10:48 16.10.2017
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոնվերսբանկ»-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:
10:27 16.10.2017
«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները: Ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով:
10:18 16.10.2017
Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարնում այսօր սպաավում էին Իգլայի գործով մեղադրվող ամբաստանյլների` Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի եվ Արմեն Պողոսյանի ցուցմունքները։Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ քրեակատարողական հիմնարկից Սամվել Բաբայանը տեղեկանք էր ուղարկել, որ մրսածության հետեցանքով ձայնը կտրվել էր և նա չի կարող ցուցմունք տալ։ Իգլայի գործով մյուս ամբաստալեևի ևս չէին ուղեկել դատարան, քանի որ նիստը […]
09:43 16.10.2017
ԱՄՆ-ն հետաձգել է Diversity Visa Lottery 2019-ի հայտերի ընդունումը տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք առաջացել են ծրագիրը սկսելուց անմիջապես հետո, գրում է AP-ն:
09:32 16.10.2017
Ըստ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, Խոսրովի անտառը օգոստոսի հրդեհներից հետո սկսել է վերականգնվել: Անտառի որոշ հատվածներում այրված խոտածածկույթն ու նույնիսկ ծառերը նոր կանաչ ծիլեր են տվել: Առավել դժվար կլինի գիհիների վերականգնումը£ Դրա համար անտառում կարող են իրականացվել նաեվ գիտական փորձեր` արհեստական վերականգնման նպատակով: Բնապահպանության նախարարի խոսքով` արգելոցի տարածքը շուտով կընդլայնվի, հսկողությունը կուժեղացվի` հետագայում հրդեհները բացառելու […]
09:10 16.10.2017
Ըստ ԱԻՆ-ի, հոկտեմբերի 15-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում` Սեվանա լճի ափին գտնվող վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սեվան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող փայտյա պահակակետում: Հշեցնենք, որ նման դեպք տեղի էր ունեցել նաեվ ուրբաթ երեկոյան, երբ այրվել է Դիլիջան ազգային պարկի ուղեկալներից մեկը:
06:48 16.10.2017
Հոկտեմբերի 16-ին, ժամը 00:28-ին տեղեկություն է ստացվել, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին BMW X5 մակնիշի 70 DD 101 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ս.) […]
20:00 14.10.2017
Այսօր տեղի է ունեցել «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան անձինք: Յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքն ունի 11 դասասենյակ եւ նախատեսված է 180 աշակերտի համար: Այն հագեցած է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով, ունի բազմաթիվ լաբարատորիաներ, […]
17:42 14.10.2017
Լիբանանի կառավարությունը վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարությամբ նիստի ժամանակ որոշում է կայացրել տնտեսական սոցիալական խորհրդի նոր անդամներ նշանակելու վերաբերյալ: Խորհրդի անդամ են նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչներ դոկտոր Նորա Բայրագդարյան-Գապաքյանը եւ Լուիզա Պապոյան Ազեզյանը: Այս մասին Լիբանանի հայկական «Ազդակ» թերթը:
17:22 14.10.2017
Երեկ երեկոյան հրդեհվել է Դիլիջանի ազգային պարկը հսկող մասնավոր ընկերության պահակակետերից մեկը: Այն հսկում էր անտառ մտնող ճանապարհներից մեկը, որպեսզի թույլ չտա ծառերի հատում և տեղափոխում: Նույն օրն ավելի վաղ ազգային պարկի պահպանման խնդիրները քննարկվել էին հենց Դիլիջանում: Բնապահպանության նախարարը ներկայացրել էր անտառահատռումների բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
«Ամենախիստ պատասխանատվություն են կրելու բոլոր անձինք, ազգային պարկի վերից վար բոլոր այն պաշտոնատար անձինք ու պատասխանատուները, որոնք մատերի արանքով կնայեն, կամ որոնք իրենց անգործությամբ չեն ապահովի պատշաճ պահպանությունը: Որևէ բնակիչ ջերմություն ապահովելու համար որևէ խնդիր չի կարող ունենալ, որովհետև թափուկը անտառում այդ հնարավորությունը տալիս է, բայց երբ բնակիչը մտածում է, որ ինքը այնուամենայնիվ պետք է պահպանվող ծառը ոչնչացնի, հատի, որպեսզի իր այլ եկամտի աղբյուրներ ման գա, գտնի կամ բավարարի, սա անթույլատրելի է», — նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Անտառում փորձարկվում են սենսորներ, տեղադրվում են տեսախցիկներ, որոնք արձանագրելու են ծառերի հատումը, պահնորդներին են փոխանցելու ազդանշանը, ինչից հետո պահնորդները մեկնելու են դեպքի վայր՝ թույլ չտալու համար ծառահատումը: Անհրաժեշտության դեպքում ներգրավվելու է նաև ոստիկանությունը:
«Մենք ընդունել ենք ամբողջ ազգային պարկը պահնորդական վերահսկողության տակ: Հետագայում նաև զենք-զինամթերք ենք տրամադրելու պահնորդական ծառայությանը, որպեսզի ավելի խստագույն լինի վերաբերմունքը: Այո, միջադեպեր եղել են, արդեն, ցանկացել են հոգեբանական ճնշում գործադրեն մեր աշխատակիցների վրա», — տեղեկացրել է «Պանտեռա սիքյուրիթի» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանը:
Դիլիջանում իրավիճակը ներկայացնելուց հետո ժամեր անց տեղեկություն է ստացվում, որ հրդեհվել է ազգային պարկի պահակակետերից մեկը: Սա մեկն է այն երեք ուղեկալներից, որոնք տեղադրվել են առավել ռիսկային հատվածներում՝ ապօրինի անտառահատումները բացառելու համար:
Օրվա ընթացքում տեղեկություն է տարածվում, որ միջադեպի հեղինակները եղել են մոտ 40 հոգի: Շրջապատել են հենակետը, դուրս հանել պահնորդներին ու հրդեհել պահակակետը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհը տևել է մեկ ժամից ավելի: Որպես պահակակետ օգտագործված տնակն ու դրա գույքն այրվել են ամբողջությամբ: Հրդեհը գրեթե ամբողջ ընթացքը տեսաձայնագրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակը:
«Ով է հրդեհել, կամ ինչպես է դեպքը տեղի ունեցել, դա արդեն իրավապահները կպարզեն, բայց համենայն դեպս առկա է այն փաստը, որ այս խստացված ռեժիմի դեմ կա բողոք, որի ապացույցն է այն, որ երկու անգամ միջպետական ճանապարհն էին փակել», — Շանթնյուզի հետ հեռախոսազրույցի ընթացքում նեկայացրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակը Մարինե Կարապետյանը:
«Հրդեհի մարումից հետո այսօր արդեն աշխատանքներ են տարվում շատ հսկիչ կետը վերականգնելու և աշխատանքները շարունակելու: հիմա էտ աշխատանքները տարվում են մասնավոր ընկերության կողմից», — Շանթնյուզին հեռախոսակապով հայտնեց նախարարության տեղեկատվության վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Բնապահպանության նախարարության հետ պայմանավորվածության համաձայն՝ մասնավոր ընկերությունը վերականգնելու է ուղեկալն ու շարունակելու է հսկել այդտեղով անցնող ճանապարհը՝ ապօրինի ծառահատումներ ու փայտի տեղափոխում թույլ չտալու համար:
15:22 14.10.2017
Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: Համազարկի իրավունք վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին: Այսօր ավանդական թնդանոթային համազարկն իրականացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն, ով աշխատանքային այցով գտնվում է Ս. ՊԵտերբուրգում:
14:12 14.10.2017
Էրեբունի-Երևանի 2799-ամյակի առիթով այսօր ամբողջ օրը մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական միջոցառումներ: «Շանթ»-ի տեսախցիկը ֆիքսել է դրանք:
13:27 14.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:
12:52 14.10.2017
Կանադայի Գեներալ-նահանգապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին՝ մաղթելով նրան քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
12:29 14.10.2017
Ղեկավարվելով 2005 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով՝ նախագահ Սարգսյանն այսօր Արման Թովմասյանին նշանակել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա`վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
11:01 14.10.2017
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
10:53 14.10.2017
Այսօր մայրաքաղաք Երևանը տոնում է հիմանդրման 2799-ամյակը, ինչի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հղել է շնորհավորական ուղերձ.
Սիրելի՛ երևանցիներ,
քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսօր աշխարհի ողջ հայությունն է «Սիրո քաղաք» կարգախոսով տոնում համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անթաքույց հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ ոստանը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող մայրաքաղաքների շարքում:
09:29 14.10.2017
Էրեբունի-Երևանի հիմնադրման օրվան 2799-ամյակին նվիրված տոնակատարությունները մեկնարկել են այսօր՝ հոկտեմբերի 14-ին: Տոնական օրը վաղ առավոտյան սկսվել է ջրցան մեքենաների շքերթով, որոնք անցել են մայրաքաղաքի փողոցներով և ուրախ տրամադրություն փոխանցել քաղաքացիներին:
21:25 13.10.2017
Երեւանում հերթական ընտանեկան բռնության դեպքն է գրանցվել, որն հանգեցրել է 24-ամյա կնոջ ինքնասպանության փորձի: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ամուսինները վիճաբանել են, եւ տղամարդը հարվածել է կնոջը, որից հետո երեխային կնոջը չի տվել: Այդ ամենից հետո էլ երիտասարդ կինը Սասունցի Դավթի կայարանի տարածքում ինքնասպան լինելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբ է խմել:Արդյունքում՝ կինը հիվանդանոց է տեղափոխվել, եւ նրան համապատասխան […]
21:11 13.10.2017
Հայտնի եւ դարձել դարձել երեկ երեկոյան Վանաձորում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Խոսքը Աղայան փողոցի տներից մեկում տեղի ունեցած հրդեհի մասին է, որի պատճառով 4-ամյա երեխա էր մահացել: Պարզվում է դեպքի պահին երեխան տանը միայնակ է եղել:
19:26 13.10.2017
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Վլադիմիր Գասպարյանը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, շրջել տարածքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով զորամասն ու ծառայությունը ձմեռային պայմաններին նախապատրաստելու աշխատանքներին:
19:07 13.10.2017
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, ժամը 8:00 – 24:00 – ն սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների – Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակն ընկած հատվածում: Դադարեցվելու է նաև երթևեկությունը նշված ճանապարհահատվածին հարակից բակային ելքերից: Ժամը 09:00 -22:00 –ն դադարեցվելու է երթևեկությունը Թամանյան փողոցում, ինչպես նաև Իսահակյան […]
18:25 13.10.2017
«Երկու ադրբեջանցիներ մտան հայկական տեղավար, վերցրին Հայաստանի եվ Արցախի քարտեզներով մի քանի գրքեր ու արագ դուրս եկան: Մենք փորձեցինք կանգնեցնել նրանց՝ պահանջելով վերադարձնել գրքերը, սակայն նրանք Արցախի վերաբերյալ քաղաքական վանկարկումներ արեցին ու մտան իրենց տաղավար»,- գրում է Ներսես Տեր-Վարդանյանը: Նազելի
18:17 13.10.2017
Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և այն ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցը:
17:49 13.10.2017
Հայաստանում այսօր անցկացվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների եզրափակիչ փուլը: Այն խոշորագույնն էր մեր տարածքում անցկացված վարժանքների շարքում: Սցենարի համաձայն՝ այս անգամ հավաքական ուժերը պայքարել են սահմանն անցած ու բնակավայր գրաված ապօրինի զինված խմբավորման դեմ:
Թշնամին գրավել է գյուղը, վերցրել է պատանդներ ու փորձում է խուճապ տարածել: ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժության հերթական փուլը սկսվում է պայմանական հակառակորդի գրաված բնակավայրի ազատագրումից: Դեսանտայիններին ու ոստիկանության հատուկ ուժերին առաջադրվում է հետ վերցնել տարածքն ու չեզոքացնել հրոսակներին:
Բնակավայրն ազատագրված է, պատանդները՝ ազատված: Բայց զինված խմբի անդամները շարունակում են իրենց դիվերսիոն գործողությունները: ՀԱՊԿ հավաքական ուժերի հատուկ ստորաբաժանումները ոչնչացնում են վերջին զինյալներին ու մաքրում գյուղը: Վտանգը, սակայն, պահպանվում է, քանի դեռ բոլոր զինյալները չեն չեզոքացվել սահմանամերձ շրջաններում:
ՀԱՊԿ հավաքական ուժերին միանում են հայկական և ռուսական բանակների մարտական ինքնաթիռները: Սկսվում է սահմանը խախտած զինյալների դեմ բուն և հիմնական գործողությունը: Ավիացիոն խմբերը հրթիռակոծում են հորինված թշնամու խոշոր խմբավորումներն ու այսպես ասած՝ մանրացնում դրանք: Ավելի փոքր խմբերի դեմ կետային, բայց հախուռն համազարկերով գործում է հրետանին:
Սահմանի վերականգնման գործողությունները հեռանում են ու հայտնվում տեսադաշտի եզրին: Սահմանը վերականգնելու համար մարտերի մեջ են մտել ցամաքային զորքերը՝ տանկերով ու այլ զրահատեխնիկայով: Օդից աջակցում են ինքնաթիռները և ուղղաթիռները: Հեռվում մղվող մարտերը լսելի են, բայց քիչ տեսանելի:
Ազդարարվում է մարտերի ավարտը՝ հավաքական ուժերին հաջողվել է ջախջախել ապօրինի զինված խմբավորումներին: Նրանց մնացորդները շպրտվել են սահմանից հեռու և այլևս չեն սպառնում Հայաստանի ու դաշնակիցների անվտանգությանը:
Սրանով ավարտվում է Հայաստանում ՀԱՊԿ համատեղ ուժերի զորավարժությունների շարքը: Մասնակից զորախմբերն այսօրվանից սկսած կմեկնեն Ղազախստան, որտեղ արդեն կանցկացվի խաղաղապահ ուժերի վարժանքը:
16:55 13.10.2017
«Պրոդ էքսպո 2017» ցուցահնդեսի ժամանակ վարչապետին մոտեցավ մի քաղաքացի, ով պնդում էր, որ 10 տարի է, ինչ փողոցում է հայտնվել, քանի որ բնակարանն իր ձեռքից խլել են: Վարչապետի անվտանգության աշխատակիցները քաղաքացուն պարբերաբար հորդորում էին խոսելիս ձեռքերն իջեցնել: Կարեն Կարապետյանը քաղաքացուն խորհուրդ տվեց խնդիրը նամակով ներկայացնել:
Սաթենիկ Հայրապետյան