16:47 29.02.2024
Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ ո՛չ պատգամավորների ո՛չ Կառավարության կողմից առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում առաջարկներ չեն […]
16:34 29.02.2024
Եվրամիությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառի առանց քսանյոթ անդամ երկրի միաձայն համաձայնության։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին նշել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։ Բացառիկ հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ, Հայաստան-Բելգիա հարաբերություններին, ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմներին, վերջինի ագրեսիվ գործողությունների անհետեւանք […]
16:25 29.02.2024
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող $3 մլն դրամաշնորհը կաջակցի Հայաստանի Կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի […]
16:18 29.02.2024
Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված ևս մեկ որոշման: Որոշման նպատակը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին 65,724․0 հազար դրամ հատկացնելն է՝ Խաչիկ սահմանամերձ բնակավայրի խնդիրների լուծման համար: Սահմանամերձ գյուղերի բնակչության նվազման ռիսկը մեծանում է հատկապես սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված բնակավայրերում՝ անվտանգային, հոգեբանական պատճառներից, ինչպես նաև ելնելով բնակչության շրջանում սոցիալ-տնտեսական վիճակի նկատմամբ […]
16:12 29.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Քուրդիստան շրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի և բարձր ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։
13:49 29.02.2024
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուսական որոշակի կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում՝ անվտանգային խնդիրները լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։ […]
13:05 29.02.2024
Երևանում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևելյան 1-3մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
12:24 29.02.2024
Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
11:05 29.02.2024
Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։
10:59 29.02.2024
Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել էր: Իրացնելով ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Հրազդանի, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների […]
10:53 29.02.2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց: «Յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության […]
10:04 29.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան […]
09:48 29.02.2024
Փետրվարի 28-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Մարգարյանը (նստավայր՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին։ Նախագահ Ալար Կարիսը շնորհավորել է դեսպան Արա Մարգարյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխշահավետ առևտրա֊տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Երկուստեք կարևորվել են ընդհանուր արժեքների վրա հիմնված […]
00:08 29.02.2024
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս – Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հռոմի պապը նրանց ուղղած իր խոսքում նշել է՝ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու […]
23:45 28.02.2024
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը և դրա շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացումը։
19:45 28.02.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը փետրվարի 28-ին Բաղդադում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրաքի հեռահաղորդակցության նախարարի առաջին տեղակալ Վադի Քարիմ Վադիի հետ: Ավետ Պողոսյանը պաշտոնական այցով Իրաքում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում: Հանդիպման ընթացքում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետի տարածման հայաստանյան մոդելն Իրաքում […]
19:39 28.02.2024
Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, եթե չստանա իր տված հարցի պատասխանը, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, դե յուրե ևս կսառեցնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ ՀԱՊԿ աշխատանքներում Հայաստանի մասնակցությունը […]
19:32 28.02.2024
Ռուսաստանը հայտարարում է, որ Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ, և երկկողմ հարաբերություններում դա է կարևորը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հարցին անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՌԴ-ից 2023թ. Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր են հնչել: «Մենք ունենք պաշտոնական հարաբերություններ, երկկողմ […]
19:25 28.02.2024
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։ Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) և միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը և […]
19:14 28.02.2024
Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր հյուրընկալել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին, ԵԽ միջազգային փորձագետ, Դատական կարգադրիչների միջազգային միության գլխավոր քարտուղար Մաթյո Շարդոնին։ Այցի նպատակն էր տեղում քննարկել հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ […]
19:07 28.02.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավանական է համարում երկու-երեք ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մեթոդաբանության նախագծի հաստատումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մհեր Գրիգորյանի հարցին, թե Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները ո՞ր […]
19:00 28.02.2024
ԵՄ քաղաքացիական առաքելության կողմից բարձրաձայնված՝ Ներքին Հանդ մուտքի խոչընդոտի առիթով ահազանգը քննվում է և քննության արդյունքում եզրակացություններ կարվեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ մանդատով են Ներքին Հանդի հատվածում կանգնած Ռուսաստանի սահմանապահ զորքերը, […]
18:45 28.02.2024
Փետրվարի 28-ին՝ ժամը 15։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի թիվ 1 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել […]
18:39 28.02.2024
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճարտարապետական բուհերի ուսանողների մասնակցությամբ «Քաղաք երազների համար–նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը: Այն «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվում է գերմանական «Ճարտարապետական մշակույթի ակադեմիա» (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍՆ բարձրագույն […]
18:29 28.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ համապատասխան մարմինները լրջորեն զբաղվեն աշխատանքի նպատակով Հայաստան եկած օտարերկրացիների՝ չգրանցված աշխատելու ու հարկ չվճարելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին: Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Հայաստան արտագնա աշխատանքի եկած օտարերկրացիների մասին տեղեկություն. 2023-ին Հայաստան է եկել […]
18:17 28.02.2024
Ռուսաստանը ելակետային է համարում այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Ֆրանս-24»-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության […]
18:11 28.02.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Վիլեն Գաբրիելյանը փետրվարի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգել նրանց հիշատակը: «Սումգայիթի դեպքերով փաստացի սկսվել է հայ-ադրբեջանական արյունալի էջը, որն արդեն 35 տարի է, ինչ շարունակվում է: Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ցեղասպանական գործողությունները ժամանակին […]