16:23 03.10.2017
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել «Արմենիա բժշկական կենտրոն»-ից դատապարտյալի փախուստ կազմակերպելու չհաջողված փորձի առնչությամբ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունք է տեղափոխվել 2017թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.30-ին, «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ:
Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ժամը 15.20-ի սահմաններում, հիշյալ բաժանմունքի հիվանդասենյակ է մուտք գործել Երևանի բնակիչ՝ ծնված 1988թ, ով դատապարտյալ Դ.Գալստյանի փախուստը կազմակերպելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոց է արձակել: ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին առաջին կրակոցից անմիջապես հետո հաջողվել է զինված անձին վնասազերծել: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել:
ՔԿՀ աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, ապա վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի: ՔԿՀ երկու աշխատակիցներին և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցին հաջողվել է մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան:
1988թ. ծնված երիտասարդը 2017թ. հոկտեմբերի 2-ին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Դեպքի վայրի զննության ժամանակ «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունքի 7-րդ հիվանդասենյակից հայտնաբերվել և առգրավվել են 9մմ տրամաչափի փամփուշտի 4 հատ պարկուճ, 3 հատ գնդակ, մեկ հատ գնդակի պատյան, մեկ հատ գնդակի միջուկ, 7.62մմ տրամաչափի փամփուշտի մեկ հատ պարկուճ, մեկ հատ դեֆորմացված գնդակ և մեկ հատ գնդակի պատյանի հատված: Հիվանդասենյակի պատերին, սալիկապատ հատակին, սանհանգույցի մուտքի դռան, մահճակալի ներքնակին և մետաղյա հարթակին, սենյակում դրված սառնարանի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր:
Դեպքի վայրի զննությամբ նույն հիվանդասենյակում հայտնաբերվել է MЛ 115 համարի ինքնաձիգ, հիվանդասենյակի մուտքի դռնից ձախ պատի տակ դրված մահճակալին դրված սպորտային պայուսակի միջից հայտնաբերվել է փամփշտատուփ՝ լիցքավորված 7.62մմ տրամաչափի 27 հատ փամփուշտներով, 7.62մմ տրամաչափի 2 հատ փամփուշտ, զենքի խլացուցիչ, օպտիկական սարք և խզակոթ, նույն մահճակալին դրված բարձի մոտից հայտնաբերվել է փոքր փամփշտատուփ՝ լիցքավորված 7 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներով:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:05 16.05.2025
Մերցն ասել է, որ Ուկրաինային Taurus թեւավոր հրթիռներ մատակարարելու պլաններ չկանՆերկայումս Գերմանիան մտադիր չէ Ուկրաինային մատակարարել հեռահար Taurus թեւավոր հրթիռներ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այդ հարցն այս պահին օրակարգում չէ», – ասել է նա ZDF հեռուստատեսության եթերում՝ պատասխանելով «Սոցիալ-դեմոկրատների» կողմից Կիև հրթիռներ տեղափոխելու հնարավոր դիմադրության մասին հարցին։ Առաքումը, ըստ կանցլերի, զգալի ժամանակ կպահանջի, քանի որ անհրաժեշտ է զինվորականներին պատրաստել համակարգերը գործարկելու […] ...
08:55 16.05.2025
«Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել գործնական շախմատի ցուցադրական խաղ։ «Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»։ «Երիտասարդ տղաների» թիմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մամիկոն Ղարիբյանը, «Հին սերունդից»` Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը։ Գործնական շախմատի ցուցադրական խաղեր անցկացվում […] ...
08:50 16.05.2025
Ռուբիո. ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին ՍտամբուլումՌուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Ստամբուլում կայանալիք բանակցություններին ներկա կլինի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։ Այս մասին հինգշաբթի Անթալիայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պատասխանելով ուրբաթ օրը նախատեսված բանակցությունների ձևաչափի մասին հարցին՝ Ռուբիոն ասել է, որ Ստամբուլում հանդիպելու է «Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ»։ «Ես կհանդիպեմ նրանց հետ, մեր թիմից ինչ-որ […] ...
08:40 16.05.2025
Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունըԵմենի հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից, հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով գրոհել են Բեն Գուրիոն օդանավակայանը, որը գտնվում է Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվ): Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր […] ...
08:30 16.05.2025
Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։ ...
08:25 16.05.2025
Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներիցԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ թույլ տալ, որ բարձր տեխնոլոգիական չիպերի մեծ ծավալներ վաճառվեն Մերձավոր Արևելքի երկրներին, կարող է հանգեցնել նրան, որ դրանց մի մասը կհայտնվի Չինաստանում: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Դրա տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, որոնք թշնամաբար են տրամադրված Չինաստանի նկատմամբ, կարծում են, որ հաշվի […] ...