TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.23 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նախագահը շնորհավորել Գերմանիայի ազգային տոնի առթիվ

15:38 03.10.2017

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ազգային տոնի առթիվ

̰
Այս գիշեր լեռնային շրջաններում 0-ին մոտ ջերմաստիճան է սպասվում

15:32 03.10.2017

Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

̰
Վահան Մարտիրոսյանն ընդունել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը

15:18 03.10.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Երևանում անցկացված հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը՝ Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեի գլխավորությամբ։

̰
2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 24 տոկոսով

14:56 03.10.2017

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

̰
Նորածնի  մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:31 03.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նորածնի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ

̰
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը

14:10 03.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն (նստավայրը՝ Մոսկվա):

̰
Թուրքիայի ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են

12:21 03.10.2017

Ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են: Այս մասին երեկ կայացած Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության նիստին գործով կասկածյալ, Տրապիզոնի նահանգային ոստիկանության հետախուզական վարչության նախկին սպա Թևհիք Ջանթյուրքն է ասել: Ջանթյուրքն պատմել է, որ Դինքի սպանության մասին իմացել է հեռուստատեսային լուրերից, երբ 2 ծառայակիցների հետ դուրս էր եկել ընդմիջման:

«Այդ ժամանակ իմ կողքի 2 ծառայակից ընկերներս ասացին. «Գիտեինք, որ սպանելու են: Մի մարդու չկարողացան պաշտպանել»:Ես էլ զանգահարեցի Էրջան Դեմիրին և տեղեկացրեցի նրան կատարվածի մասին: Վերջինս ինձ պատասխանեց, որ իրենք գիտեին սպանության նախապատրաստության մասին ու դրա վերաբերյալ գրություն էին ուղարկել Ստամբուլ»

Դատական հաջորդ նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, 5-ին և 6-ին: Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում սկսված այնուհետև սպանության հիմնական գործին միացված դատավարության շրջանակներում որպես կասկածյալներ անցնում են Դինքի սպանության ժամանակահատվածում ոստիկանությունում, հետախուզական վարչություններում ու ժանդարմերիայում պաշտոններ զբաղեցրած անձիք:

̰
Քրդերի և կատալոնացիների հանրաքվեները ժողովրդավարական էին. հայտարարություն Հայաստանից

11:43 03.10.2017

Իրաքի քրդերի և Իսպանիայի կատալոնացիների ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացումը հանրաքվեով կատարելու քայլերը նպաստում են աշխարհի ժողովրդավարականացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը:

«Դրանք կարող են ազգերի ինքնորոշման խնդրի լուծման համընդհանուր նոր բանաձեւի դրական որոնման հանգեցնել, ինչը շահեկան է հայկական Արցախի խնդրի տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ վստահ ենք, որ ինքնորոշումների ներկա շքերթը մեր տարածաշրջանում սկիզբ է տալու նոր եւ անկառավարելի իրադարձությունների: Այս մտահոգությունից ելնելով՝ Պահպանողական կուսակցությունը մեկ անգամ ևս կրկնում է 1999-ին հաստատված իր ծրագրային մոտեցումը, ըստ որի՝ «Թուրքիայի եւ քրդերի հարցում ՀՀ դիվանագիտությունը պարտավոր է լինել առավել հեռատես և ոչ զգացմունքային. հայության և ՀՀ-ի համար չպետք է լինի տարբերություն եւ շահագրգռություն՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում թուրքակա՞ն, թե՞ քրդական պետություն է»:

Տարածաշրջանային բեւեռների փոփոխության պարագայում հայ քաղաքական միտքը և հանրային ընկալումները պարտավոր են համահունչ շտկումներ մտցնել ավելի քան 100-ամյա կարծրատիպերի մեջ»,-ասված է հայտարարության մեջ:

̰
Ռուս սահմանապահները ձերբակալել են Արաքս գետում անօրինական ձկնորսության փորձ արած երկու անձի

11:39 03.10.2017

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում սահմանապահները ձերբակալել են երկու իրավախախտի:

̰
Ավտոբուսում գողություն կատարածը բերման է ենթարկվել

11:05 03.10.2017

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.55-ին, ոստիկանության ծառայողները Երևանի տոնավաճառներից մեկի մոտակայքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին և 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Ասատուր Հ.-ն խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 18.40-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1960 թ. ծնված Գայանե Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:

̰
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

10:34 03.10.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին:

Քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում առանձնակի կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական ու ամենօրյա աշխատանքը` քաղաքապետը նշել է, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են, և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Հանիսյանն աշխատանքից ազատվել էր սեպտեմբերի 29-ին:

̰
Հրանուշ Հակոբյանը մենագրություն ներկայացրեց

18:15 02.10.2017

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր կայացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հեղինակած ՙՀայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում՚ մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, ակադեմիկոսներ եւ այլք: Աշխատության ուսումնասիրության առարկան Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքն է, արդյունքները եւ հեռանկարները: 

̰
Վերաթաղում` 75 տարի անց

18:09 02.10.2017

Այս տարվա գարնանը Չեչնիայում որոնողական աշխատանքների ժամանակ հնածույզները հայտնաբերվել էին Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորականների մասունքներ: Պարզվել էր, որ զոհվածների մեջ բավական շատ են Հայաստանից զորակոչված զինվորները, որոնք այստեղ զոհվել են 1942 թվականին: Միայն 75 տարի անց են նրանց հանձնում հողին:

̰
Ստեղծվել է լուսանկարները Սարյանի ոճով ձևավորող հավելված

17:48 02.10.2017

Հայ ուսանողները ստեղծել են լուսանկարները ոճավորող հավելված՝ Սարյանի ու Արշիլ Գորկու ոճով։ «Կտավ» անվանումով հավելվածը ցուցադրվել է Երեւանում կազմակերպված DigiTec ցուցահանդեսում։ Ծրագիրը լուսանկարներին հաղորդում է Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Վրույր Գալստյանի կտավների ոճն ու գույները։ Հավելվածը տեղադրել են Google Play-ում ու AppStore-ում։ Առաջին մի քանի օրերին այն ներբեռնել է ավելի […]

̰
Գորիկ Հակոբյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ

17:37 02.10.2017

Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի է ունեցել նախկին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հոգեհանգստյան արարողությունը: Նրա հարազատներին ցավակցելու են եկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԱԾ պետ Գևորգ Կուտոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ:

̰
«Օֆշորի գործն» ավարտվեց. Աշոտ Սուքիասյանը դատապարտվեց 16 տարով

17:26 02.10.2017

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը այսօր մեղավոր ճանաչեց գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին և դատապարտեց 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ ի օգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ ի օգուտ Հայրապետյանի որդու: Լուսանկարը` Հետքի

̰
Արզումանյանը իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագուհուն (ֆոտոշարք)

16:55 02.10.2017

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Դանիայում  իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Մարգրետե 2-րդ թագուհուն:Այս մասին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը գրառում է արել իր ֆեսյբուքայն պաշտոնական էջում: Կից ներկայացրել է նաև ընդունելության լուսանկարները:«2017թ. սեպտեմբերի 29-ին պատիվ ունեցա Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպանի իմ հավատարմագրերը հանձնել Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգրետե II-ին»:Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը […]

̰
Ինչ կապ ունի «Իգլան» ընտրությունների հետ

16:42 02.10.2017

Դատարաննն ուսումնասիրել է Սամվել Բաբայանի եվ մյուս ամբաստանյալների գաղտնալսված խոսակցությունները

̰
Հայաստանը կունենա կիբերանվտանգության ռազմավարություն

16:24 02.10.2017

ՀՀ կախի , տրանսպորտի եվ ՏՏ նախարարի տեղեկացմամբ

̰
Կրակոցներ «Արմենիա» կենտրոնում

16:08 02.10.2017

Այսօր Արմենիա բժկական կենտրոնում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հիվանդանոց ներխուժած անձը անկանոն կրակոցներ է արձակել բուժհիմնարկի այն հատվածում, որտեղ բուժում է ստանում Նորքի-Մարաշի զինված խմբի գործով կալանավորված Դավիթ Գալստյանը: Անվտանգության աշխատակիցներին եւ ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել թե’ կրակողին, թե կալանավորվածին: Տուժածներ չկան:

̰
Սերժ Սարգսյանի ցավակցել է  Դոնալդ Թրամփին

15:36 02.10.2017

Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:«Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ: Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին […]

̰
Ջավախքի հ/կ խորհուրդը արձագանքել է միջադեպին

15:16 02.10.2017

Շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամ Ջավախքի հայկական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է Սեպտեմբերի 30-ին Ջավախքում Գումբուրդո գյուղի բնակիչների և վրացի հատուկ ջոկատայինների միջև տեղի ունեցած բախման մասին հայտարարություն է տարածել Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը՝ նշելով, թե ինչու տեղացիներին թույլ չտրվեց Գումբուրդո գյուղում 974 թվականին կառուցված հայ քաղկեդոնիկ […]

̰
Միանգամից 2 հարսանիք  տուն-ինտերնատում

15:02 02.10.2017

Այսօր Հաղթանակ գյուղի տուն-ինտերանտում միանգամից երկու հարսանիք էր: 70 տարեկանն անց  զույգերը պսակադրությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:  Հասրաթ Մանուկյանը ու Նվարդ Ոսկանյանը, Վալերի Թորոսյան ու Արաքսի Հակոբյանը  նախ ստացել են հոգեւոր հոր օրհնությունը, ապս իրենց ամուսնությունը գրացել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում: Ռիտա Սարգսյանը նվերներ է հանձնել զույգերին և ասել, որ […]

̰
Կուտակային կենսաթոշակային համակարգը կարևոր է. Արտեմ Ասատրյան

14:42 02.10.2017

Պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական չէ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չհամաձայնեց այս պնդման հետ, նշելով, որ 3 տարի ժամանակ էր տրված քաղաքացիներին, որպեսզի նրանք ուսումնասիրեն և հասկանան, թե ինչ կարևոր հարց է լուծում կուտակային կենսաթոշակային համակարգը: «Կենսաթոշակի մասին մտածելը քաղաքացիներին հատուկ չէ: Նրանք ավելի կարճ ժամանակահատվածի համար են մտահոգված, և աշխարհի ցանկացած երկրում […]

̰
2040-ին 4 մլն բնակչությունն իրատեսական է. Ա.Ասատրյան

14:21 02.10.2017

2017թ-ի առաջին 8 ամիսների ընթացքում 26.605 անձ դիմել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար, նրանցից 15.000-ը դիմել է առցանց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այդ մասին ասել է այսօր՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

̰
Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել

14:00 02.10.2017

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշներ հանգստյան օրերին Ղազախստանում մասնակցել են Բոլատ Տուլիխանովի մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 85 կգ Սարգիս Քոչարյանին չի հաջողվել պայքարել մրցանակային տեղերի համար: Նշենք, որ այս տարի մրցաշարը բավականին մեծ թվով մասնակիցներ է ունեցել, իսկ հենց Արսեն Ջուլֆալակյանի […]

̰
Էնդրյու Շեֆերը կայցելի տարածաշրջան

13:48 02.10.2017

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Ինչպես հայտնում է ԱՄՆ դեսպանատունը, տարածաշրջանում գտնվելու ընթացքում պ-ն Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը […]

̰
Քննարվում են տեղեկատվական անվտանգության խնդիրները

13:39 02.10.2017

Մեկնարկել է Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը: Քննարկվելու են տեղեկատվական անվտանգությանն ու կիբեր հանցագործությանն առնչվող մի շարք հարցեր,  որոնք առաջացել են ինտերնետի արագ ներթափանցման հետեվանքով եվ ստեղծել  մի  իրավիճակ, երբ ավանդական մոտեցումները հնարավորություն չեն տալիս համարժեք արձագանքել առցանց մարտահրավերներին: Խնդիրը վերջերս քննարկման առարկա է դարձել նաեվ անվտանգության խորհրդի նիստում, որի ժամանակ ներկայացվել Տեղեկատվական անվտանգության ապահովման […]

̰
Վերանայվել են անապահովության գնահատման մեթոդները

13:15 02.10.2017

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանը եվս ներկայացրել է նախորդ 12 ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքներն ու կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները: Մասանավորապես` սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվել են էլեկտրոնային ծառայություններ: Վերանայվել են անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը: Նախարարը նաեվ կարեւորել է բնական գազի եւ էլեկտրոէներգիայի սակագնային քաղքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումների ներդրումը:

̰
Փաստաբանն եւ քննաիչը ձերբակալվել են

13:08 02.10.2017

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանին /լուսանկարում/ և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Այսպես, […]

̰
BACK_TO_TOP