15:20 12.04.2024
Կառավարությունը սահմանել է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները: Մասնավորապես` սահմանվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերի տարածքներում գտնվող մաքսային հսկողության գոտիներում, որտեղ սահմանված է և գործում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների […]
14:50 12.04.2024
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2023 թ. ապահովագրվել են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն են եղել՝ գարնանային […]
14:11 12.04.2024
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է […]
13:33 12.04.2024
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ: Ա.Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, […]
13:22 12.04.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ մեր երկում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել […]
12:57 12.04.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու առաջարկին` ոգեկոչելով ավելի քան 1,5 միլիոն անմեղ կյանք խլած ոճրագործության 109-րդ տարելիցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Pasadenanow-ն։ Առաջարկը ներկայացվել է Փասադենան ներկայացնող վերահսկիչ Քեթրին Բարգերի կողմից։ Առաջարկի համահեղինակ է նաև վերահսկիչ Հիլդա […]
12:37 12.04.2024
Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար: Նախարարն ընդգծել է՝ Արդարադատության ոլորտում երկրներն ունեն 8 բազմակող միջազգային պայմանագիր, 4 […]
11:33 12.04.2024
Հեղինակավոր www.euronews.com-ը հրապարակել է «Խաչատրյանի միջազգային փառատոն. հարգանքի տուրք Հայաստանի երաժշտական ժառանգությանը» վերնագրով ծավալուն հոդված։ Այն Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի միջոցով անդրադարձ է հայկական մշակույթին։ Հոդվածում հեղինակն ընդգծում է‚ որ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության ամենահայտնի իրադարձություններից է‚ որի նպատակը միջմշակութային երկխոսությունը երաժշտության միջոցով խթանելն է՝ միաժամանակ բարձրացնելով […]
11:25 12.04.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» լրամշակված նախագիծը: Հիշեցնենք, որ ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է 2017 թվականին։ Եվ սա առաջին նախագիծն է, որը ծավալուն […]
11:16 12.04.2024
2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի […]
10:59 12.04.2024
Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության […]
10:54 12.04.2024
Այսօր լրանում է հայ գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ծնունդով Բանանց գյուղից (պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառ, ներկայումս Ադրբեջանի տարածք) Սերգեյ Տերյանի 100-ամյակը, որն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է իր հարազատ Գարդման աշխարհի ու գարդմանցիների խնդիրների բարձրաձայնմանը: Սերգեյ Տերյանը տարիներ առաջ իր անձնական արխիվից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել իր ձեռագիր հուշագրությունը և […]
10:47 12.04.2024
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի (ԳԾ) միջգերատեսչական նիստը։ Նիստին մասնակցել են Գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ԵԽ քարտուղարության և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի […]
10:15 12.04.2024
Հայաստանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կունենա ռազմական կցորդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ակնհայտորեն պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի աշխատակիցների թիվը, Միացյալ Թագավորության ավագ և կրտսեր […]
09:35 12.04.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները:
08:38 12.04.2024
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին, ով Հայաստանում է գտնվում ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանված ԼՂ բնակչությանն աջակցելու նպատակով 2023թ. հոկտեմբերին Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ […]
23:59 11.04.2024
Եվրոպայի խորհուրդը միջոցառումների համալիր փաթեթով կարձագանքի Հայասատան փախստականների ներհոսքին: Այս առումով ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչենովիչ Բուրիչն ասել է, որ այդ նպատակային և հստակ հասցեագրված փաթեթի միջոցով իրենք կաջակցեն ԵԽ անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, որը բախվում է «աննախադեպ դժվարությունների և մարտահրավերների»: Ընդհանուր բյուջեն 2.8 մլն եվրո է: Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները ԵԽ […]
23:52 11.04.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիք այցի համար ու կարևորել Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև ֆրանսիական տարբեր կառույցների հետ մարզի համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանի անվտանգային իրավիճակի ու այլ հարցերի մասին, […]
23:03 11.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում կառավարության ծրագրի (2021-26թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման շշրջանակում: Վարչապետը ելույթում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի ներկաներ, Սիրելի ժողովուրդ, Նախ՝ ուզում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին շնորհակալություն հայտնել կարևոր և բովանդակային քննարկման համար, որը իրական […]
22:54 11.04.2024
Հնդկաստանը Հայասանում ռազմական հարցերով կցորդ է ունենալու: Որոշումը, ըստ հնդկական լրատվամիջոցների տեղեկությունների, արդեն կայացվել է: Ինչո՞վ է զբաղվելու զինվորական դիվանագետը Երևանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական Press Trust Of India պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը օրերս 10 նոր ռազմական կցորդ է նշանակել, այդ թվում՝ երկրներում, ուր մինչ այդ Հնդկաստանը ռազմական […]
22:42 11.04.2024
Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Էմիլ Գեբեոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն […]
21:43 11.04.2024
Տաթև-Լծեն ավտոճանապարհին ձյան տեղումներ են։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։ Տեղեկացնում ենք, որ թեև ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանն ավարտվել է, սակայն ճանապարհները սպասարկող կազմակերպությունները հանրապետության լեռնային այն շրջաններում, որտեղ գրանցվում են ձյան տեղումներ, կատարում են ձյան մաքրման և ճանապարհների մշակման աշխատանքներ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
21:20 11.04.2024
Լիտվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Գալինա Վաշչիկայտեի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում ակտիվացած երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր եռանդ են հաղորդել Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Քննարկում է ծավալվել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ապրիլի […]
19:54 11.04.2024
ՀՀ ԱԺ-ն չի ընդունել ընդդիմության նախաձեռնած «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ նախագիծն իրենց խմբակցությանը փոխանցվել է փակ նիստից 1-2 ժամ առաջ, իրենք հայտարարությունը […]
19:45 11.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել ԵԽ […]
19:36 11.04.2024
Ապրիլի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Կողմերը քննարկել են արտատրածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը:
19:27 11.04.2024
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: Այս մասին ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել: Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև […]
19:16 11.04.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հրավերով, մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին: «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացած համաժողովին մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Պալատի նախագահ […]
19:00 11.04.2024
2020-2023 թվականներին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 538 միլիարդ դրամ (1,3 միլիարդ դոլար)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն մեղադրանքին, թե Հայաստանի իշխանությունները մենակ են թողել Լեռնային Ղարաբաղին։ «Ասում են՝ Լեռնային Ղարաբաղին մենակ թողեց այս իշխանությունը։ 2020-2023 թվականին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է […]
18:53 11.04.2024
Կանանց դերն ու նշանակությունը կառավարման համակարգում. Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է սեփական փորձը Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը մասնակցել է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» կազմակերպության կողմից կազմակերպված «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով կոնֆերանսին: Հանդիպմանը ներկայացվել են աշխատաշուկայում կանանց առաջխաղացման ԱՍՀՆ ռազմավարական դրույթները, որոնց հաջորդել է պանելային երկու քննարկում` «Կանայք կառավարման համակարգում» և «Կանայք […]