TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.71 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀԿ խմբակցության հայտարարությունը Գեղամյան-Փաշինյան միջադեպի վերաբերյալ

14:09 06.10.2017

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է ԱԺ-ում նախօրեին Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը.

̰
Արփինե Հովհաննիսյանը Վենետիկում է

14:04 06.10.2017

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին:

̰
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է համանախագահներին

13:51 06.10.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

̰
Ադրբեջանի՝ ԵԱՏՄ կազմ մտնելու հարցը կախված է Հայաստանից. Պուտինի խորհրդական

13:45 06.10.2017

Ադրբեջանին ԵԱՏՄ կազմ մտնելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի՝ Եվրասիական ինեգրացիայի հարցերով խորհրդատու Սերգեյ Գլազևը:

̰
Նոր հնարավորություններ Հիդրոմետին

13:24 06.10.2017

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում համագործակցության համաձայնագիր է կնքվել ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և միջև:

̰
Մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժության երկրորդ փուլը

13:05 06.10.2017

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ` ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը: Ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը ներառում է երեք փոխկապակցված միջոցառում՝ «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուժերի և միջոցների հետ, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարաշտաբային մարզում, «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժություն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈՒ) համակազմերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերի մի մասի ներգրավմամբ: Զորավարժության այս փուլի ընդհանուր ղեկավարն է ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը: Զորավարժության շրջանակում գործողությունները խաղարկվում են երկու պետությունների տարածքում, իրականացվում է անձնակազմի տեղափոխություն ՌԴ տարածքից ՀՀ տարածք: Հոկտեմբերի 3-ին ձևավորվել է հետախուզության ղեկավարման միացյալ կենտրոն, որի կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչները: Հետախուզության ղեկավարման կետի պետը ձեռնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման մասին որոշման ընդունումը և հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում հետախուզության պլանավորումը: Հոկտեմբերի 4-ին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում շարունակվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ՌԴ և ՀՀ տարածքում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության առաջին փուլը: Զորավարժության ղեկավար, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հաստատել է հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը: Հետախուզության ղեկավարման կետի հրամանատարի կողմից առաջադրվել են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների մարտական խնդիրները, իրականացվել է հետախուզության ղեկավարման կետի վերախմբավորումը Հայաստանի Հանրապետության տարածք: Հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Որոնում-2017» համատեղ զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները, այդ թվում. – հետախուզության վարում բոլոր տեսակի հետախուզական միջոցներով և ուժերով, հետախուզական տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն, – հետախուզության համատեղ ղեկավարման կետի և ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ի միջև հետախուզական տվյալների փոխանակում` ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համատեղ գործողության նախապատրաստման նպատակով, – հետախուզության հատուկ ուժերով և միջոցներով կարևոր օբյեկտների գրավման և ոչնչացման հատուկ խնդիրների իրականացում: Զորավարժության նպատակը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ղեկավարման համակարգի կատարելագործումն է, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում դաշնային և տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը, ինչպես նաև ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի միացյալ ռազմավարական հրամանատարության ներքո ՀԱՊԿ ՕԱՀՈՒ և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման համատեղ պլանավորման և կիրառման ձևաչափի մշակումը: «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում են շուրջ 1000 զինծառայողներ, ներգրավված է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական խմբավորումը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի օկրուգի հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիոէլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության խմբեր, համազորային և հատուկ հետախուզական ստորաբաժանումներ:

̰
Հետախուզվողը բերման է ենթարկվել  օդանավակայանում

12:49 06.10.2017

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 07.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Նազարեթ Ե.-ն:

̰
ՀԱԵ-ն Գումբուրդոյի եկեղեցին համարում է վրացական

12:29 06.10.2017

Վրաստանի Պատրիարքարանում  հանդիպում է կայացել Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու եվ Հայ Առաքելական  Եկեղեցու ներկայացուցիչերի միջեվ: Հանդիպման մասնակիցները քննարկել են Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում օրերս տեղի ունեցած միջադեպը եվ հայտարարություն են տարածել: Նրանք մասնավորապես հաստատել են  իրենց պատրաստակամությունը` ծագած հարցերը քննարկել եվ որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնությամբ, «քանի որ խնդիրը իրավական ու կրոնական հարթությունից […]

̰
Հայաստանը կարող է լավ հարթակ լինել. Կարեն Կարապետյան

11:56 06.10.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը:

̰
Պատվո շքանշան՝ «Թավիթյան» հիմնադրամի նախագահին

11:45 06.10.2017

Պետական բարձր պարգևը հանձնվել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

̰
Երևանյան խաղում Լևանդովսկին ռեկորդ է սահմանել

11:26 06.10.2017

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հոկտեմբերի 5-ին 3 գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը: Ֆուտբոլիստը  2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում նա ռեկորդ է սահմանել գոլերի քանակը  հասցրելով 15-ի: Նախորդ ռեկորդը պատկանում էր գերմանացի Գերդ Մյուլերին և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որոնք մեկ ընտրական փուլում դարձել էին 14-ական գոլի հեղինակ: Մադրիդի «Ռեալի» հարձակվող […]

̰
Ճանապարհը փակ կլինի

11:07 06.10.2017

Հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը:

̰
Պաշտոնից ազատվել է «Վարդաշեն» ՔԿՀ պետը

10:57 06.10.2017

Shantnews լրատվականին հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանը: Shantnews-ի հետ զրույցում  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Հակոբջանյանը ազատվել է իր սեփական դիմումի համաձայն հոկտեմբերի 3-ին: Թե ով է փոխարինելու այս ՔԿՀ-ի արդեն նախկին պետին, Ղլեչյանը չհայտնեց, սակայն նշեց, որ նրան կփոխարինի […]

̰
Նշանակումներ և պարգևատրումներ ԱԻՆ-ում

10:17 06.10.2017

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ և փոխատեղումներ:

̰
ԱԺ-ի նիստն ավարտվեց

09:30 06.10.2017

Խորհրդարանն այսօր անցկացնում էր այս շաբաթվա վերջին նիստը: ԱԺ-ում աշխատանքը սկսվել է նախորդ օրը քննարկված օրինագծերի ու համաձայնագրերի քվեարկությամբ: Քրվերակության է դրվել «ՀՀ և ՌԴ միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» […]

̰
Նախագահի ուղերձը Հայ-ռուսական եւ Եվրասիական մասնակիցներին

09:25 06.10.2017

Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին:

̰
13 կաշառակեր եւ կաշառատու Սոցապում.tert.am

09:09 06.10.2017

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 13 աշխատակից մեղադրվում է կաշառք տալու և ստանալու մեջ: Երկուսը կալանավորված են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը 12 աշխատակցից տարբեր չափի գումար է ստացել: Տեղեկատվությունը ստացել է Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից:

̰ ̰
«Ամենամեծ մեղավորը ես եմ». Մխիթարյան

08:42 06.10.2017

Անդրադառնալաով ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան խաղին, Հայաստանի հավաքականի թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է. «Խնդիրները բազմաթիվ են, չկա մի տեղ, որ ասենք` խնդիր չկա: Պետք է հետևություններ անենք, որպեսզի Ղազախստանի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան ասելու: Խայտառակ պարտություն, որի ամենամեծ մեղավորը ես եմ. այդքան բան: Որովհետև ես […]

̰
«Աջից ձախ ղեկ» փոխելով որակն ընկնում է. վարորդ-հրահարգիչ

08:21 06.10.2017

Վարորդ-հրահանգիչ Երվանդ Խաչատրյանը, հյուրընկալվելով Շանթի «Հեռանկարի» տաղավարում, իր տեսակետն է արտահայտել Հայաստանում աջ ղեկով մեքենաներն արգելելու նախագծին: Ըստ նրա, ձախակողմյան երթևեկության պայմաններում ձախ ղեկով մեքենաներ ունենալու պահանջը տրամաբանական է եւ օրինական: Սակայն, կրա կարծիքով, Հայաստանում «աջից ձախ ղեկ» փախելու հետեւանքով պարտադիր ընկնելու է ավտոմեքնեայի որակը: «Մեզ մոտ չկան գործարաններ, կազմակերպություններ, որոնք կկարողանան դա անել պատշաճ […]

̰
Հասմիկը երկարատև դադարից հետո առաջին անգամ լսեց մայրիկի ձայնը

18:40 05.10.2017

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում լսողության սարք տեղադրեցին 2 տարեկան 8 ամսական Հասմիկ Մկրտչյանին, որը 8 ամսաականից սկսած հիվանդության պատճառով զրկվել էր լսողությունից: Երեխան սարքի տեղադրումից հետո սուրդոմանկավարժների հրահանգներով աստիճանաբար սկսեց արձագանքել արտաքին ազդակներին:

Փոքրիկ Հասմիկի լսողության համար հոգացել էր Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը, որը ստեղծվել է 2004 թվականին և միչև այժմ արդեն 120-ից ավելի երեխաների տրամադրել է կոխլեար իմպլանտներ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում քիթ կոկորդ ականջաբան Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ աշխատում է հատուկ թիմ, որոնք զբաղվում են նմանատիպ վիրահատություններով և համագործակցում են նաև արտասահմանցի բժիշկների հետ: Օրինակ Հասմիկի վիրահատութանը մասնակցել է նաև ճապոնացի վիրաբույժ Ակիրա Իշիյաման: Երեխային լսողական սարքի տեղադրմանը ներկա էր նաև Հայսատանում ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին, որը եկել էր տեսնելու իր հայրենակիցի կատարած վիրահատության արդյունքը:

Նախքան վիրահատությունը և նախքան սարքի տեղադրումը երեխաների հետ աշխատում են սուրդոմանակավարժները, որոնք նախապատրաստում են նրանց: Հասմիկի հետ աշխատած սուրդոմանկավարժ Իննեսա Հարությունյանը նշում է, որ երեխայի հետ մինչ սարքը տեղադրելը 6 ամիս նախապատրաստական աշխատանքներ են կատարել.

«Երեխան պատրաստ չէ միանգամից 100 տոկոսով ընկալել շրջապատի ձայները: Մենք աստիճանաբար ենք նրանց պատրաստում լսելուն: Մեծերի հետ ավելի հեշտ է նրանք հստակ կարող են հաստատել լսում են, թե ոչ: Դրա համար մեծերի հետ մենք իրականացնում ենք ռեաբիլիտացիա, իսկ փոքրերի հետ աբիլիտացիա՝ սովորեցնում ենք զրոից լսել»:

Հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերում UCLA Քալիֆորնիական համալսարանը, ԱՄՆ-ում հայ համայնքը և բարեգործները, որոնց շնորհիվ Հիմնադրամը իմպլանտները ձեռք է բերում մոտ $17 հազարով, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում մեկ իմպլանտի գինը մոտ $38 հազար է։

̰
Նախագահն ընդունել է ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը

18:29 05.10.2017

Պատվիրակության կազմում են Բրյուսելում հավատարմագրված ԵՄ քսանութ երկրներից դեսպաններ և կոմիտեի ներկայացուցիչներ:

̰
Ոսկյա զարդերի հափշտակություն՝ քննիչի պատճառով

17:33 05.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի քննիչը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ:

̰
Վազաշեն և Բարեկամավան գյուղերում փաստահավաք աշխատանքների արդյունքները Google Earth-ով տեղայնացվել են քարտեզի վրա

17:20 05.10.2017

Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, սեպտեմբեր ամիսին գնդակոծված տները, շենք-շինությունները:

̰
Հայտնի են տարվա լավագույն դաստիարակը, ուսուցիչն ու տնօրենը

16:26 05.10.2017

Այսօր ուսուցչի օրն է, ու լավագույններն այս տարի ևս հատուկ պարգևների են արժանացել: Վարչապետի անունից մրցանակները հանձնել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Տարվա Լավագույն տնօրենը Սյունիքի մարզից է, ուսուցիչը՝ Գյումրիից, իսկ դաստիարակը՝ Արարատից: Տնօրեն Մերի Գանդալյանն Եղեգի միջնակարգ դպրոցն է ղեկավարում, ուսուցչուհի Օհաննա Ավիտիսյանն աշխատում Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոցում, իսկ դաստիարակ Գոհար Խուրշուդյանը Արարատի թիվ 1 մանկապարտեզում:

«Ուզում ենք տեսնել բարձր որակ ունեցող, իր գիտելիքների վրա վստահ, ազատ մտածող, ազատ ապրող, սոցիալապես ապահով մարդ, որին վստահում ենք մեր ապագա սերնդի ճակատագիրը»,-ասել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

̰
Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների աճ կա

15:24 05.10.2017

Վերջինիս խոսքով՝ չնայած հիվանդության աճին, համաճարակային լուրջ իրավիճակ չկա։ Ամեն տարի հենց այս ժամանակահատվածում նման աճ գրանցվում է, սակայն սուր շնչառական հիվանդությունների սրացումը նկատվում է հատկապես դեկտեմբերից փետրվար ընկած հատվածում։

̰
Գեղարքունիքում 7 մարդ է թունավորվել գազօջախի պատճառով

15:18 05.10.2017

Ոստիկանությունից հայտնում են, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

̰
«Հայկական գյուղ» թաղամասը կարող է խթանել զբոսաշրջությունը

15:13 05.10.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման մրցույթին հայտ ներկայացրած միջազգային չորս ընկերությունների ներկայացուցիչների:

̰
Երևանում բացվել է միջազգային ոսկերչական ցուցահանդես

15:06 05.10.2017

Երևանում բացվել է 8-րդ «Երևան շոու-2017» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը, տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ: Ցուցահանդեսին մասնակցում է 70 ընկերություն 6 երկրներից:

̰
Դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

14:26 05.10.2017

«Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից զենքի գործադրմամբ դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

̰
BACK_TO_TOP