Ջավախքի հ/կ խորհուրդը արձագանքել է միջադեպին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+24.09 oC

Ջավախքի հ/կ խորհուրդը արձագանքել է միջադեպին

15:16 02.10.2017

Շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամ Ջավախքի հայկական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է

Սեպտեմբերի 30-ին Ջավախքում Գումբուրդո գյուղի բնակիչների և վրացի հատուկ ջոկատայինների միջև տեղի ունեցած բախման մասին հայտարարություն է տարածել Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը՝ նշելով, թե ինչու տեղացիներին թույլ չտրվեց Գումբուրդո գյուղում 974 թվականին կառուցված հայ քաղկեդոնիկ ճարտարապետության լավագույն կոթողներից մեկի՝ Սբ. Համբարձման եկեղեցու բակ տեղափոխել նույն եկեղեցու տարածքում վրացական աշխարհիկ և հոգևոր վերնախավի կողմից իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված և վերստին թաղված գումբուրդոցիների հիշատակին նվիրված խաչքարը:

Ինչպես Ջավախքում, այնպես էլ բազմաթիվ վայրերում առկա են 7-13-րդ հայ քաղկեդոնիկ ճարտարապետության լավագույն նմուշներ, ինչն արդյունք է 7-րդ դարում հայ եկեղեցու քաղկեդոնադավանության ընդունման և, ինչպես այդ դարում, այնպես էլ հետագայում, երբ արդեն 8-րդ դարի սկզբից՝ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսից սկսած հայ եկեղեցին կրկին մերժել էր Քաղկեդոնի ժողովի պահանջները, այդ ոճի ճարտարապետության նմուշների կառուցման:

Փաստենք, որ Գումբուրդոյի եկեղեցու շուրջ վեճը նոր չէ, այն ունի տասնամյակների վաղեմություն: Այս կնճռոտ վեճի թեժացման արդյունքում պարբերաբար գյուղ են այցելել վրաց բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, անգամ վարչապետ Զ. Ժվանիան: Հիշեցնենք, որ վերջին բախումը գյուղ բերեց այս անգամ ՆԳ նախարար Գ. Մգեբրիշվիլուն:

Ցավով ենք արձանագրում, որ ոչ մի պաշտոնյայի այց այդպես էլ չի տվել խնդրի փոխշահավետ լուծման ցանկալի արդյունք, այդ այցերը շատ անգամ կրել են դեկլարատիվ բնույթ և միտված են եղել գյուղի ազգաբնակչությանը ժամանակավորապես հանդարտեցնելուն: Արդյունքում՝ եկեղեցին դանդաղ, բայց հաստատուն կերպով նորոգվում է Վրաց ՈՒղղափառ եկեղեցու կողմից, ինչը գյուղի ազգաբնակչության համար խիստ անընդունելի է: Ավելին, նշյալ ճանապարհով հարցին լուծում տալը հղի է նորանոր վտանգներով և հնարավոր է պատճառ դառնա նորանոր արյունալի բախումների: Հիշեցնենք, որ այդպիսի բախումներով են ուղեկցվել նաև Ջավախքի մյուս քաղկեդոնիկ հուշարձանների՝ ՎՈՒԵ-ի կողմից սեփականացման գործընթացները, զորօրինակ՝ Սամսարի վիմափոր եկեղեցիների կամ Փոկայի եկեղեցու սեփականացման դեպքերը:

Հայոց հնագույն ավանդույթներով շարժվող և պատվախնդիր գումբուրդոցիների համար այս ամենը պարզապես անընդունելի է, և սեպտեմբերի 30-ի դեպքերը, որքան էլ ցավալի և անընդունելի, այդուհանդերձ, վերոնկարագրյալ իրողությունների բնական արձագանքներն են: Գաղտնիք չէ նաև, որ այս ամենը կարող է լավագույնս օգտագործվել Ջավախքում իրենց դիրքերն ամրացնող թուրք-ադրբեջանական դաշնազույգի կողմից:

Ելնելով կայացած իրողություններից և ապագայում սպասվելիք գործընթացներից, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարում է, որ 21-րդ լուսավոր դարաշրջանում դժվար է նսեմացնել որևէ ազգի կամ հասարակության, առավել ևս՝ հնագույն քաղաքակրթության կրող ջավախահայության արժանապատվությունը կամ օտարել վերջինիս արժեհամակարգի մաս կազմող որևէ տարր:

Ջավախահայությունը մշտապես հարգել է վրաց պետականությունը և իր կողքն ապրող եղբայրակիցների ստեղծած արժեքները, միաժամանակ՝ անհանդուրժող է գտնվել իր հանդեպ դրսևորվող անարդարությունների նկատմամբ: Վերջապես ժամանա՛կն է գիտակցելու այս անշրջելի իրողությունը:

Ըստ այդմ՝ Խորհուրդը պահանջում է վրաց աշխարհիկ և հոգևոր իշխանություններից՝ զերծ մնալ տասնամյակներով որդեգրված և Ջավախքի ազգաբնակչության շրջանում ծայրահեղ դժգոհություններ առաջացնող ցանկացած գործողությունից, ակտիվորեն բանակցել գումբուրդոցիների հետ՝ հասնելու համար երկու կողմերի համար ընդունելի և փոխշահավետ լուծման, ինչը և կարող է լավագույնս կանխել ապագայի անցանկալի զարգացումները»,-մասնավորապես նշված է տարածված հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

23:59 14.08.2025

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

23:55 14.08.2025

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

23:49 14.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

23:46 14.08.2025

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00,  0800 00 900 հեռախոսահամարին:  Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

23:40 14.08.2025

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

23:34 14.08.2025

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...

BACK_TO_TOP