TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչու է Հորդանանը մտահոգված Երուսաղեմի Հայկական թաղամասում ստեղծված իրավիճակով

22:29 19.02.2024

Մյունխենի համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի թագավորության փոխվարչապետ, երկրի արտգործնախարար Այման ալ Սաֆադիի հետ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ նրանք քննարկել են նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքն այն հայտնի, վիճելի, սկանդալային գործարքի շուրջ ստեղծված պատմության մասին է. երկու տարի առաջ Հայոց […]

̰
Երրորդ կողմերին կոչ ենք անում չթունավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը․ Էրդողան

21:33 19.02.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հույսի աղբյուր կլինի մեր տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ Էրդողանը նաև կոչ է արել Հայաստանին […]

̰
Գիրք նվիրելու օրը՝ թումանյանական շնչով

19:47 19.02.2024

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետությունում շուրջ 15 տարի այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան, որը ժամանակավորապես տեղակայվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա […]

̰
Մեղրիի լեռնանցքում և Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում

19:35 19.02.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին՝ ժամը 19։25-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում և Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում։ Նոյեմբերյանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Կարեն Գիլոյանը «Ապագայի խաղեր» մրցաշարից առաջ Կազանում մի շարք հանդիպումներ է ունեցել

19:26 19.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, որտեղ առաջին անգամ անցկացվելու է վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարը: Մրցաշարի մեկնարկից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի Ֆիջիթալ սպորտի նորաբաց կենտրոն, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բացահայտված իրավախախտումները և կիրառած պատասխանատվության միջոցները

19:17 19.02.2024

2023 թվականին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից կայացվել է ընդհանուր առմամբ 7405 որոշում, որոնցից 244 -ը վերաբերել է օբյեկտի շահագործման դադարեցմանը։ Ընդհանուր առմամբ նշանակվել է 1.968.470.000 դրամի չափով վարչական տուգանք։ 2023 թվականի ընթացքում գանձվել է 313.092.703 դրամ: ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ Հաշվետու ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 796 արձանագրություն, կայացվել է 1512 որոշում։ […]

̰
ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայությունը Սյունիքի մարզում՝ լուսանկարներով

19:00 19.02.2024

ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողները շուրջ մեկ տարի է, ինչ հերթափոխային ծառայություն են իրականացնում Սյունիքի մարզում։ Հասարակական կարգի պահպանություն իրականացնելուց զատ նրանք 24-ժամյա հերթապահություն են իրականացնում նաև մարզի սահմանային անցակետերում։ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայությունը Սյունիքի մարզում` լուսանկարներով:

̰
Հայաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը ԱԹՍ-ներ, ռազմական տեխնիկա է գնում. Տիգրան Բալայանի հարցազրույցը՝ Brussels Signal-ին

18:43 19.02.2024

Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածության ֆոնին արտերկրից անօդաչու սարքեր և ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկությունների, գալիս են նաև Իսրայելից և Թուրքիայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն այս մասին ասել է Brussels Signal-ի հետ զրույցում: Հայաստանը հետևել է զինամթերքի գնումներին, որոնք, ըստ տեղեկությունների, եկել են ռազմական թռիչքներով՝ այդ թվում Իսրայելից և […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատարին

18:34 19.02.2024

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով երկարաժամկետ առաքելության տեղակայումից ի վեր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին կայունությանը նպաստելու հարցում առաքելության կարևոր ներդրումը։ Ընդգծվել […]

̰
Գիրք նվիրելու օր. Արաքսիա Սվաջյանն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

18:14 19.02.2024

Գիրք նվիրելու օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Թանգարանը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, որը Երևանի թիվ 194 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներին պատմել է իր հեղինակած հեքիաթներից մեկը՝ «Արտավազդ արքայի հեքիաթը»: Հեղինակն աշակերտների համար ընթերցել է հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերել են Արտավազդ արքայի կառավարման […]

̰
Տարոնի ոստիկանների պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ

17:54 19.02.2024

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 16-ի երեկոյան մեկնեցին Վանաձորի Բաթումի փողոց: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և հատկապես իրացնելու կասկածանքով ժամը 23.45-ին նրանք ձերբակալեցին և ոստիկանության Տարոնի բաժին տեղափոխեցին Երևանի Շինարարների փողոցի բնակիչ երկու երիտասարդի: Այստեղ անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու ուսապարկում հայտնաբերվեց 12 փաթեթ, որոնցից 11-ը` տարբեր կոնֆետների թղթերի, մեկը` կպչուն ժապավենի: Ըստ նրա` […]

̰
ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ

17:48 19.02.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները փետրվարի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են նաև նախկինում և շարունակում են մնալ չլուծված։ Մասնավորապես՝ • տուն-ինտերնատը շարունակում է մնալ գերբեռնված, […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:43 19.02.2024

Փետրվարի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 219 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 242 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 43, չամրակապված վարելու՝ 270, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

17:38 19.02.2024

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 19-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման սկզբում պատգամավորը Գիրք նվիրելու օրվա առիթով Ազգային ժողովի կողմից գրքեր է նվիրել հանդիպման մասնակիցներին: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործունեությանը, երկրի խորհրդարանական կառավարման համակարգին վերաբերող հարցերին: Սիսակ Գաբրիելյանը խոսել […]

̰
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները

17:23 19.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և ընդգծել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը: Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսության ամրապնդման ու դրա […]

̰
Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. Գևորգ Պապոյան

17:16 19.02.2024

Հայաստանում Սահմանադրությունը կփոխվի, եթե ժողովրդի մեծամասնությունն այդպես որոշի, Սահմանադրության փոփոխության մտադրությունը միայն Հայաստանի ներքին գործն է, կապված է ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին՝ Պապոյանն ասել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ

17:10 19.02.2024

Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հայցելով Նորին […]

̰
Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների ոլորտի կանոնակարգման աշխատանքներում

16:45 19.02.2024

Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների (ռենտգեն, ԿՏ, ՄՌՏ) ոլորտի կանոնակարգման աշխատանքներում: Կարևորելով ախտորոշիչ բժշկական ծառայությունների ճշգրտության, որակի և անվտանգության հարցերը` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատասխանատու ստորաբաժանումների և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ քննարկել է մի քանի ուղղություններով համագործակցելու հնարավորությունը` 🔹 գործելակարգերի մշակում, կլինիկական ուղեցույցների հետ համադրում, 🔹բժշկական սարքավորումների գրանցում, 🔹լիցենզավորման պահանջների վերանայում: Հանդիպմանը […]

̰
Փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով

16:26 19.02.2024

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է նոր սարքավորումներով։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Կենտրոնն այսուհետ կիրականացնի. 1․ Ներքին էլեկտրական ցանցի հայտնաբերում, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում կազմել թաքնված մալուխների և հաղորդալարերի մոնտաժման սխեման։ 2․ Թաքնված մոնտաժմամբ տեղակայված մալուխների և հաղորդալարերի վնասված հատվածների հայտնաբերում։ 3․ Արտաքին և ներքին […]

̰
Պարգևատրումներ՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունում

16:18 19.02.2024

Փետրվարի 16-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին 2023 թվականին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, լավագույն աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության, գրանցված արտակարգ դեպքերին, պատահարներին օպերատիվ արձագանքման ընթացքում դրսևորած բարձր պատրաստականության, ինչպես նաև գործառնական պարտականությունների նկատմամբ […]

̰
Վաղարշապատի բաժնի ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

16:12 19.02.2024

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 15-ին: Ըստ տեղեկության՝ Նորակերտ գյուղի 61-ամյա բնակիչը տանն ու օժանդակ շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոց: Ստուգման նպատակով իրավապահները մեկնեցին Նորակերտ: Բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա տանտերը հայտնեց, որ ունի մարիխուանա, որը պատրաստ է ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ նա ներկայացրեց 36,75 գրամ […]

̰
Սևանա լճի մակարդակը փետրվարի 12-18-ը բարձրացել է 2սմ-ով

16:06 19.02.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 12-18-ը: Սևանա լճի մակարդակը փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.16 մ (18.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […]

̰
Վարչապետն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատարին

15:53 19.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Վարչապետը ողջունել է պարոն Տոմատի այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության […]

̰
Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով

15:10 19.02.2024

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի շուրջ հակամարտության […]

̰
ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ

14:11 19.02.2024

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր: Այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն այս մասին խոսել է՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և «Զանգեզուրի […]

̰
Մեր թիմի մեծ սխալն այն էր, որ հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում․ վարչապետ

12:44 19.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հարցում չոր հաշվարկների և իր պատասխանատվության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին խոսեց Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ արձագանքելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ միջին վիճակագրական քաղաքացին, գուցե, ունի հարցերին իր պրիզմայով, իր տեսանկյունից նայելու հնարավորությունը, բայց նաև քաղաքական գործչի կարողությունն այն […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար

11:41 19.02.2024

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 2 իրավաբանական […]

̰
Կառավարությունը մտադիր է ՀՀ քաղաքացիությունը պարտադիր դարձնել բնակարանային ապահովության առաջարկվելիք ծրագրից օգտվող ԼՂ բնակիչների համար

11:21 19.02.2024

Կառավարության տեսլականը այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնալու ցանկություն կամ հնարավորություն չունենան, ապա պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված քաղաքացիների հետ. […]

̰
Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

23:43 18.02.2024

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե և արծաթե մեդալներ նվաճեցին հայ երկու մարզիկները. Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն: Պայքարն ընթանում էր մեր երկու մարզիկների միջև, Հակոբ Մկրտչյանը հրում վարժությունում կարողացավ բարձրացնել 209 կգ-ոց ծանրաձողը, Դավիթ Հովհաննիսյանը եզրափակեց 205 կգ արդյունքով: Պոկում վարժությունում ևս նրանք առաջատարներն էին: […]

̰
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ Մյունխենում կայացած հանդիպման վերաբերյալ

23:28 18.02.2024

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի աջակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված՝ թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են […]

̰
BACK_TO_TOP