TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

11:58 03.05.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ին ազատվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

̰
ԿԳՄՍ-ն հայտնել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման վերջնաժամկետը և ներկայացրել դիմելու կարգը

11:37 03.05.2024

ՀՀ ԿԳՄՍ-ն տեղեկացնում է հունվար-փետրվարին միասնական քննություն հանձնած դիմորդներին, որ նրանք չեն կարողանա բուհ ընդունվել, եթե մինչև մայիսի 10-ը չհայտագրվեն 2-րդ՝ հիմնական փուլին և չընտրեն բուհն ու մասնագիտությունը: Ի՞նչ է սա նշանակում. 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երեք փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է […]

̰
«Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Նազելի Բաղդասարյան

11:18 03.05.2024

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը շնորհավորել է Մամուլի ազատության օրվա առիթով և գրել. «Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է, եւ կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման եւ ամրապնդման համար։ Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր […]

̰
Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով

11:06 03.05.2024

Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական Մայքլ Քարփենթերին

10:26 03.05.2024

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում […]

̰
Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը

10:12 03.05.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, որում ասվում է. «Lրատվական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Զանգվածային լրատվության միջոցներն առանցքային դերակատարություն ունեն […]

̰
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է. հավաքական տեսանյութ «Արևիք» ազգային պարկից

10:07 03.05.2024

Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում տարիների ընթացքում արձանագրված Ընձառյուծի հավաքական տեսանյութը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակում իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքը։ Ընձառյուծը […]

̰
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

09:17 03.05.2024

«Ավան» առողջության կենտրոնը այսօր արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Կենտրոնը համալրվել է նաև նոր գույքով և ժամանակակից բուժսարքավորումներով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան

22:28 02.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին: Հովսեփ Խուրշուդյանը համզոված է, որ Ռուսաստանն է այդ իրադարձությունների հեղինակը, հոգևորականների մասնակցությունը ևս ինքնաբուխ չէ, դարձյալ հրահրվում է Ռուսաստանից: Պե՞տք է Հայաստանը առաջին դեմքի մակարդակով մասնակցի ԵԱՏՄ առաջիկա հավաքին և Պուտինի երդմնակալությանը: Այս հարցին Հովսեփ Խուրշուդյանը […]

̰
Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

22:02 02.05.2024

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում […]

̰
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

21:51 02.05.2024

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու «դրական քայլերը»։ «Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին

21:44 02.05.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում՝ հետևելու Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կոմիտեի պատասխանատուների հետ դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները, քննարկվել ի հայտ եկած թերությունները։ Արձանագրվել են տեղակապման խնդիրներ, և անհրաժեշտություն է առաջացել կատարելու հանույթ։ Հանձնարարվել է սեղմ ժամկետում […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

19:46 02.05.2024

Ապրիլի 30-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։ Հանդիպման նպատակը աշխատանքային գործընթացների քննարկումն էր։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, գործունեության […]

̰
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

19:39 02.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ […]

̰
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից

19:30 02.05.2024

Սամվել Ղուկասյանը մայիսի 2-ից ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ղուկասյանը: «Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ, Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենազնիվն […]

̰
Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը

19:22 02.05.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի մասնակիցներից բացի՝ հանդիպմանը մասնակցել են նաև քննարկվող հարցերին առնչություն ունեցած երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և պետության կողմից ծառայություն ստացող […]

̰
Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը և զեկույցը

19:12 02.05.2024

Թե’ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե’ որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ մարդու […]

̰
Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

19:05 02.05.2024

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում

18:57 02.05.2024

Գերծանրաբեռնված ավտոմեքենաներից վնասվող ճանապարհների հարցը եւ լուծման հնարավոր ուղիները «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման առանցքում էին: Մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, որին մասնակցել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, […]

̰
Ի գիտություն դիմորդների՝ ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է

18:52 02.05.2024

«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման, ինչպես նաև սպասվող փոփոխությունների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի տեղեկացմամբ՝ այժմ ընթացքի մեջ […]

̰
Լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղափոխվել են. ՃՈ հայտարարությունը

18:45 02.05.2024

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում […]

̰
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ

18:40 02.05.2024

Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ընդգրկելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները, համագործակցելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, Երևան քաղաքում գտնվող 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում աջակցել են մոտ 247 ուսանողներից բաղկացած ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների ստեղծմանը։ Կազմավորումների ստեղծման աշխատանքները մշտապես գտնվում են ՆԳՆ […]

̰
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ

18:33 02.05.2024

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը, […]

̰
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

18:26 02.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ հանգում են եզրակացության, որ տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման իմաստով մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն ունեն էական առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա […]

̰
Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալի հետ

18:21 02.05.2024

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան մշակութային համագործակցության հարուստ պատմությանն ու առաջիկա ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի ու Իրանի կողմից ցուցաբերվող հոգատարությունը՝ ուղղված երկու երկրներում […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին

18:14 02.05.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում՝ հետևելու Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կոմիտեի պատասխանատուների հետ դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները, քննարկվել ի հայտ եկած թերությունները։ Արձանագրվել են տեղակապման խնդիրներ, և անհրաժեշտություն է առաջացել կատարելու հանույթ։ Հանձնարարվել է սեղմ ժամկետում […]

̰
Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:06 02.05.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 21-27-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Հրազդանում՝ ապրիլի 22-ին և 24-ին, ▪️ Վանաձորում՝ գրեթե ողջ շաբաթվա ընթացքում։

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայիսի 1-ը

17:55 02.05.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայիսի 1-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 27-ին, Շենգավիթում՝ ապրիլի 25-ին, 27-ին, 30-ին և մայիսի 1-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում ապրիլի 27-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի […]

̰
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա

17:49 02.05.2024

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով գտնվում էր Իսպանիայի Թագավորությունում։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը, ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչության պետ Արթուր Ափյանը, […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

17:43 02.05.2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների […]

̰
BACK_TO_TOP