TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով

15:10 02.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2023-ին կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:17 02.04.2024

Երևանում ապրիլի 2-ի և 6-ի ցերեկը, 3-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, ապրիլի 5-ին՝ 18-20մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ […]

̰
Նախագիծ` միտված ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը

12:57 02.04.2024

Առաջարկվող լրացմամբ նախատեսվում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ. ներկայացնելով ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 2-ի նիստում: Հիմնական զեկուցողի […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

12:19 02.04.2024

Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածի 2կմ երկարությամբ տեղամասում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրվում է ճանապարհային պատվածքի ներքին՝ 8սմ հաստությամբ խոշորահատիկ բարձր ծակոտկեն շերտը։ Ճանապարհի մյուս հատվածներում իրականացվում են հետլիցքի աշխատանքներ‚ զուգահեռաբար ընթանում են արհեստական կառուցվածքների հետ կապված աշխատանքները‚ կատարվում է գազատար խողովակների‚ էլեկտրական հաղորդալարերի տեղափոխություն‚ հանույթ և այլն։

̰
Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից

10:19 02.04.2024

Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։ Այս մասին տեղեկացնմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Վերջնաժամկետի երկարացման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ կան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ, ովքեր առայժմ չեն հասցրել հաշվառվել ՀՀ բնակչության վայրի հասցեով և […]

̰
ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման ծրագրեր

09:59 02.04.2024

ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է բնակության պայմանների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ ծնելիության խթանման ծրագրեր: Այս տեղեկատվությամբ ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:44 02.04.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը […]

̰
ԱՄՆ պետդեպարտամենտը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը

09:38 02.04.2024

ԱՄՆ զգուշացնում է և շարունակելու է զգուշացնել, որ դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հռետորաբանության սրմանը կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններին. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությանն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի և զինտեխնիկայի կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է […]

̰
ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար․ Տոյվո Կլաար

22:27 01.04.2024

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն X-ի իր էջում անդրադարձել է ԵՄ առաքելության գրառմանը։ «Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման հարցում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, այնպես, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ […]

̰
Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու․ Փաշինյան

21:50 01.04.2024

Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ «Ամենը, ինչ տեղի է ունենում, հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է, ընդ որում` այդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում։ Ասում եմ` պետք է նայել տարբերակը, որ կարող է` երկրի շահերից […]

̰
Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթի էր․ Հայաստանում ԵՄ առաքելություն

21:23 01.04.2024

Եվրամիության առաքելությունն այսօր կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում։ Այս մասին Հայաստանում ԵՄ առաքելությունը գրառում է կատարել X-ի էջում։ «Մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթի էր»,- նշված է գրառման մեջ։

̰
Էրդողանի պարտությունը. արդյոք Թուրքիայում իշխանափոխություն կլինի. զրույց թուրքագետ Նելլի Մինասյանի հետ

20:50 01.04.2024

Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում մի շարք խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Էրդողանի կուսակցությունը պարտություն է կրել: Արդյոք սա հեռանկարում նշանակում է էրդողանական կառավարման մայրամուտ: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը:  

̰
Որքան եկամուտ է հավաքագրվել 2024-ի 1-ին եռամսյակում. ՊԵԿ

19:54 01.04.2024

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով […]

̰
Անահիտ Մանասյանն ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ այցելել է Վերին Դվին համայնք

19:37 01.04.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 1-ին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք։ Պաշտպանին դիմավորել են Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան և Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևը: Վերջիններս Պաշտպանին ներկայացրել են Հայաստանում բնակվող ասորիների խնդիրները, ազգային փոքրամասնությունների ինքնության տարրերի […]

̰
ԱԺ այգում նշվել է Հանամիի տոնը

19:12 01.04.2024

Մենք հերթական անգամ մեր ավանդույթները չենք խախտում եւ նշում ենք Հանամիի տոնն Ազգային ժողովի այգում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել Ձեզ, պարոն դեսպան, այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել այս կարեւոր գործում. ողջունելով ներկաներին՝ ասել է ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը: «Այս միջոցառումը լավ առիթ է՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլ […]

̰
Մեղվահովիտ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

19:07 01.04.2024

Ապրիլի 1-ին՝ ժամը 14։38-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղվահովիտ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

̰
Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանը

19:03 01.04.2024

Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել մինչ օրս ամենատարբեր ուղղություններով Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: «Խոսքը վերաբերում է ոչ […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է «Observer Research Foundation»‎ (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահի հետ

18:58 01.04.2024

Ապրիլի 1-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել «Observer Research Foundation» (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Observer Research Foundation»‎-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

̰
Իրավախախտումները չարձանագրելու համար պարեկներին փող էր առաջարկել

18:53 01.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ պարեկները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Նշված իրավախախտումները չարձանագրելու համար Երևանի բնակիչ 56-ամյա վարորդը պարեկներին փող է առաջարկել: Նա ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: «Օպելը» տեղափոխվել […]

̰
Առողջապահության նախարարությունը վերսկսում է ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները

18:41 01.04.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը վերսկսում է ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները Երևանի տարբեր վարչական շրջաններում: Նախատեսված է ֆիզիկական և շնչառական մարզանք: Հանդիպման վայրն ու ժամանակացույցը` այստեղ:

̰
Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է տարաբնույթ միջոցառումներ

18:35 01.04.2024

2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները տարբեր նշանակության ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում անց են կացրել պլանային և արտապլանային միջոցառումներ․ սեմինար-պարապմունքներ, դասախոսություններ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ուղղված բնակչության և քաղաքացիական պաշտպանությանը, պաշտպանվածության բարձրացմանը, պատրաստականության ապահովմանը և գիտելիքների ձևավորմանը։ Երևան քաղաքի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները քաղաքի 31 ուսումնական հաստատություններում անց են […]

̰
Եռակողմ հուշագիր՝ Կապանում երաժշտարվեստի և փառատոնային մշակույթի զարգացման նպատակով

18:29 01.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի և «Կապանի երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը և «Կապանի երաժշտական փառատոն» ՀԿ-ի նախագահ Սևակ Ավանեսյանը։ ԿԳՄՍ նախարարի […]

̰
Տաքսու վարորդների մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք օդանավակայանի տարածքում

18:24 01.04.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները մարտի 29-ի գիշերվա ժամը 2.50-ին օդանավակայանում ծառայություն իրականացնելիս դրսից վիճաբանության ձայներ լսելով՝ մոտեցել և տեսել են, որ երկու քաղաքացի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում միմյանց: Նրանք խուլիգանություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել են գծային բաժին, […]

̰
Ավազակություն մայրաքաղաքի Պռոշյան փողոցում. հետախուզվում է Հովհաննես Հակոբյանը

18:12 01.04.2024

Մարտի 21-ի ժամը 11.26-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը անցորդի պայուսակը գողացել և դիմել է փախուստի։ Ահազանգողը հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել ու նկատել է, որ փախչողի մոտից զենք է ընկել։ Հաջորդ ահազանգը ստացվել էր րոպեներ անց։ Տուժող 60-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ Պռոշյան 2 հասցեի մոտ […]

̰
Հարցուպատասխան ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ

18:06 01.04.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ Ի՞նչ պայմաններով և ի՞նչ ժամկետով է նախատեսվում իրականացնել 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը։ ✅ Կառավարությունը 9 ամիս ևս կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարելով […]

̰
Ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը

17:53 01.04.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ ապրիլ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Առավել մանրամասն՝ հղումով:

̰
Մարտ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 88 երեխա

17:32 01.04.2024

2024 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 88 երեխա, 46-ը՝ տղա, 42-ը՝ աղջիկ: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից: 88 երեխաներից 14-ը ծնվել է Գավառի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում,41-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

̰
Տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը

17:17 01.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ծրագրի շրջանակում ստեղծվել են 6 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը կիրառվող արհեստների […]

̰
Հայաստանի և Սլովենիայի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

17:11 01.04.2024

Մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը աշխատանքային այցով գտնվել է Սլովենիայի Հանրապետությունում, որտեղ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր)։ Հանդիպման ընթացքում նախարարները ընդգծել են երկու երկրների միջև կանոնավոր երկկողմ (միջգերատեսչական) համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ բյուջետային, հարկային, […]

̰
ԿԳՄՍ նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել

16:53 01.04.2024

ՀՀ կրթու­թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է պետություն-մասնավոր համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը: Հուշագրի նպատակը Վենե­տիկի արվեստի միջազգային 60-րդ բի­ենալեում Հայաստանի Հան­րա­պետության ազգային տաղավարի կազմակերպումն ու ժամանա­կակից արվեստի ոլորտում հետագա համագործակցության շրջանակի […]

̰
BACK_TO_TOP