10:55 15.04.2024
Տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
23:24 14.04.2024
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ Ավստրիայի Գրաց-Սեկաու թեմի առաջնորդ Վիլհելմ եպիսկոպոս Քրաուտվաշլի և ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով ներկա ժամանակներում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր շնորհակալությունն է հայտնել […]
21:26 14.04.2024
63-ամյա Անուշավան Քոչարյանն է, ով 1983 թվականից մայրաքաղաքում տրոլեյբուս է վարում։ «Աշխատանքը կթողնեմ էն ժամանակ, երբ որ կհոգնեմ, բայց չեմ հոգնի»,-ասում է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
19:55 14.04.2024
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է արտահայտել Մերձավոր Արևելքում լարվածության աճի կապակցությամբ: Այս մասին նշվում է ԱԳՆ-ի X-ի հարթակում: «Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստության տեղիք է տալիս. մենք կոչ ենք անում առաջնահերթություն տալ երկխոսությանը. Պետք է խուսափել հետագա առճակատումից»,- նշվում է հաղորդագրությունում: Escalating tensions in the #MiddleEast are cause for grave concern. We urge […]
15:37 14.04.2024
ՀՀ կառավարությունը պատմում է ինժեներ ամուսիններ Արմենի և Տաթևի նախաձեռնության մասին, որոնք հիմնել են «Arm Electronik» ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոնը, որտեղ երեխաներն ու երիտասարդները ռոբոտաշինություն են սովորում։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:47 14.04.2024
Անակնկալ արձակուրդ զինվորին՝ գերազանց ծառայության համար: Մանրամասները՝ տեսանյութում:
11:28 14.04.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի միջնակարգ, ավագ ու հիմնական դպրոցների, երիտասարդական կենտրոնի, արվեստի դպրոցի սաներ ու ուսուցիչներ: Արարատի մարզի Մարմարաշենի Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ, ապա նաեւ Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Խորհրդարանական Մարիամ Պողոսյանը հյուրընկալել է Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան […]
10:55 14.04.2024
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Այցի շրջանակում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
23:20 13.04.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում։ Այս մասին հայտնել է նա ֆեյսբուքյան էջում։ Նա տեղեկացրել է, որ դասախոսության մեջ՝ իրականում գոյություն ունեցող ձեռնարկությունների անվանումների հետ մի շարք համընկումներ պայմանական են։ Մանրամասները` տեսանյութում։
22:10 13.04.2024
Ապրիլի 15 -ին Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատական լսումները: Այս ամենի ֆոնին տարածաշրջանում ակտիվ են գործընթացները: Ակտիվ են խոսակցությունները Տավուշից սահմանազատումը սկսելու մասին: Այս ամենի ողջ համատեքստին անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
16:36 13.04.2024
Վանաձորում կարիճի խայթոցի դեպք է գրանցվել: «Այսօր` ապրիլի 13-ին, ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար: Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի […]
16:10 13.04.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի (CDCJ) միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ (CDCJ-MIG)։ CDCJ-ի բյուրոյի կողմից ձեռնարկված ընտրության գործընթացի արդյունքում, որը ապրիլի 2-ին գրավոր ընթացակարգով հաստատվել է CDCJ-ի կողմից, նոր աշխատանքային խումբը կազմող ութ փորձագետներից մեկն ընտրվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ […]
16:00 13.04.2024
Ապրիլի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթի հետ (հանրապետական, Ալաբամա)։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, առկա հումանիտար խնդիրները։
15:16 13.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 12-ին տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում՝ դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի, առկա խնդիրների գործնական և օրենսդրական լուծումների ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում կապված այն հարցի հետ, թե որ պետական մարմնի վրա պետք է դրվի ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պահման բավարար պայմաններ, […]
15:09 13.04.2024
Ապրիլի 13-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Գյումրիի ամբողջ տարածքում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից: Համայնքապետարանի աշխատակազմը՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանի ղեկավարությամբ 4 առանձին խմբերով մաքրման աշխատանքներ է իրականացրել համապատասխանաբար 2-րդ […]
14:42 13.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, […]
13:49 13.04.2024
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան […]
13:06 13.04.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
12:54 13.04.2024
Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ Մոսկվա)։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ շնորհակալությամբ ընդգծելով, որ Ավստրալիան մշտապես զորավիգ է եղել հայ ժողովրդին, նաև դժվարին այս շրջանում իր կարևոր աջակցությունը բերել […]
12:13 13.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։ Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության […]
11:57 13.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ. Հարց- Այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս են այս քառորդ դարի ընթացքում զարգացել երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկապես, այս փաստաթուղթը […]
11:29 13.04.2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի կայցելի Հայաստան, որտեղ բանակցություններ կվարի հանրապետության ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Հայաստանի Հանրապետություն և բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Այցի ծրագիրն ավարտելուց հետո Տոկաևը Երևանից մեկնելու է Ղազախստանի […]
11:18 13.04.2024
Գեղարքունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ» է վթարվել, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Վիրավորներ չկան, այլ երկու զինծառայող ստացել են թեթև մարմնական վնասվածք։ Որևէ լուրջ բան չկա»,- մանրամասնեց գերատեսչության խոսնակը։
10:36 13.04.2024
Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների ամփոփում։ Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է […]
09:56 13.04.2024
Երվանդ Քոչարի «Ընդվզումը»՝ Երևանի սրտում։ Նկարի վերարտադրությունը իտալացի նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեինն է։ Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
09:45 13.04.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
09:23 13.04.2024
Ապրիլի 12-ին Մինսկում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ։ ԱՊՀ մասնակից պետությունների […]