15:28 17.02.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում կայացած զրույցը որակել է արդյունավետ: «Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարը: Փաշինյանն ու Բլինքենը […]
15:20 17.02.2024
ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախաձեռնությամբ փետրվարի 14-ից 16-ը ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների ծառայողների համար կազմակերպվել և անցկացվել է «Էլեկտրամոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում» և «Արևային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները» թեմաներով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են տարածքային ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 15 փրկարար: Դասընթացն անցկացվել է […]
15:04 17.02.2024
Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և […]
14:54 17.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:
14:47 17.02.2024
Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը: Հյուրերը մեր երկրում են՝ մասնակցելու լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի […]
14:40 17.02.2024
Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի ևս 4-5 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։ Երևան քաղաքում փետրվարի 17-20-ին, 22-ին երեկոյան […]
14:32 17.02.2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Ռուս գործընկերները մեր երկիր են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Աշխատանքային հանդիպման ձեւաչափով ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական […]
14:16 17.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում են անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել:
13:57 17.02.2024
Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ն․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թունելի բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ […]
13:40 17.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատամրությունը խաղաղության […]
13:24 17.02.2024
Փետրվարի 14-ից 15-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում էր ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության պատվիրակությունը՝ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռաֆայել Պողոսյանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը և մարզային […]
13:09 17.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք […]
12:25 17.02.2024
Փետրվարի 16-ին Լիմայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝ արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Իգնասիո Իգերաս Արեն։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-պերուական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական […]
12:10 17.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Համաժողովի երկրորդ օրը վարչապետի առաջին հանդիպումը եղել է Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: […]
11:49 17.02.2024
Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և վերջին զարգացումներին։
11:26 17.02.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետի, […]
23:24 16.02.2024
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զորացման: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ-հունական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և խարսխված է […]
23:18 16.02.2024
Փետրվարի 16-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Մասնակցում էր ՆԳ նախարարության, Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավար կազմը։ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ նշել է, որ ընդհանուր առմամբ բացահայտման ցուցանիշները 2022 […]
23:05 16.02.2024
Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների՝ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված […]
22:45 16.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:
22:09 16.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին։ Միաժամանակ, կարևորվել […]
22:07 16.02.2024
ՀՀ նախագահի հրամանագով՝ Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Սուրեն Բաղդասարյանին նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,-նշված է հրամանագրում։
21:46 16.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպի հետ: Քննարկվել են ՀՀ կառավարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է միգրացիայի ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը, միաժամանակ կարևորել […]
21:42 16.02.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել: «Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մենք համատեղ աշխատում ենք […]
21:37 16.02.2024
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես […]
21:26 16.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
19:26 16.02.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության […]
19:12 16.02.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիվանագետներ Ժյուլիետ Մալանդենի եւ Մարի Լորժուի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանը: Զարուհի Բաթոյանը դիվանագետներին է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված իր եւ գործընկերների հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց […]