TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արդյո՞ք այս գիշեր Իրանը կհարվածի Իսրայելին

22:38 12.04.2024

Իրանի զինված հարձակումը Իսրայելի դեմ կարող է սկսվել հաշված ժամերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջացները: Որտեղի՞ց իրենց նման տեղեկություն, ո՞ր ուղությամբ կարող են հասցվել հարվածները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ ապրիլի 1-ին Իսրայելի ԶՈՒ-ն հարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, որի հետևանքով զոհվել էին այդ շենքում գտնվող մի քանի […]

̰
Քննարկվել են ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

22:31 12.04.2024

Ապրիլի 11-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատար Միխայել Գեորգ Լինկի հետ (ԱԴԿ)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների:

̰
Նվազագույն թոշակ ստացողը Հայաստանում սոված չի մնա. Նարեկ Մկրտչյանը՝ կենսաթոշակների, ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների և այլ թեմաների մասին

21:55 12.04.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Անդրադարձ է եղել երկու օր առաջ Ազգային Ժողովում 2023 թվականի աշխատանքների վերաբերյալ նախարարի զեկույցին՝ մասնավորապես  ժողովրդագրության մասով վիճակագրությանը,  ծնելիության աճին նպաստող պետական ծրագրերին,  սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագրին:  Նախարարը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի, խորհրդային ավանդների վերադարձի, […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան

19:30 12.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան: Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման և վերականգնման իրականացվող աշխատանքներին: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

̰
Զգուշացե՛ք, խարդախություն է․ անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ կդառնաք խաբեության զոհ. Ոստիկանություն

19:26 12.04.2024

Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։ «Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

19:22 12.04.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

̰
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԵԽ կողմից մեկնարկած Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթի ներկայացմանը

19:18 12.04.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթի ներկայացմանը Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2,8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին բերված հանձնուքում հայտնաբերվել է կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող հեղուկով

19:12 12.04.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 12-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ խուզարկության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Օ․Մ․-ի կողմից բերված հանձնուքը։ Խուզարկության արդյունքում ծառայողները հանձնուքում հայտնաբերել են կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող, հեղուկ զանգվածով։ Քաղաքացի Օ․Մ․-ն ձերբակալվել է […]

̰
Վթարվել է զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, կան զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ

19:05 12.04.2024

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են: Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ տրամադրելու գործընթացում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. դատախազը գործն ուղարկել է դատարան

18:53 12.04.2024

Երևան քաղաքի Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականին, նկատի ունենալով, որ ՍՊ ընկերության տնօրենն իր խորհրդական, ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմն է, ՍՊ ընկերության համար ձեռնտու պայմաններով կնքել է վարձակալության պայմանագիր: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը, անտեսելով Հողային օրենսգրքի վերաբերելի հոդվածները, Կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի՝ համայնքի հողերից […]

̰
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսին

18:46 12.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-ին մասնակցել է «Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսին, որը Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ: «Ցուցահանդեսին ներկայացված են համաշխարհային լավագույն բրենդերի և արտադրողների սարքեր ու մեքենասարքավորումներ՝ տարբեր գնային առաջարկներով։ Սա նշանակում է, որ տնտեսության ոլորտներում տարբեր ֆինանսական հնարավորություն ունեցող և ռազմավարական նպատակներ հետապնդող ընկերությունների համար մեր լիզինգատու […]

̰
Բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը. Իտալիայի ԱԳ փոխնախարար

18:40 12.04.2024

Հռոմը հուսով է, որ Բրյուսելի և Երևանի միջև կհաջողվի գործընկերության նոր օրակարգ սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլին՝ պատասխանելով երկրի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Լեգա» կուսակցությունը ներկայացնող Պաոլո Ֆորմենտինիի հարցին: Ապրիլի 11-ի նիստում Պաոլո Ֆորմենտինին հետաքրքրվել է, թե ներկայիս իրողություններում իտալական կառավարությունը […]

̰
Ավստրալիայի դեսպանը հյուրընկալվել է ԲՏԱ նախարարությունում

18:33 12.04.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։ Կողմերը ողջունել են միմյանց, խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Ավստրալիայի միջև երկկողմ հարաբերությունների ձևավորման, այն զարգացնելու հնարավորությունների շուրջ։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության պատմությունը, գործառույթները, գործունեության յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է […]

̰
Կիպրոսի համալսարանում ուսանելու հնարավորություն

18:26 12.04.2024

Կիպրոսի համալսարանը հայտարարել է ասպիրանտուրա (սեպտեմբեր, 2024 թ.) ընդունվելու դիմումների ներկայացման շրջանի մեկնարկի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համալսարանի օտարերկրյա ուսանողները, որոնք մասնակցում են Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզուներից այլ լեզվով առաջարկվող ծրագրին, պարտավոր են մասնակցել «Հունարենի և հունական մշակույթի» առնվազն մեկ դասընթացի՝ մինչև իրենց ծրագրի ավարտը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ […]

̰
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

18:19 12.04.2024

«Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները հայտնաբերել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ (ք․ Երևան, Նուբարաշեն): Մասնավորապես՝ – սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները, ներսի դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, գործիքները և պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի […]

̰
Հայաստանն ու ԵՄ-ն հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին

18:14 12.04.2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: «Հայաստանը եւ Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք եւ տանում ենք աշխատանքներ […]

̰
Որոշվել է ութ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը 

18:10 12.04.2024

Ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ […]

̰
Վարչապետը «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները

18:04 12.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները: Վարչապետին ուղեկցել են կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները: Վարչապետը կանգառներ է ունեցել «Սպանդարյան» և […]

̰
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին

17:54 12.04.2024

Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական խորհրդի 23-րդ նիստին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի […]

̰
Վարդենիսի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

17:49 12.04.2024

ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել […]

̰
Քրեակատարողական ծառայության պետը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները

17:44 12.04.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը ելույթ է ունեցել ապրիլի 11-12-ը Երևանում կայացած 5-րդ Հայ-վրացական իրավական ֆորումին՝ վրաց գործընկերներին ծանոթացնելով Հայաստանի աշխատանքներին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին ու համակարգի այլ բարեփոխումներին։ Ամբակում Գրիգորյանը մասնավորապես ներկայացրել է ազատազրկված անձանց կրթության ապահովման գործընթացները, որոնց շարունակական զարգացման արդյունքում 2024 թվականին կրթական ծրագրերում ընդգրկվելու են աշխատաշուկայում պահանջարկ […]

̰
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

17:38 12.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև փորձի փոխանակումը՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն […]

̰
Տաշիր քաղաքում անասնագոմ է այրվել

17:33 12.04.2024

Ապրիլի 12-ին՝ ժամը 13:49-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 16:36-ին։ Այրվել է անասնագոմը […]

̰
Ախուրյանի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանման դեպք

17:27 12.04.2024

Ղարիբջանյան գյուղի վարչական տարածքում գործող ավազի լվացման կետի տնօրենի կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու կասկածանքով ապրիլի 5-ին Ախուրյանի համայնքային ոստիկանները պարզաբանումների նպատակով բաժին են բերել «ԶԻԼ» մակնիշի մեքենայի վարորդին` ավազ բեռնած բեռնատարով հանդերձ: Բեռի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել: Ճշտվել է, որ հիշյալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող ավազը պետք է տեղափոխվեր Գյումրի` շինանյութի […]

̰
Իրանի դեսպանը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

17:22 12.04.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը։ Պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել նաև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։ Քննարկվել են չվերթերի […]

̰
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով

17:16 12.04.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն առցանց մասնակցություն են ունեցել և զեկույցներով են հանդես եկել ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության Կազանի ուսումնա-մեթոդական կենտրոնում տեղի ունեցած «Հակամենաշնորհային կարգավորումը թվային տնտեսությունում» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկմանը: Մի շարք երկների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները միջոցառման շրջանակում քննարկել են թվային տնտեսության պայմաններում մրցակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես մրցակցության օրենսդրության կատարելագործման, թվային հարթակներում մրցակցային […]

̰
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է

17:11 12.04.2024

ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան միջոցներ ձեռնարկել համակարգում քրեադատավարական և կարգապահական կանոնների խախտումները բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կարգապահական վարույթ հարուցել ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ։ Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից […]

̰
ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները

16:01 12.04.2024

Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Դատական նիստերի ժամերը (Երևանի ժամանակով) ներկայացված են ստորև՝ ապրիլի 15-ին ժամը 12.00-15.00 ապրիլի 16-ին ժամը 12.00-15:00 ապրիլի 17-ին ժամը 18.30-20.00 […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորությունները

15:55 12.04.2024

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

̰
Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա. վարչապետ

15:32 12.04.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանում ընդդիմության կողմից հնչեցրած թվերին՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտահոսքի և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի հետ կապված: «Ընդդիմության ներկայացուցչներից մեկը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես վիճակագրությունը […]

̰
BACK_TO_TOP