17:07 15.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է պետական և մասնավոր թատրոնների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և ընդգծել բարեփոխումների ճանապարհին երկխոսությունների կայացման կարևորությունը: «Միասնաբար աշխատելով, ցանկացած խնդրի շուրջ համախմբվելով՝ մեր որոշումները, վստահաբար, կլինեն ի շահ թատրոնի: Մասնագիտական դաշտի աջակցության կարիքն ունենք […]
16:57 15.04.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։ Հանդիպման սկզբում նախարարը ընդգծել է, որ […]
16:52 15.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի ապրիլի 27-ը՝ ժամը 18։00-ը ներառյալ։ Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի […]
16:46 15.04.2024
Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով սեմինար պարապմունք և գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
16:41 15.04.2024
Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1990 թվականին ծնված Մովսես Ոսկանյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Գուգարքի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
16:35 15.04.2024
2024թ. ապրիլի 09-ին՝ ժամը 08։09-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու դի։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողների կողմից […]
16:22 15.04.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։ Ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով վերոնշյալ […]
16:16 15.04.2024
Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համագործակցության փաստաթղթեր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև: Ոլորտային […]
16:00 15.04.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Մենք ունենք ընդհանուր պատմություն, և նաև այսօրվա ժամանակակից պատմությունը, […]
15:56 15.04.2024
Սևանա լճի մակարդակը ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.28 մ (14.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.782մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 14-ը […]
15:48 15.04.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Ղազախստանի Հանրապետության նախագահի ՀՀ կատարած պաշտոնական այցի արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությունում նշված է. «Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հրավերով 2024 թվականի ապրիլի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության […]
15:37 15.04.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր: Մենք հասանք կոնկրետ պայմանավորվածությունների: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դրան անդրադարձավ: Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնմանը: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց […]
15:18 15.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. Պեկ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 81 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույց, մեքենայի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված «SAMSUNG GALAXY» տարբեր մակնիշի 32 բջջային հեռախոս մաքսային հսկողությունից թաքցնելով օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ոսկենման մետաղից շղթաներ 7 դեպքով […]
15:05 15.04.2024
Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, որոշ շրջաններում սկսվել է հասկակալումը։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում՝ հանգուցային արմատների առաջացումը։ Արարատյան դաշտում առաջացել են դեղձենու և ծիրանենու առաջին տերևները, տեղ-տեղ սկսվել […]
14:48 15.04.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
14:37 15.04.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված […]
14:27 15.04.2024
Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին։ Քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։ Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված զինծառայողները քննություններ […]
14:19 15.04.2024
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով՝ բրիտանական Times-ի հրապարակած այն տեղեկատվությանը, թե Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ։ «Հրապարակման մեջ բարձրացված […]
14:06 15.04.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Մեծարգո՛ նախագահ, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ ողջունել Ղազախստանի Հանրապետության նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Այս համատեքստում, մենք […]
13:45 15.04.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության» համաձայնագրերը: Նշված համաձայնագրերից առաջինի կնքումը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության խթանմանը, երկու պետությունների միջև տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային […]
13:39 15.04.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի, Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատվության գրասենյակի իրավախորհրդատու Մոնիկա Ջեյքոբսոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի փոխտնօրեն, Ջեյսոն Քարտերը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի […]
13:33 15.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարրիսին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Իռլանդիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր հետագա նախաձեռնություններում: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ ի շահ Իռլանդիայի բարեկամ ժողովրդի։ Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական […]
13:08 15.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջույնի խոսքում վարչապետ […]
12:40 15.04.2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան։ «Ցանկանում եմ մեծարգո պարոն վարչապետին պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան։ Վստահ եմ, որ այսօրինակ բարի քայլերը կմերձեցնեն մեր ժողովուրդներին և կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասել է Տոկաևը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։
12:36 15.04.2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր։ Ղազախստանը պատրաստ է օժանդակություն տրամադրել և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակը մեր բարեկամական երկրներին մերձեցնելն է, […]
12:33 15.04.2024
Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում։ Փաստաթուղթը ստորագրել են Երևանի […]
12:29 15.04.2024
2024 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը: Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում, որոնց ընթացքում հայկական պատվիրակությունը գլխավորել է Միջազգային իրավական գործերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով […]
11:29 15.04.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք […]