողությամբ գործարկվող բոլոր էլեկտրոնային կառավարման ծրագրերը, որոնց նպատակը թափանցիկ աշխատանքի ապահովումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու արդյունավետության բարձրացումն է:
14:02 17.10.2017
Եվրամիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի տեքստը ներառում է համագործակցության բոլոր այն ուղղությունները, որոնք չեն հակասում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին:
12:29 17.10.2017
Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվելիք համաձայնագրում, որը ստորագրվելու է ս.թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, կա կետ նաև ՀԱԷԿ-ի՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի փակման մասին։ Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով Եվրամիության աջակցությամբ իրականացվող էլեկտրոնային համակարգերի նեդրման շնորհանդեսին էր մասնակցում, պատասխանեց նաև լրագրողների հարցերին՝ կապված ատոմակայանի գործարկման հետ:
Սաթենիկ Հայրապետյան
11:52 17.10.2017
Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Սպանությունների 17 տոկոսը ընտանեկան բռնությունների հետևանք է. նշեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Ոստիկանություն դիմածներից յուրաքանչյուր երկրորդը ևս ընտանեկան բռնության զոհ է: «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ, ըստ օրենքի, ոստիկանությունը կարող է սահմանափակել բռնության ենթարկված երեխայի և ծնողի տեսակցությունը ինչը,նրա դիտարկմամբ, հակասում է Սահմանադրության 37 հոդվածին:
10:49 17.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները:
09:34 17.10.2017
Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի Ագարակ անցակետում ԱԱԾ, ոստիկանության և ռուսական սահմանապահ ջոկատի համատեղ գործողությունների արդյունքում կասեցվել է Իրանից Հայաստան թմրադեղի տեղափոխման փորձը: Իրանի քաղաքացուն պատկանող բեռնատարների ննջախցիկում հայտնաբերվել է պոլիէթիլենից տոպրակ, որի մեջ եղել է ըստ նախնական տվյալների 2 գրամ թմրանյութ՝ մուգ շականակագույն ափիոնի հումք: Ոստիկանությունում փորձաքննության ժամանակ հաստատվել է թմրանյութի առկայությունը: Իրանի քաղաքացին ձերբակալված է: 2016 – 2017 թվականների ընթացքում հայ իրավապահների և ռուս սահմանապահների համատեղ գործողությունների արդյունքում կասեցվել են Իրանից Հայաստան թմրանյութի ներկրման բազմաթիվ փորձեր, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր քաշով մոտ 5.5 կիլոգրամ թմրանյութ:
20:42 16.10.2017
Հայաստանը բավական հեռու է Հյուսիսային Կորեայից, նույնիսկ չի սպառնում նրա անվտանգությանը, բայց տեսականորեն կարո՞ղ են հյուսիսկորական հրթիռները հասնել Հայաստանին:
1. Հյուսիսային Կորեան ունի կարճ հեռահարության բազմաթիվ բալիստիկ հրթիռներ: Ներկա ղեկավար Կիմ Չեն Ինի օրոք դրանք փորձարկվել են մոտ 50 անգամ: Արձակումների արդյունքում պարզ է դարձել, որ դրանք մարտունակ են և կարող են խոցել իրենց թիրախները: Այս դասի ամենահեռահար հրթիռը կարող է թռչել մինչև 1000 կմ: Այս պարագայում դրա թիրախում կարող են հայտնվել Հյուսիսային Կորեայի հակառակորդները՝ Հարավային Կորեան (ամբողջ տարածքը) և Ճապոնիան (մի մասը, այդ թվում՝ երկրորդ խոշորագույն քաղաքը՝ Օսական):
2. Հյուսիսային Կորեայի միջին հեռահարության հրթիռներն ունեն մինչև 2000 կիլոմետր թռիչքի հեռավորություն: Սրանք նույնպես հուսալի են, քանի որ ներկա առաջնորդի օրոք կատարված 9 արձակումներից 7-ը հասել են իրենց թիրախներին: Այս հեռահարության հրթիռը կարող է հասնել Ճապոնիայի ցանկացած կետ, այդ թվում և մայրաքաղաք Տոկիո:
3. «Միջանկյալ» հեռահարությամբ հյուսիսկորեական հրթիռները կարող են թիրախները խոցել մինչև 4500 կմ հեռավորության վրա: Այս շառավղով տարածքի մեջ մտնում է ամբողջ Արևելյան Ասիան: Կիմ Չեն Ինի օրոք այս դասի հրթիռների 14 փորձարկումներից միայն 3-ն է հաջող եղել: Բայց այդ երեքից երկուսը եղել են ամենաթարմ 3 փորձարկումների ընթացքում: Այս դասին են պատկանում նաև հայտնի Hwasong-12 հրթիռները: Հայաստանն այս հրթիռների հեռահարության գոտուց դուրս է:
4. Հյուսիսային Կորեան փորձարկել է նաև Hwasong-14 տիպի միջմայրցամաքային հրթիռներ: Այս հրթիռներից առաջինի փորձարկումը արձանագրել է 8500 կմ հեռահարություն, բայց մասնագետները կարծում են, որ այն մինչև 10.000 կմ հեռավորությամբ թիրախներ կարող է խոցել: Հայաստանը, ինչպես և ամբողջ Ասիան ու Արևելյան Եվրոպան ընկնում են այս հրթիռի խոցման շառավղում: Սրա խոցման տիրույթում են նաև ԱՄՆ տարածքի գրեթե կեսը, Երկրագնդի պտտվելու արդյունքում սրա խոցման տիրույթում են հայտնվում նաև Նյու Յորքն ու Վաշինգտոնը:
5. Հյուսիսային Կորեան ունի նաև տիեզերական հրթիռներ, որոնք նախատեսված են արհեստական արբանյակների համար: Ստուգված չէ, թե արդյոք կարող են այս հրթիռները ծանր մարտագլխիկներ կրել: Բայց դրանց հեռահարությունը գնահատվում է մինչև 15 հազար կմ: Սրանց խոցման տիրույթից դուրս են ընկնում միայն Արգենտինան, Բրազիլիայի և Հարավային Ամերիկայի պետությունների որոշ հատվածներ:
Եթե մտադիր եք տեղափոխվել անվտանգ տարածքներ, ապա միանգամից մեկնեք արգենտինական Մար դել Պլատա քաղաք. Այն աշխարհի ամենահեռվոր կետն է հյուսիսկորեական հրթիռների համար:
20:17 16.10.2017
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:
Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր արտադրատեսակների կիրառումը առանձին ուղղություններով էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը` հակառակորդի գործողությունները դարձնելով առավել վերահսկելի և կանխատեսելի:
Հանդիպման երկրորդ հատվածում հարցեր են ուղղվել Վիգեն Սարգսյանին և Դավիթ Փախչանյանին: Քննարկումների առանցքում եղել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը։
17:29 16.10.2017
Այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ կրթության եւ գիտության նախարարությունների, «Փյունիկ» հիմնադրամի եւ մասնավոր ընկերության միջեւ համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: Այդ համաձայնագրով նախարարությունները պարտավորվում են իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել հիմնադրամին եւ ընկերությանը: Վերջիններս էլ պարտավորվել են այդ տարածքներում հիմնել տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական […]
15:18 16.10.2017
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը խոսել է մի շարք երկրների կողմից տարվող հայլատյացության և անհանդուրժողականության քաղաքականության մասին, ինչը շարունակում է խոչընդոտել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
14:27 16.10.2017
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ShantNews-ի հետ զրույցում ասել է, որ Երևանում ուժեղ քամու վտանգ չկա:
13:22 16.10.2017
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է
Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում:
11:35 16.10.2017
Արտակարգ դեպք է գրանցվել Երեվան–Հրազդան ավտոճանապարհին: Քաղսի գյուղի մոտակայքում, Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին եվ հրդեհվել: 31-ամյա վարորդ Ստեփան Չախոյանը տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ: Լուսանկարը` yerkir.am – ի
10:48 16.10.2017
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոնվերսբանկ»-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:
10:27 16.10.2017
«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները: Ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով: