22:40 30.04.2024
Հունգարիայի կառավարությունը խոչընդոտում է Հայաստանին Եվրամիության օգնության հատկացումը: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկությունների համաձայն, Բրյուսելու վերջերս համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու մասին: Այդ գումարը պետք է հատկացվեր ԵՄ խաղաղության հիմնադրամից, պետք […]
22:07 30.04.2024
Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքները ընթացքի մեջ են: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Ալմաթիում: Ինչպիսի՞ կերպարանափոխման կարիք ունի անվտանգության համակարգը: Այս և այլ թեմաների անդրադարձել է ռազմական հարցերի և անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:52 30.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Տիգրան Մեծի պող. 48, 54, 54Ա շենքեր և Գլինկայի փ. 6 շենք, 11։00-17:00 Ներսիսյան փ. 7 շենք, Ազատության պող. 14 շենք, Դավիթ Անհաղթի փ. 2-4, 7-9 շենքեր, Ազատության պող. 21-21/3 շենքեր, […]
21:19 30.04.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային շրջայցով այսօր եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ դիտարկվել է մշակույթի տան վերանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում» տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 79․4 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է։ Աշխատանքները մեկնարկել են […]
20:53 30.04.2024
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։ «Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», – ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած […]
20:28 30.04.2024
Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Այսօր՝ Երեքշաբթի, 30 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ […]
17:54 30.04.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի […]
17:46 30.04.2024
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման ընթացքին, այնպես դրանից անդին՝ նոր ուղղություններով, փոխգործակցության հարցերի: Մտքեր են […]
17:41 30.04.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […]
17:26 30.04.2024
Եվրոպական միությունը (ԵՄ) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ) մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ), Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այսօր (ԳԴՀ ՏՀԶՆ) հայտարարեցին «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի […]
17:21 30.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:
17:14 30.04.2024
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի […]
16:28 30.04.2024
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում մեկնարկել է առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Դասընթացները իրականացվում են Գերմանիայի […]
15:44 30.04.2024
Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է։ Բանակցությունները կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության նիստի մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նա արդյունավետ է գնահատել սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին […]
15:37 30.04.2024
Ապրիլի 26-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և ներկայացրել դեռևս 2023 թ. հոկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ հաստատված՝ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 […]
15:28 30.04.2024
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին նա գրառում է արել X-ում։ «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,-գրել է Բուրիչը:
15:26 30.04.2024
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է […]
15:09 30.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Կոմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ […]
14:09 30.04.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ «Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտ նստեցնել։ Ադրբեջանի […]
13:54 30.04.2024
Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը վերապահվում է բյուջետային ծրագրերի գնահատման լիազորություններ, բյուջետային ծրագրերի գնահատում: ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ըստ նրա՝ օրենքի նախագծով տրվում է արդյունքայնության եզրույթի սահմանումը, համաձայն որի՝ բյուջետային ծրագրերի արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու […]
13:22 30.04.2024
2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ […]
13:15 30.04.2024
Ապրիլի 29-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որի ղեկավարն էր ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։ Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվեցին համապատասխան միջանկյալներ […]
13:06 30.04.2024
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզեր. ապրիլի 30-ի և մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […]
12:47 30.04.2024
2024 թ. ապրիլի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվեցին չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար։ Ադրբեջանի կողմից Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի […]
12:37 30.04.2024
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին: Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Կարևորվել է […]
12:08 30.04.2024
Ջրով ու գինով լվացվել է 16 վեմ քարերը, ապա օծել են սրբալույս մյուռոնով և տեղադրվել եկեղեցու հիմքերում: Եկեղեցին կառուցվում է համայնքի բնակիչների ջանքերով: Նրանցից շատերը ընդգրկված են շինարարական աշխատանքներում:
12:04 30.04.2024
2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.35մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի, նույն օրվա մակարդակի` 1900.39մ, համեմատ ցածր է 4սմ-ով: 2024 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18սմ-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում մակարդակի բարձրացման չափը կազմել է 11սմ։ 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ […]
11:48 30.04.2024
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են […]
11:26 30.04.2024
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ընտրական գործընթացներում խախտումների պատշաճ արձագանքման, դիմումների և հաղորդումների քննության, քրեական գործերի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից, գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քննարկումը վերաբերել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի […]
11:08 30.04.2024
Խորհրդարանը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը ներառել հերթական նիստերի օրակարգ: Այդ նախագծին բացասական եզրակացություն էր տվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը: Նա սահմանազատումը որակել է ՀՀ-ն մաս-մաս թշնամուն տալու գոևծընթաց: Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից […]