TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրահանձնաժողովը շարունակում է համարել Ադրբեջանին վստահելի դաշնակից, հակառակ  Եվրախորհրդարանի կոչին

22:43 01.03.2024

Պաշտոնական այցով Բաքվում է Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Քադրի Սիմփսոնը: Նա նոր համաձայնություններ է ձեռք բերել Եվրամիության ու Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգացնելու հեռանկարների մասին: Ինչի՞ մասին է վկայում հանձնակատարի այցը Բաքու. արդյո՞ք նա արհամարում է Եվրախորհրդարանի որոշումը, ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել «Հարավային գազային […]

̰
Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցումը

22:09 01.03.2024

Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցումը։ Նորագյուղ թաղամասի Downtown ծրագիրը, որը քննարկվում է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հետ, նպատակ ունի բեռնաթափել քաղաքի փոքր կենտրոնը և ձևավորել նոր դիմագիծ ու միջավայր Երևանի համար, որը դեռ պետք է բացահայտեն երևանցիներն ու քաղաքի հյուրերը:

̰
Արարատ Միրզոյանը և Լեո Դոքերթին քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում

21:50 01.03.2024

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում:

̰
Տիգրան Ավինյանը հանդիպել է Եգիպտոսի դեսպանի հետ

19:30 01.03.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի հետ: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Կահիրեի նահանգապետարանի միջև գործակցության հաստատմանը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ, ի դեպ, վերջերս Երևանի կարևորագույն հանգույցներից մեկը ավագանու […]

̰
Համայնքային ոստիկանության հայեցակարգն իր ուրույն տեղն է ունենալու ոստիկանության 2024-2026 թթ. նոր ռազմավարության շրջանակներում. ՆԳ փոխնախարար

18:57 01.03.2024

Փետրվարի 20-ին կայացել է Համայնքային ոստիկանության հայեցակարգին նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը (առցանց ձևաչափով), ԵԱՀԿ Ոստիկանության հարցերով/Համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Նինա Լինդհե Թելը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ՄԱԶԾ ներկայացուցիչներ, ՆԳ նախարարության և հասարակական […]

̰
Արարատի մարզում գյուղացիների կողմից չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

18:44 01.03.2024

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է […]

̰
Քննարկվել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր

18:38 01.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր՝ որոշակիորեն հստակեցնելով դրանց ժամկետներն ու նախնական նախագիծը, մասնավորապես՝ համերգների, […]

̰
Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը

18:27 01.03.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը։

̰
Նախագահը ուղերձ է հղել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ

18:22 01.03.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ. «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Այսօր լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 16-րդ տարելիցը, երբ օրվա իշխանությունը կրակեց իրենց իրավունքների համար պայքարող և խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների վրա: Մարտի 1-ը, սակայն իշխանության կողմից բիրտ ուժի կիրառման դրվագ չէր, այլ […]

̰
Դադարեցվել է լիազորություններն ապօրինի չարաշահող ՔԿՀ բաժնի պետի ծառայությունը

18:16 01.03.2024

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ։ Վերջինս՝ գերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը։ Միաժամանակ նույն ծառայողական քննությամբ պարզվել են ևս երեք ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, և […]

̰
Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալուն․ Ռուբեն Ռուբինյան

18:06 01.03.2024

Հայաստանը երբեք համաձայնություն չի տվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելուն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և հավասարության սկզբունքներով։ Սա […]

̰
Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

17:56 01.03.2024

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Բորիս Սահակյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,-ասվում է նախագահի հրամանագրում:

̰
Դատաիրավական ոլորտի բարեփոխումներ, փորձի փոխանակում, կարողությունների զարգացում. ամփոփվել են ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքները

17:51 01.03.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, Փուլ I» տեխնիկական աջակցության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին և տեխնիկական աջակցության ծրագրային թիմին՝ ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած պատրաստակամության, ներդրված ջանքերի, արդյունավետ համագործակցության, ինչպես նաև դրական արդյունքներ գրանցելու համար: Կարեն Կարապետյանը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է եկեղեցասեր հայորդիների

17:46 01.03.2024

Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հանրային կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ եկեղեցասեր հայորդիների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ներկայացնելով խմբի անդամներին, Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ եկեղեցասեր հավատացյալների […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

17:31 01.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Էստոնիայի ժողովրդին: Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին՝ նախագահը նշել է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […]

̰
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիր է նախատեսվում

17:25 01.03.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության նախատեսվող ծրագրի վերաբերյալ: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը լինելու է հիմնականում երեք ուղղություններով: Ըստ այդմ՝ տրամադրվելու […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

17:16 01.03.2024

Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

̰
Պարզվել են Արթիկի բնակիչ հայր և որդուց ավազակությամբ շուրջ 37մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ. 2 անձ կալանավորվել է

17:12 01.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմաթիվ վարույթային ու ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են Արթիկ քաղաքի բնակիչներ՝ հայր և որդուց, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելու միջոցով, ավազակությամբ առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես պարզվել է, որ ավազակության մեջ […]

̰
Վերապատրաստում կիբեռհանցագործությունների քննության հմտությունների զարգացման նպատակով՝ Գերմանիայի և Եվրոպոլի հրավիրյալ մասնագետների կողմից

17:06 01.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների առանձին քննիչների բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։ Հերթական՝ թվով 13-րդ վերապատրաստման դասընթացն անցկացվել է ՀՀ արդարադատության ակադեմիայում։ Դասընթացը վարելու […]

̰
Տոյվո Կլաարն իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

17:00 01.03.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում իրատեսական է, բոլոր տարրերը սեղանին են։ Դա քաղաքական կամքի հարց է և կապված է փոխզիջումների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության […]

̰
Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Սերդար Քըլըչ

16:52 01.03.2024

Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։ «Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Կան որոշ քայլեր, որ մենք պետք է հաշվի առնենք, բայց առաջին հերթին մենք […]

̰
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին

16:35 01.03.2024

Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովը պատասխանել է․ «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության […]

̰
Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի

16:24 01.03.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի: Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել եկեղեցում և ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։ Եկեղեցին կառուցվել է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների աջակցությամբ: Երկրի իշխանությունները պետական ուղղակի հոգածության տակ են պահում շուրջ հարյուր քրիստոնեական եկեղեցիներ և սրբավայրեր՝ իրականացնելով դրանց […]

̰
Արարատ Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

16:09 01.03.2024

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աբդալլահ Ալի Ալ-Յահյային նախարար նշանակվելու կապակցությամբ և հայտնել պատրաստակամությունը համատեղ ջանքերով հարստացնել երկկողմ օրակարգը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով […]

̰
Հայաստանն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար․ Ռուբեն Ռուբինյան

15:37 01.03.2024

Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար, սակայն նույն պատրաստակամությունը չի տեսնում Ադրբեջանի կողմից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանը պատրաստ է և ամեն […]

̰
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված կատարած այցի արդյունքները

15:11 01.03.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված կատարած այցի արդյունքները‚ շինարարության նախապատրաստական ու մոբիլիզացիոն աշխատանքների ընթացքը։ Հիշեցնենք‚ որ 32կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը կառուցվելու է ՀՀ կառավարության ֆինանսական և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային միջոցներով։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի […]

̰
Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի․ Ռուբինյան

15:07 01.03.2024

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուբինյանն այս մասին ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ, որին […]

̰
Ալիևի օգնականն ասել է, որ Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է

15:05 01.03.2024

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ իր երկրի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, պետությունը կենտրոնացած է խաղաղության և զարգացման վրա։ «Ավելորդ լուրեր են պտտվում, որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքին։ Նման բան չկա։ Մեզ համար պատերազմն ավարտված է։ Մենք կենտրոնանում ենք խաղաղության և մեր պետության զարգացման վրա»,– ասել է […]

̰
Սուրեն Պապիկյանը նախագահել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

14:55 01.03.2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագահել է պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ «Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի: Հանձնարարել եմ սկսել […]

̰
Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին

14:43 01.03.2024

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին:

̰
BACK_TO_TOP