13:22 30.04.2024
2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ մարտին կազմելով -0.7%:
2024 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր առաջացնել էներգակիրների համաշխարհային գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ն, առաջիկայում ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների, նախորդ տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում ցածր գնաճային միջավայրը պահպանվում է: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմում է աշխատաշուկայի պայմանները, ինչն էլ արտահայտվում է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմամբ:
Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում պահպանվող ավելի խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատուժի առաջարկի շարունակական ընդլայնումը և պահանջարկի արագ թուլացումը կհանգեցնեն գնաճի ցածր մակարդակի երկար պահպանմանը: Սա ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար:
13:00 13.08.2025
Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...
12:49 13.08.2025
Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...
12:40 13.08.2025
Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել էՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:29 13.08.2025
Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչՑինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...
12:20 13.08.2025
ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է ՎաշինգտոնԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են ծառայելու ԱՄՆ մայրաքաղաքում, ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի մոտ 800 զինծառայող՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։ «Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ներկայացել է ծառայության։ ԱՄՆ բանակը գործի է դրել […] ...
12:11 13.08.2025
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցումՍեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...