14:12 01.03.2024
Թուրքիայի հատուկ բանագնաց, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, թե Հայաստանում որոշ իրադարձություններ եղան, որոնք խաթարեցին հայ-թուրքական պայմանավորվածությունների կատարմանը։ Փոխանցում է Radar Armenia-ն։ «Ռուբենին հրավիրել եմ Անկարա, պատրաստ եմ գալ Երևան՝ բանակցությունների համար։ Լուծումներ գտնելու համար պիտի հանդիպենք, բայց ավելի քան 1 տարի է, չենք կարողանում հանդիպել»,- ասել է նա Անթալիայի դիվանագիտական ֆորումի […]
13:24 01.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։ Ողջունելով Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Նեչիրվան Բարզանին ընդգծել է, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները դրականորեն […]
13:06 01.03.2024
Հայաստանի քաղաքականության օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով երկրի պետական շահը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկումներ ունենում է Հայաստանը ԵՄ թեկնածու-անդամ դարձնելու հնարավորության շուրջ և մեկնաբանելով այդ համատեքստում Ազգային ժողովի նախագահ Ալեն […]
13:00 01.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։ Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների մասնավորապես «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի […]
12:47 01.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։ Ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) […]
12:34 01.03.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ գործընկերներ, քաղաքացիական պաշտպանության համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, Մարտի 1-ն աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր։ Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համայնքի բոլոր ներկայացուցիչներին և Փրկարար ծառայության աշխատակիցներին։ Քաղաքացիական պաշտպանությունը, հանդիսանալով ազգային անվտանգության և […]
11:16 01.03.2024
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ, որում ասվում է. «Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից, աղետներից և պատերազմներից պաշտպանելու գործում: Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը, օրվա խորհրդին […]
09:10 01.03.2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դոկտոր Ռենդ Փոլը (R-KY) դատապարտել է թուրքական F-16-ների կիրառումը 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների ժամանակ՝ կոչ անելով Սենատի իր գործընկերներին ընդունել բանաձև: S.J.Res.60 բանաձևն արգելափակում է F-16-ների և ամերիկյան այլ սպառազինության համակարգերի վաճառքը Թուրքիային։ Սենատի ելույթում, Թուրքիային F-16-ի վաճառքը արգելափակելու բազմաթիվ պատճառների թվում, դոկտոր […]
23:59 29.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ: Մանրամասները՝ տեսանյութում:
23:00 29.02.2024
Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականը կալանավորվել է: Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ: Ինչո՞ւմ է կասկածվում այդ ադրբեջանցին, և ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայաստանի քննչական կոմիտեի Պետության դեմ հանցագործությունների գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ադրբեջանցի այդ զինվորականի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 3 հոդվածներով […]
21:42 29.02.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանին: Անդրադարձ է եղել Հայաստանում թմրամիջոցների շրջանառությանը, դրա հետևանքներին, դրա դեմ պայքարին ու վիճակագրական տարբեր ցուցանիշներին: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2019 թ-ին իրավապահների կողմից բացահայտվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 1088 դեպք, իսկ թմրամոլ ախտորոշմամբ հաշվառված է եղել 6955 մարդ։ 2020-ին այդ թվերը դարձել են համապատասխանաբար՝ […]
19:35 29.02.2024
Այսօր՝ փետվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Անաստաս Միկոյան 79 հասցեի դիմաց բախվել են Toyota, Honda, և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի […]
19:18 29.02.2024
Հայտնի է հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը: Հաղթող քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, ով 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, […]
18:48 29.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: Մայքլ Քոնոլին Հայաստան է ժամանել ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման […]
18:41 29.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով կողմերը քննարկել են Բելառուսի Հանրապետությունում այս տարվա ապրիլին Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր: Ողջունելով դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ […]
18:36 29.02.2024
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագիր տանող համարձակ և միևնույն ժամանակ դժվար ճանապարհով: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ «Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ կարողանան խաղաղություն գտնել: Ճանապարհի յուրաքանչյուր մետրը կարևոր նշանակություն ունի»,- գրել […]
18:30 29.02.2024
«ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոսը փոխանցվել է Կառավարությանը: Մարտի 1-ից ևս 470 անվանում դեղորայք դուրս կգրվի էլեկտրոնային եղանակով: Միջազգային փառատոնների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:
18:25 29.02.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 22-28-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում և Արաբկիրում փետրվարի 25-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 26-28-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
18:18 29.02.2024
Փետրվարի 28-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարար Սարգսյանը կարևորել է ՆԳ նախարարության և Համաշխարհային բանկի սերտ փոխգործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում արդեն իսկ ընթացող […]
18:11 29.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: GMP միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան […]
17:55 29.02.2024
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը: Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, դրանց […]
17:50 29.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակում նախատեսվող «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվելու է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է զարգացնել կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության վերաբերյալ կրթությունը ՀՀ ուսհաստատություններում՝ ինչպես ֆորմալ, այնպես էլ […]
17:43 29.02.2024
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մշակույթի զարգացման» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը: «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծմամբ մշակույթի ոլորտում ներդրվում է կառավարման նոր համակարգ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն […]
17:30 29.02.2024
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել […]
17:23 29.02.2024
Փետրվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին, հաջողություններ է մաղթել Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ամստերդամը […]
17:16 29.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները փետրվարի 27-ին, գիշերային շրջագայության ժամանակ, ՈԿՖ բանավանի տարածքում նկատել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման նպատակով կանգնեցրել են այն: Մեքենայի բեռնախցիկի ակնհայտ տեսանելի մասում ոստիկանները նկատել են ալյումինե մալուխներ: Արարատցի 22-ամյա վարորդը հայտնել է, որ դրանք գողացել է ՈԿՖ բանավանի էլեկտրակայանից: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով […]
17:05 29.02.2024
Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ է դարձել, որ Հայաստանի դաշնակիցը (Ռուսաստանի Դաշնությունը, – հեղ) իրեն չի օգնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Չեն էլ ասում, որ չեն օգնում: Բայց մեր երկիրն ու մեր մարդիկ […]
16:58 29.02.2024
Մարտի 1-ին՝ ժամը 14:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է համալսարանի էլեկտրական շչակը: ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
16:53 29.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի ծավալուն վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել էական փաստական տվյալներ` 2024թ․ փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում 50-ամյա Վաղիկ Ասատրյանի սպանության և այլ հանցագործության դեպքերի վերաբերյալ։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, […]