17:18 21.02.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում: Սևանա լճի մակարդակը փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.16 մ (18.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը […]
17:00 21.02.2024
Հայաստանը և Ադրբեջանը պլանավորում են արտաքին գործերի նախարարների և փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումներ անցկացնել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ արտգործնախարարների ու փոխվարչապետերի հանդիպման վերաբերյալ։ Հարցը քննարկվում է»,- ասաց Գրիգորյանը։ Միաժամանակ նա նշեց, որ այս պահին հանդիպման […]
16:46 21.02.2024
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատեց, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ «Երբ Ներքին Հանդում տեղի ունեցավ վերջին միջադեպը, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չուներ՝ ի տարբերություն ռուսների, և հենց Ռուսաստանն է այնտեղ ներկա և չի կարողացել կանխել միջադեպը»,- ասել է Գրիգորյանը։ Գրիգորյանը շեշտեց՝ հայկական կողմը տեղյակ […]
16:35 21.02.2024
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունն անցած մեկ տարվա ընթացքում իրականացրել է 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է սահմանամերձ շրջաններում խաղաղությանը և անվտանգությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն: Նա հիշեցրեց, որ դիտորդական առաքելության առաջին ամիսների գործունեության ընթացքում հիմնադրվել են կենտրոնակայան Եղեգնաձորում և 6 […]
14:47 21.02.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ՝ փետրվարի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մշակման և ընդունման աշխատանքներին՝ ընդգծելով, որ գործողությունների ծրագիրը մշակվել է ներառական գործընթացի շրջանակներում՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների […]
14:29 21.02.2024
Առաջին անգամ խաղային ոլորտի ցանկացած կողմի նկատմամբ հնարավոր կլինի իրականացնել հսկողություն եւ օրենսդրությամբ պահանջված բոլոր չափորոշիչները դարձնել ստուգելի, այսինքն՝ սպառողների շահերի իրավունքների տեսանկյունից ամբողջությամբ ստուգելի կլինեն խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարած խաղադրույքների ծավալը ստուգելի եւ վերահսկելի կդառնան, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա: Այս մասին նշել […]
12:11 21.02.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
23:22 20.02.2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Շրջայց եմ կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրամասերի տեխնիկական հագեցվածությանը, առկա խնդիրներին, խոսել ինժեներական անձնակազմի հետ»,-գրել է նախարարը:
22:36 20.02.2024
Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ։ Շնորհանդես-քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչները։
22:14 20.02.2024
Եվրոպական ու եվրատլանտնյան գրեթե բոլոր կառույցներում շուտով կադրային գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու: Ավարտվում են եվրապաշտոնյաների մեծ մասի լիազորությունների ժամկետները: Այսօր հայտնի դարձավ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ամենայն հավանականությամբ կպահպանի Եվրահանձնաժողովի ղեկը: Ինչո՞ւ են Ֆոն դեր Լայենի շանսերն այդքան բարձր գնահատվում ու որքանո՞վ է իր վերնտրվելը բխում Հայաստանի շանսերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
21:35 20.02.2024
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի «International Affairs» ամսագրում հրապարակված հոդվածում։ «Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի եզրափակիչ […]
17:53 20.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
17:43 20.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ/FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգին։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր գործունեության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև վերընթաց զարգացող համագործակցության ծավալման գործում անձնական լուրջ ներդրում ունենալու համար, ինչը նշանավորվել […]
17:29 20.02.2024
«Կառմիլան» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաքՎանաձոր) իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Տավարի կոտլետ» մսամթերքի արտադրության կասեցումը վերացվել է։
17:00 20.02.2024
Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին, ով Հայաստան է ժամանել Վեհափառ Հայրապետի հրավերով: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ վերհիշեց վերջինիս ծառայության տարիները Հայաստանում իբրև Պապական նվիրակ և Մայր Աթոռի հանդեպ մշտապես դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը։ Հայոց […]
16:27 20.02.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի պաշտոնից:
16:22 20.02.2024
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։ Այնուհետև իր գնահատանքն […]
16:16 20.02.2024
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն փետրվար ամսվա ընթացքում Փրկարար ծառայության Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժինների և Պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վերոնշյալ մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել ուսուցողական դասընթացներ, սեմինար-դասախոսություններ, իրազեկման աշխատանքներ։ Միջոցառումների շրջանակներում ՓԾ մասնագետների կողմից ներկայացվել են «Երկրաշարժի […]
16:11 20.02.2024
ՀՀ կառավարությունը փետրվարի 15-ի նիստում կայացրած որոշմամբ հավելյալ 64 մլն դրամ է հատկացրել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախատեսվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերն անցկացնել միայն դպրոցականների շրջանում՝ […]
16:06 20.02.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մեկնարկել են Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին։ Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրվում են ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին […]
15:40 20.02.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 […]
14:50 20.02.2024
Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել եմ օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված […]
13:38 20.02.2024
2024 թվականի փետրվարի 19-ին Բաթումում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հանդիպում ունեցավ Փոթիի քաղաքապետ Բեքա Վաճառաձեի հետ: Զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցության և քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները:
12:50 20.02.2024
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում: Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը: «Խոսքը վերաբերում է աշխարհազորայիններին, որոնք ընդգրկված են ե՛ւ մարտական հերթապահությանը, […]
12:29 20.02.2024
Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ կապերի ամրապնդումը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Պետքարտուղար Բլինքենն անդրադարձավ ԱՄՆ շարունակական ջանքերին՝ միտված աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, […]
11:34 20.02.2024
Փետրվարի 19-ին Բրազիլիայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև։ Հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բրազիլականը՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Ընդգծվել է Հայաստան-Բրազիլիա քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի […]
11:06 20.02.2024
Ամփոփվել են 2024-2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։ Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին, ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, դիմորդները քննությունն են հանձնել 12 առարկայից: Քննություն հանձնած դիմորդների թիվը 9604 […]
10:14 20.02.2024
Այսօր՝ փետրվարի 20-ին լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը: 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև […]
09:38 20.02.2024
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը: 2007 թվականի մայիսի 23-ին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքվել […]