10:58 30.04.2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 29-ին Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 43-ամյա Դավիթ Գ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
10:54 30.04.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները: Ինտենսիվ թրեյնինգների նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների միջոցով բարելավել ձևավորման փուլում գտնվող թիմի մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ամրապնդել 30-հոգանոց հիմնական թիմի անդամների կլինիկական և նյութատեխնիկական (լոգիստիկ) կարողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արտակարգ […]
10:36 30.04.2024
Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ […]
09:48 30.04.2024
Ապրիլ ամսվա աշխատանքային պլանի համաձայն ՆԳՆ ՓԾ ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները Երևանի 31 ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում կազմակերպել և անց են կացրել դասախոսություններ, ուսումնավարժանքներ։ Մասնավորապես՝ «Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 91 հիմնական դպրոց», «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց», «Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոց», «Երևանի […]
09:39 30.04.2024
Ապրիլի 30-ին` ժամը 02:44-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1999 թ.) […]
08:54 30.04.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարությունը կատարում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմքի կառուցում, 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, անվտանգության տարրերով կահավորում՝ գծանշում, ճանապարհային նշանների, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում […]
08:16 30.04.2024
Ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]
08:01 30.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
23:27 29.04.2024
Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո՝ «Երիտասարդական» կայարանն այս տեսքն ունի։ Լուսանկարը տարածել է Երևանի Մետրոպոլիտենը։
23:03 29.04.2024
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին […]
22:26 29.04.2024
Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց: Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ […]
22:15 29.04.2024
ԱՄՆ Նեկրայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառների թվում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման փաստն է: Արտյոմ Երկանյանն անցած շաբաթ «Հորիզոնի» տաղավարում այս թեմային անդադարձել էր, այսօր ևս նոր տեղեկություն փոխանցեց։ «Բանաձևի ընդունունման դեպքում, իհարկե, ենթադրվում է, որ Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում «Մագնիտսկու […]
21:41 29.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում համագործակցության հարցեր։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է հիմնադրամի փորձը՝ վերհանելու համար խոչընդոտները, որոնց բախվում են ներդրողները քաղաքաշինության բնագավառում և պատրաստակամություն հայտնել համագործակցելու ներդրումային դաշտի բարելավմանը նպաստող նախաձեռնություններում։ Նա տեղեկացրել է […]
21:34 29.04.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային Տնտեսական Ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է բարձր արտադրողական ոլորտներում երկու երկրներից աշխատանքային ռեսուրսների ներգրավվման […]
21:07 29.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Առինջ գյուղ՝ Դուրյան փողոցի առանձնատներ, Դուրյան 1 փողոց 8, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթի փ. 19-19Ա շենքեր, Ուլնեցի փ. 62-62/1 շենքեր, Ռայնիսի փ. 82-108/1 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ […]
19:56 29.04.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ և ողջունել Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք օգտագործելու համաձայնությունը: Տավուշում սահմանազատման գործընթացը, սակայն, ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում: Այս և այլ թեմաների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
19:28 29.04.2024
Անհատ ձեռնարկատեր Նաիրա Չքոլյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
19:20 29.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին: Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ […]
19:12 29.04.2024
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկում կրկին ընձառյուծ է հայտնվել։ Ընձառյուծի համար ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկը հանդիսանում է մշտական ապրելավայր և կենսամիջավայր, ինչը փաստում է կարճ ժամանակահատվածում վերջինիս հաճախակի գրանցումը՝ փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին։
18:57 29.04.2024
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում անց են կացրել դասախոսություններ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։ ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների […]
18:49 29.04.2024
Արևադարձային տաք օդի ալիքի գործունեությամբ պայմանավորված` ապրիլի 17-29-ին հանրապետության մի շարք շրջաններում ցերեկային ժամերին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
18:42 29.04.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ԻԻՀ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է ապրիլի 27-ից մայիսի 1–ն անցկացվող Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին։ Նախարարի տեղակալն այցելել է նաև Չաբահարի ազատ տնտեսական գոտու տաղավար, որի գործադիր տնօրենը ներկայացրել է տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորություններին և հնարավոր համագործակցության վերաբերող հարցեր։ Iran Expo 2024-ին Հայաստանից մասնակցում […]
18:36 29.04.2024
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Մեծամոր գյուղի տարածքում գտնվող իր շինությունում 64-ամյա տղամարդը պահում է թմրանյութ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 23-ին կատարվեց զննություն: Տանտերն իրավապահներին ներկայացրեց 158 գրամ զանգված, որն ըստ իրեն` մարիխուանա է: Նա հայտնեց նաև, որ կանեփն ինքն է մշակել` անձնական օգտագործման համար: Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի […]
18:25 29.04.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն […]
18:17 29.04.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջինիս նախաձեռնած «Գիտության շաբաթ» փառատոնի ծրագիրն ու կազմակերպական հարցերը: Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը: «Գիտուժի» անդամները ներկայացրել են «Գիտության շաբաթ» փառատոնի նախնական ծրագիրը՝ նշելով, որ հիմնական նպատակը գիտության հանրահռչակումն է՝ […]
18:04 29.04.2024
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
17:55 29.04.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման […]
17:35 29.04.2024
Ապրիլի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4259 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 225 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 620, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 209, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]