TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

10:18 12.10.2017

Ամերիկացի զինվորականի խոսքով, ՀԱՊԿ-ի անդամակցությունը որեւէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ. «Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին. մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ: Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որևէ կերպ կաշկանդված չէ նաեւ Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ»:

̰

10:00 12.10.2017

Իր այցի իրական նպատակի մասին խոսել չի ցանկացել՝ հարցը շրջանցելով հումորային պատասխանով. «Ես պատրաստվում եմ բանակցություններ վարել Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև, միջուկային զենքի վերաբերյալ: Նրանք ինձ դարձրել են պատասխանատու անձ բոլոր միջուկային բանակցությունները վարելու համար»:

̰

09:28 12.10.2017

Ոստիկանությունը տեղանյութ է տարածել այն մասին, թե ինչպես կարելի է բողոքարկել ճանապարհային ոստիկանի կողմից կամ տեսանկարահանող սարքերով արձանագրված վարչական իրավախախտումների գործով կայացված որոշումները:

̰

20:53 11.10.2017

Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի դերակատությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում և շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատև ծառայության համար: Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի զինվորական փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կդրսևորվեն նաև նոր՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում ։ […]

̰

18:30 11.10.2017

Նիստին մասնակցում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

̰

17:14 11.10.2017

Նախագահի Սերժ Սարգսյանի հրամանով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

̰

16:55 11.10.2017

«Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» շվեյցարական ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել, որով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում կառուցել ֆունիկուլյոր:

̰

16:51 11.10.2017

Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

̰

16:32 11.10.2017

Բանավեճեր, փոխադարձ վիրավորանքներ՝ այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու նիստը կրկին թեժ մթնոլորտում է անցել:

̰

16:21 11.10.2017

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՍՊԸ-ի տնօրենին:

̰

16:20 11.10.2017

«Ադրբեջանը խայտառակվեց, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրեց Փոլադ Բյուլբյուլօղլուին:», գրել է Տիգրան Բալայանը:

̰

16:16 11.10.2017

«Փոխգործակցություն 2017» ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը շարունակվում է: Այսօր անցկացվել է ամենաակտիվ փուլերից մեկը, երբ մարտական կրակ է կիրառվել: Զորավարժությունն անցկացվում է «Ալագյազ» զորավարժարանում: Այն սկսվել է հոկտեմբերի 7-ին, կավարտվի հոկտեմբերի 13-ին:  

̰

15:34 11.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում ընթացող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում:

̰

15:24 11.10.2017

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ծառայողների նախաձեռնությամբ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սաներն այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս:

̰

15:10 11.10.2017

Տրանսպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման սահամանափկումների վերաբերյալ:

̰

15:00 11.10.2017

Հոկտեմբերի 15-ին Երևանում անցկացվող կիսամարաթոնով պայմանավորված՝ առավոտյան ժամը 07:00-13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

̰

14:41 11.10.2017

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

̰

14:18 11.10.2017

Միջադեպ է տեղի ունեցել Երևանի ավագանու նիստի ժամանակ: Լրատվամիջոցները արձանագրել են, թե ինչպես է ավագանու անդամներից Լևոն Իգիթյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներից մեկի հասցեին հետևյալ արտահայտությունն անում. «Ի՞նչ կին, ա՛յ բոզի մեկը»: 

̰

13:56 11.10.2017

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

̰

13:47 11.10.2017

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Մեդիամաքսը պարգեւատրել են «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի հաղթողներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հարությունյանն ասել է, որ մրցանակների հանձնման օրը հատուկ է ընտրվել՝ միացնելով երկու կարեւոր ամսաթիվ. հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկների միջազգային օրը, իսկ մրցույթի արդյունքներն ամփոփվել էին հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը:  Մրցույթում հաղթած Կարինա […]

̰

13:31 11.10.2017

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին:

̰

13:20 11.10.2017

Մսի շուկայում թանկացում, այո’, կա, սակայն գյուղացին մսի գինը չի թանկացրել, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

̰

13:10 11.10.2017

«Ֆորդ Տրանզիտը» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:

̰

13:00 11.10.2017

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը:

̰

12:51 11.10.2017

20 էլեկտրոնային համակարգ՝ մեկ հարթակում:

̰

12:40 11.10.2017

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիգերը հոդված է գրել կազմակերպության՝ Հայաստանում ծավալած գործունեության ու արդյունքների վերաբերյալ:

̰

12:21 11.10.2017

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ երեկ՝ հոկտեմբերի 10 -ի երեկոյան՝ 22։00-ի մոտ կրակոց է հնչել։  Այդ տեղեկությունը հաստատել են Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության կապի բաժնից: Նախնական տեղեկություններով՝ երկու մարդ հիվանդանոցի մոտ վիճաբանել է, ինչի ժամանակ նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել՝ նախազգուշացնող կրակոց արձակելով՝ դեպի օդ: Ոստիկանության փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցները պարզել են վիճողների […]

̰

12:11 11.10.2017

Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետ կապված կառավարության առաջարկած գաղափարը այսօր ևս թեժ քննարկման առարկա է դարձել: «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը եւ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը միակարծիք են եղել հետևյալ հարցում. այդպիսի մեքենաների ներկրումը մեր երկիր պետք է արգելվեր դեռեւս տարիներ առաջ: Հիմա արգելք դնելն արդեն իսկ անկարելի է, քանի […]

̰

11:27 11.10.2017

Այսօր լուսաբացին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի չշահագործվող նախկին մշակույթի տանը: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, այրվել են մշակույթի տան փայտյա հատակը (մոտ 100 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը և առաստաղը (մոտ 200 քմ), տանիքի և առաստաղի կառուցատարրերից ջերմահարվել և փլուզվել է մոտ 250 քմ:

̰

10:58 11.10.2017

ՀՀ ՊՆ ծրագրերով այս տարիներին բնակարաններ է ստացել հայկական բանակի սպաների 1700 ընտանիք, սակայն բնակարան ստանալու համար հերթագրված սպաների քանակը շատ է ավելի երկար է։ Այս մասին այսօր հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ խորհրդարանում ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծի լսումների ժամանակ։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ սպաների մի մասն արհեստականորեն վատացրել է իր բնակարանային պայմանները, վաճառել է տունը, չի գրանցել ժառանգությունը և այլն, որպեսզի ցույց տա, որ բնակարանի կարիք ունի։ Արդյունքում բնակարանի կարիք ունեցող և հերթագրված սպաների ցուցակը երկարել է։

«Մենք առաջարկում ենք այս կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասները դեռ քննարկվում են և մինչև ամսվա վերջ կավարտենք քննարկումները։ Նոյեմբերին լայն հասարակության դատին կներկայացնենք», — նշել է Վիգեն Սարգսյանը։

Նախարարը որոշ մանրամասներ է բացահայտել նոր ծրագրից․ մասնավորապես՝ առաջարկվելու է բացառիկ պայմաններով հիպոտեկային վարկի ծրագիր, որը շատ ավելի ցածր տոկոսադրույք է ենթադրելու, քան բոլոր գործող տարբերակները։ Այս ծրագրից սպան ծառայության ընթացքում կարողանալու է օգտվել միայն մեկ անգամ։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ծրագրում գրանցումից հետո երրորդ տարում սպան արդեն ֆիզիկապես կստանա բնակարան և դրա համար վճարելու է միայն մայր գումարը, ընդ որում` որոշակի զեղչով՝ 20 տարիների ընթացքում, այսինքն՝ ամսական մոտ 60-70 հազար դրամ վճարելով երրորդ տարում կստանա: Ավելին, եթե նա ծառայում է առաջնագծում և այնտեղ բնակարան ունի կամ վարձով է բնակվում, ապա հիպոտեկային վարկով վերցրած բնակարանը կարող է վարձով տալ մեկ ուրիշին ու ստացած գումարով հոգալ իր կարիքները։

̰
BACK_TO_TOP