17:49 28.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 28-ին ընդունել է Կանադայի Խորհրդարանական Կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովին և «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցին։ Հանդիպման նպատակն էր ամփոփել «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները և նախանշել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ առաջիկայում իրականացվելիք համատեղ […]
17:45 28.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում հարկերի նկատմամբ վերաբերմունքը փոխելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու վերաբերյալ հարցին: «Ոչ մի նոր օրենք չի ընդունվել: Այդ օրենքը գործում է առնվազն 1 տասնյակ տարի: Տեղի է ունեցել այլ բան՝ մինչև հիմա ԱՊՀ երկրները չեն […]
17:39 28.02.2024
Փետրվարի 27-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի միջհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է 22 դատապարտյալ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներից։ Մրցաշարին ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, […]
17:32 28.02.2024
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը։ Կարևորվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը և դրա շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացումը։
17:28 28.02.2024
Ազգային ժողովի պատգամավորները և Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հիշատակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ նման առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ 94 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը: Նիկոլայ Ռիժկովը 1988 թ․ […]
17:23 28.02.2024
«Հյուսիս-հարավ» մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցման աշխատանքների շարունակությունն ապահովելու համար կառավարությունը Շիրակի մարզի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում է կայացրել։ Արդյունքում Անի համայնքի Լանջիկ, Ձորակապ, Մարալիկ և Արթիկ համայնքի Հայրենյաց, Լուսակերտ, Հոռոմ բնակավայրերում գտնվող թվով 127 հողամաս կօտարվի։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
17:11 28.02.2024
Փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման […]
17:06 28.02.2024
Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում քվեարկության արդյունքները ներկայացրել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 32-ը։ Մասնակցած բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել, սակայն ձայների քանակը բավարար չի եղել ընտրվելու համար։ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար […]
16:03 28.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետին զեկուցվել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների և բարեփոխումների ընթացքի մասին:
15:52 28.02.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման առաքելությանը՝ ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերած գործուն աջակցության համար, ինչպես նաև նախանշել աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված և արդեն […]
15:48 28.02.2024
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թ. գործունեության հաշվետվությունները: 2018-23թթ. ընթացքում իրականացվել է 1302.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում‚ որի համար հատկացվել է 182.8 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 356 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման և վերակառուցման աշխատանքներ, միջին նորոգման է ենթարկվել մոտ 150 կմ ճանապարհահատված: […]
13:15 28.02.2024
Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 6-8 աստիճանով։
13:07 28.02.2024
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին Բեռլինում հանդիպմանը կաշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա, դրանից հետո պարզ կլինի՝ առաջընթաց կա՞, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում: «Այսօր և վաղը Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու: […]
12:29 28.02.2024
Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:
11:10 28.02.2024
Բեռլինում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է հանդիպմանն ու պատասխանել հարցին, թե արդյոք դա վաշինգտոնյան գործընթացի ավարտն է: «Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին փորձել հասնել տեւական, կայուն համաձայնության»,-ասել է Միլլերը:
11:05 28.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Բաղդադի Հայ առաքելական առաջնորդարան: Նախագահն Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական Եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ շրջել է եկեղեցում, ապա ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
23:25 27.02.2024
ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը խոսել է ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի առավել սերտացման անհրաժեշտության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա նախ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմական պահեր են ապրում։ «Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել, քան այսօր: […]
22:29 27.02.2024
Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել երկրի տարածքից բենզինի արտահանումը: Հիշեցնեմ՝ Հայաստանը բենզին է ներկրում հիմնականում հենց Ռուսաստանից: Ինչի՞ հետ է կապված այդ որոշումը, և ինչպե՞ս այն կազդի Հայաստանի վրա: Թեմային «Հորիզոնի» եթերում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կառավարության որոշում դեռևս չկա, բայց ամենայն հավանականությամբ այն շուտով կկայացվի և արդեն մարտի 1-ից Ռուսաստանից այլ երկրներ բենզին արտահանելն […]
21:33 27.02.2024
Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄՍՀԿ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն առավել սերտ գործընկերության ուղղությամբ, այդ թվում՝ կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Երկուստեք ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության, տնտեսության, կրթական ոլորտներում, ինչպես նաև […]
21:20 27.02.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում Ադրիեն Կիրալին փոխվարչապետին հանձնել է ԵՄ կողմից ստորագրված բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների […]
20:24 27.02.2024
Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված […]
17:57 27.02.2024
Օրենսդրական փաթեթի մշակման նպատակն է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության եւ արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը` մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված եւ անկողմնակալ արտաքին պետական հաշվեքննության մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: Այս մասին ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` ՀՀ ԱԺ փետրվարի 27- ի […]
17:53 27.02.2024
Փետրվարի 27-ին՝ ժամը 15:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության […]
17:48 27.02.2024
Ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ վարչապետի` Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը: «Նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել […]
17:37 27.02.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 27-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքները: Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ […]
17:29 27.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող նախաքննությամբ պարզվել են 2024թ․ փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։ Մասնավորապես, ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ […]
17:24 27.02.2024
Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդն իրենց առանձնազրույցի և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպման արդյունքներն ամփոփել են լրատվամիջոցների համար հայտարարություններով: Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է. «Մեծ ուրախությամբ այսօր գտնվում եմ Բաղդադում՝ բարեկամ Իրաքի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած առաջին պաշտոնական և դրանով իսկ պատմական […]
17:16 27.02.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում: «Հայաստանը շնորհավորում է Մարոկկոյի ներկայացուցիչ Օմար Զնիբերի նախագահությամբ ընտրված Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին և մաղթում է ամենայն բարիք այս հեղինակավոր մարմնի ղեկավարման գործում: Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտեսման և պաշտոնական արհամարհանքի մասին: […]