TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.1 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

3% տոկոսադրույքով վարկեր գյուղատնտեսական կոոպերատիվներին

14:39 04.10.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

̰
Վրաստան այցելությունների թվով Հայաստանը զիջում է Ռուսաստանին և Ադրբեջանին

14:25 04.10.2017

Առաջատարների եռյակը եզրափակում են Հայաստանի քաղաքացիները: Սեպտեմբերին Վրաստան է այցելել Հայաստանի ավելի քան 146.000 քաղաքացի, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 11,8 տոկոսով ավելի է:

̰
Գավառում ձյունը վնասել է գյուղատնտեսությանը

14:13 04.10.2017

Գավառում գիշերը տեղացել է առաջին ձյունը: Ինչպես հայտնում է մեր թղթակից Տիգրան Հովակիմյանը, գյուղատնտեսությամբ զբաղվող տարածաշրջանի բնակիչների համար եղանակի նման փոփոխությունն անակնկալ է եղել:

̰
ՊԵԿ-ը հարկային եկամուտների 9.4% աճ է արձանագրել

13:54 04.10.2017

Կոմիտեի նախագահը նշել է, որ ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է գրանցվել: Արդյունքում հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 860 միլիարդ 500 միլիոն դրամի հարկային եկամուտ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պետբյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 միլիարդ դրամ կամ 9.4 տոկոս:

̰
Կգործարկվեն նոր արագաչափեր

13:46 04.10.2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

̰
«Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել». Չեխիայի սենատի նախագահ

13:30 04.10.2017

«Չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»:

̰
Նախագահականում կրճատումներից խնայված փողը կտրամադրվի կառավարությանը

13:21 04.10.2017

ՀՀ Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի կարգադրությամբ Նախագահի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը փոխվել է, որի արդյունքում աշխատողների քանակը նվազել է 54 հաստիքային միավորով:

̰
Ի՞նչ կստացվի, եթե 32-ը բաժանվի 3-ի. դատական վարույթը մասնատվում է

13:12 04.10.2017

Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով քրեական վարույթը մասնատվեց:

̰
Արդյո՞ք միացյալ խմբավորումն էլ ՀԱՊԿ-ի նման դիտորդի դերում չի լինելու. հարց ու պատասխան ԱԺ-ում

12:26 04.10.2017

Ըստ Պաշտպանության փոխնախարարի՝ ՀԱՊԿ համակարգի մասով մի փոքր այլ տրամաբանություն է գործում, անդամ պետությունը կարող է օգտվել որոշակի ընթացակարգերի պարագայում, դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ ՀՀ ԶՈՒ-ն կարողացել է ինքնուրույն լուծել սահմաների անձեռնմխելության խնդիրը:

̰
Նորագավիթում կրակոցներից վիրավորված տղամարդը մահացել է

12:16 04.10.2017

Հոկտեմբերի 3-ի երեկոյան Նորագավիթում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ավագյանը:

̰
Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա

12:08 04.10.2017

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

̰
Դատախազությունն իր սահմանված լիազորություններից դուրս գործառույթի հնարավորություն չունի. Հրայր Թովմասյան

12:00 04.10.2017

«Նոր կարգավորումներում հստակ սահմանվում է, որ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում դատախազությունը կարող է պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնել:», -ասել է Թովմասյանը

̰
Ո՞ր դեպքերում կարող է մեքենան տեղափոխվել հատուկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:49 04.10.2017

Ո՞ր դեպքերում է տրանսպորտային միջոցը տեղափոխվում պահպանվող հատուկ տարածք. պարզաբանում են ճանապարհային ոստիկանությունից

̰
Հայ մարմնամարզիկները աշխարհի առաջնության եզրափակչում են

11:36 04.10.2017

Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը: «Նժույգի թափեր» վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 14.433 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:

̰
Ձյունից հետո միջպետական և հանրապետական ճանապարհները բաց են

11:19 04.10.2017

Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:

̰
Արևելյան գործընկերությունը Երևանում քննարկում է գյուղի զարգացման հարցեր

10:57 04.10.2017

Երևանում այսօր մեկնարկել է Արևելյան գործընկերության հինգերորդ հանդիպումը: Այս տարի այն տեղի է ունենում Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ:

̰
Օձունցի եղբայրները անհայտ հանգամանքներում վնասվել են հետույքի, գոտկային մասի ու կրծքավանդակի հատվածներում

10:39 04.10.2017

Գիշերվա 02։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «հետույքի արյունահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով» ախտորոշմամբ էլ՝ մեկ այլ քաղաքացի։

̰
Ֆիլադելֆիայից 1200 դոլար են ուղարկել զոհված զինծառայողի ընտանիքին, հետո հետ ուզել

10:23 04.10.2017

«Անծանոթը, որ ներկայացավ բարերար Հելենայի տատիկ-պապիկի ներկայացուցիչ, հետ պահանջեց 1200 դոլարը, որ համայնքը հանգանակել եւ մեկ տարի առաջ ուղարկել էր որպես օժանդակություն։ Անկեղծ ասած՝ զարմացա, բայց ինձ թույլ էլ չտվեցի հարցնել, թե ինչու են հետ ուզում։ Վերադարձրի։ Իմ ամուսնու թափած արյան վրա ես գումարային խոսակցություններ չեմ անում, ամոթ է, վիրավորական է։ Նրա արյան կաթիլն անգամ անարգած կլինեի, եթե հարցուպատասխանի բռնվեի հետը»։

̰
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. ադրբեջանական կայք

10:12 04.10.2017

Ադրբեջանական minval.az լրատվամիջոցը հայտնել է Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մասին:

̰
Խորհրդարանն այսօր կքննարկի «Ջրային և ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծերը

10:01 04.10.2017

Օրվա վերջում, ՀՀ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի համապատասխան դրույթի համաձայն, սպասվում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան:

̰
Պատգամավորների աշխատանքին այսօր հետևում են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները:

09:15 04.10.2017

ԱԺ շարունակում է իր աշխատանքը: Այսօր գրանցվել է 86 պատգամավոր: Նիստը  սկսելուց առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի աշխատանքին այսօր հետևեվելու են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոստները: «Նրանք Աժ են այցելել ԱԺ բաց դռների ծրագրի շրջանակներում», -ասել է ԱԺ նախագահ Արա բաբլոյանը: Հյուրերը  խորհրդարանի աշխատանքին կետևեն այն տեղից, որտեղից սովորաբար աշխատում […]

̰
Մեքենան արգելափակվել էր մերկասառույցի պատճառով

08:14 04.10.2017

Հոկտեմբերի 4-ին, ժամը 04:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերվել «Toyota Nadia» մակնիշի 34 FN 550 պետհամարանիշով ավտոմեքենան և 4 ուղևոր տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի:

̰
Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում

20:10 03.10.2017

Սիսիան-Սարավան ճանապարհին ձյուն է տեղում: Այս մասին SHANT NEWS-ին հայտնում է մեր ընթերցողներից Անահիտ Ախոյանը: Անահիտը նաև լուսանկար է տրամադրել, որտեղ երևում է, որ ձյան տեղումները բավականին առատ են եղել: Մինչ այս SHANT NEWS-ը հայտնել էր, որ առավոտյան ձյուն էր տեղացել Մեղրիի լեռնանցքում , իսկ այս գիշեր ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է մոտենալ 0-ի:

̰
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում դասադուլը դադարեցվել է

19:54 03.10.2017

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան ավագ դպրոցի շուրջ ստեղծված աղմուկը չի լռում արդեն քանի տարի: Բանն անգամ հասավ նրան, որ մոտ մեկ շաբաթ առաջ դասադուլ հայտարարվեց: Պատճառը՝ դպրոցի շենքային անբավարար պայմաններն են: Այստեղ սովորում է շուրջ 600 աշակերտ, այն դեպքում, երբ այս եռահարկ շենքը նախատեսված է մոտ 180 աշակերտի համար: Նման պայմաններում դսավանդելը, ուսուցիչների խոսքով՝ ուղղակի դարձել է անհնար: Դպրոցի ուսուցիչ Արմեն Գրիգորյանի խոսքերով, այս սենյակը նախկինում եղել է դպրոցի հանդիսությունների դահլիճը: Հիմա այստեղ առաջին դասարանցիներն են սովորում: Ուրիշ տարբերակ չունեն:

̰
Իրաքի կառավարությունը չի գնա պատերազմական գործողությունների. Արամ Սարսգյանը քրդերի հանրաքվերին անձամբ է հետևվել

19:32 03.10.2017

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս է վերադարձել Էրբիլ քաղաքից: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահն այնտեղ էր Իրաքի Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով՝ դիտորդական առաքելությամբ: Նայսօր իր տպավորություններից է խոսել՝ ասելով, թե չի կարծում, որ Իրաքի կառավարությունը գնա պատերազմական գործողությունների: Սարգսյանը մասնավորապես նշել է՝

̰
Հայաստանը ռազմական կապի միջոցներ է գնել Ռուսաստանից

17:10 03.10.2017

Ռուսական «Յարոսլավլյան ռադիոգործարան» ընկերությունը Հայաստանին է մատակարարել ռազմական կրովի ռադիոկայանների առաջին խմբաքանակը, որի վերաբերյալ պայմանավորվել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հետ։

Խմբաքանակի մեջ մտնում են Р168-100КАЕ և Р168-5КНЕ կարճալիք ռադիոկայանները։ Սեպտեմբերին Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները եղել են գործարանում, ստուգել են ռադիոկայանների աշխատունակությունն ու ապահովվող կապի հեռավորությունը, ինչից հետո էլ կատարվել է մատակարարումը։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ գործող պայմանագիրը կնքվել է 2017 թվականի գարնանը, ներկայում ընթացքի մեջ են բանակցությունները ևս մեկ նման պայմանագրի կնքման վերաբերյալ։

Նշված ռադիոկայանների գնումը նախատեսված էր 2015 թվականին Ռուսաստանի հետ կքնված վարկային համաձայնագրով։ 200 մլն դոլար վարկով նախատեսվում էր գնել խոշոր զինտեխնիկա, ինչպես նաև կապի և այլ համակարգեր։

̰
Փնտրվում է

17:07 03.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։

̰
«Արմենիա» ԲԿ-ում կրակոցներ արձակողին ձերբակալել են

16:23 03.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017թ. հոկտեմբերի 2-ին «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի բոլոր հանգամանքները։

̰
Չինուհին ասել է, որ իրեն բռնաբարել են Խոր Վիրապում

16:10 03.10.2017

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության միջնորդությամբ ձերբակալվել է Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խ.Տ-ն՝ Չինաստանի քաղաքացի՝ 30-ամյա Յու Լուն Չունին Խոր Վիրապում բռնաբարելու կասկածանքով։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին տղամարդը Փոքր Վեդի գյուղի տարածքում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից Երևան տանելու պատրվակով ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Յու Լուն Չունին տարել է Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն» կոչվող տարածք, որտեղ էլ փորձել է բռնի ուժով, հակառակ Յու Լուն Չունի կամքին սեռական հարաբերություններ ունենալ։

Չինաստանի քաղաքացուհին հոկտեմբերի 2-ին դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն և բժիշկներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

̰
Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղացել

15:42 03.10.2017

Սյունիքի մարզում՝ Մեղրիի լեռնանցքում այսօր ձյուն է տեղացել:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը եղանակային նման դրսևորումների մասին ասել է, որ տարվա այս եղանակին տվյալ տարածքում ձյունը բնականոն երևույթ է:

«Մեղրիի լեռնանցքը ծովի մակերեւույթից 2500 մ բարձրության վրա է, նորմալ է, որ ձյուն է տեղում»,- ասել է նա:

Գագիկ Սուրենյանը նաև հիշեցրեց, որ այս տարի առաջին ձյունը տեղացել է սեպտեմբերին՝ Արագածի վրա:

Լիլիթ Խաչատրյան

̰
BACK_TO_TOP