18:12 22.02.2024
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության հետ: Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, որը ներառում է նաև համագործակցությունը […]
17:54 22.02.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացմանը նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների մի շարք դեսպաններ: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը քաղհասարակության պլատֆորմի հետ երկխոսությունը շարունակական և ինստիտուցիոնալ դարձնելու հարցում […]
17:47 22.02.2024
Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մենք կարեւորում ենք Լիտվայի հետ կապերի խորացումը, տարբեր ոլորտներում ու հարթակներում համագործակցության զարգացումը: Ողջունելով Լիտվայի ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Փետրվարի 22-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի […]
17:42 22.02.2024
Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 86-ամյակի կապակցությամբ Վարպետին շնորհավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ այցելելով նրա բնակարան: Դանիել Դանիելյանը շնորհավորել է Փելեշյանին ծննդյան կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, ստեղծագործական նոր ներշնչումներ՝ կարևորելով Վարպետի նոր՝ «Հավերժական լույս» ստեղծագործությունը. «Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործել և Ձեր մտքերը հանձնել […]
17:35 22.02.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 15-21-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ փետրվարի 16-ին և 21-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
17:10 22.02.2024
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Հայաստան է ժամանելու պաշտպանության ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է POLITICO-ն։ Նշվում է, որ Հայաստան է ժամանելու MBDA, Nexter, Safran, Thales, Arquus և Lecornu ընկերության ներկայացուցիչները։ MBDA-ը հրթիռներ մշակող և արտադրող ընկերություն է։ Հրթիռներ և հրթիռային համակարգեր է մատակարարում զինված ուժերի յուրաքանչյուր տեսակի […]
16:57 22.02.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:
16:52 22.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
16:41 22.02.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ հանդիպում։ Մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը‚ ծրագրի պատասխանատուներ‚ Ասիական զարգացման բանկի‚ Եվրոպական ներդրումային բանկի‚ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ։ Սիսիան-Քաջարան 60կմ երկարությամբ […]
16:34 22.02.2024
Փետրվարի 22-ին` ժամը 15:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել և տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, […]
16:30 22.02.2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, տեղեկություններ ունենալով արգելված իրերի հնարավոր ներթափանցման մասին, փետրվարի 21-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացի Վ․Մ․-ի կողմից կալանավորված անձ Ա․Ս․-ի անվամբ բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա ձկան կոտլետներով երկու տարաների մեջ եղել […]
16:25 22.02.2024
Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ: Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ տարբեր ոլորտներում […]
16:17 22.02.2024
Փետրվարի 21-ին Երևանում տեղի է ունեցել ՆԳ նախարարության ոստիկանության ծառայության թվային փոխակերպման ռազմավարական ճանապարհային քարտեզի և թվային գործիքների ներկայացմանը նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի և Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորել է ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում իրականացվող թվայնացման գործընթացը։ […]
16:10 22.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Տիկին Իդալգոն նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում վարչապետին և ընդգծել իր շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Փարիզի կենտրոնում բացել Շառլ Ազնավուրի անվան այգին, որտեղ կտեղադրվի նաև մեծանուն շանսոնյեի կիսանդրին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն […]
16:06 22.02.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգիայի ոլորտում առկա իրավիճակը, համագործակցության մանրամասները գործընկեր պետությունների, մասնավորապես՝ հարևան Վրաստանի ու Իրանի հետ և նշել, որ մեր նպատակն է էլեկտրաէներգիայի հարցում բալանսավորված քաղաքականություն վարել։ Հակոբ Վարդանյանը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում […]
15:43 22.02.2024
Մեծագույն պատիվ է ներկա գտնվել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Այս մասին երեկ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, ով պայքարեց ազատության համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս […]
15:09 22.02.2024
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Փետրվարի 22-ի առավոտյան վարչապետն այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի […]
13:10 22.02.2024
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հինգշաբթի և ուրբաթ օրերին Երևանում կլինի պաշտպանական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ «Ֆրանսիան և Հայաստանը պահպանում են պատմական բարեկամական հարաբերությունները, սակայն պաշտպանական հարաբերությունները չեն եղել երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի վրա»,- նշել են Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունում՝ հավելելով, որ սա ֆրանսիացի նախարարի առաջին այցն է Հայաստան։
10:06 22.02.2024
2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո: Ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք: Բողոքները մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և […]
09:53 22.02.2024
Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ճեպազրույցում պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն պատասխանել է հարցին, թե արդյոք նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է: «Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և նա դա քննարկեց երկու երկրների առաջնորդների հետ՝ ուղղակիորեն այդ երկու երկրների ղեկավարների հետ, և խրախուսեց […]
23:22 21.02.2024
Գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի բլոգեր Քամիլ Զեյնալլին, ով մեղադրվում է Արցախում հայերի դաժան սպանությունների մեջ: Որոշ չստուգված տեղեկությունների համաձայն, նա ավելի ուշ ազատ է արձակվել: Ի՞նչ է հայտնի այդ ադրբեջանցու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Քամիլ Զեյնալլին հայտնի անձնավորություն է, հանրային դեմք է, հայտնի սպորտսմեն ու ֆիտնեսի մարզիչ: […]
22:13 21.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սենատ և հանդիպում ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Վերջինս ողջունել է վարչապետի այցը Փարիզ և նշել, որ այն տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի` Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու խորհրդանշական արարողության կապակցությամբ: Սենատի նախագահն ընդգծել է, որ այսպիսով Ֆրանսիան իր երախտիքն […]
21:20 21.02.2024
Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը կայունացնելու համար չէ, այսօր այս մասին հայտնել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցը վերաբերում է ոչ միայն Թուրքիայից, Իսրայելից, այլև այլ երկրներից Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությանը։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև ունենալ սպառազինության վերահսկաման մեխանիզմներ, որովհետև, Գրիգորյանի վստահեցմամբ, դա կարող է տարածաշրջանում լինել […]
19:48 21.02.2024
Բելգիան՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահող երկիր, աջակցում է ԵՄ-ի դերակատարմանը քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում: «Որպես խորհրդի նախագահող երկիր՝ Բելգիան շարունակում է աջակցել […]
19:42 21.02.2024
Այսօր նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է պարգևատրել օրվա շրջանակում կազմակերպված «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում հաղթած 12 ուսումնական հաստատություններին: Միջոցառմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է […]
19:28 21.02.2024
Մելբուռն այցի շրջանակում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և հանդիպել հոգևոր հովիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի հետ։ Եկեղեցում Զարեհ Սինանյանը մասնակցել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի շրջանակում ներկայացրել է սփյուռքի հետ աշխատանքի հիմնական ուղղություններն ու պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՀԲԸՄ […]
19:23 21.02.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը ինչպես Եվրամիության հետ երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային կայունության խթանման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ արտգործնախարարը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեկամյակի առթիվ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի […]
19:11 21.02.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները։ Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանն անդրադարձել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղիներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր Հնդկաստանում արտադրված ագրոքիմիկատների և […]
19:06 21.02.2024
Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված ասուլիսում: «Մենք հաստատակամորեն նվիրված ենք այս հարցին հետամուտ լինելուն: Անհրաժեշտ է, որ բոլոր անդամ երկրները աջակցեն դրան, որ կարողանանք առաջ շարժվել։ Հասկանում ենք, որ […]