13:08 02.10.2017
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանին /լուսանկարում/ և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով ՀՀ քաղաքացի Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն չձերբակալելու և նրան առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերին ստացել և Մ. Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը: Այսպիսով, քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գ. Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Մ. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Փաստաբանի և քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
10:43 16.05.2025
Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...
10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:00 16.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլելԱռնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...
09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...