17:44 14.02.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին փետրվարի 13-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իրականացրել են խուզարկություն հիմնարկի խցերից մեկում։ Տվյալ խցում պահվող կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս, wi-fi սարք և 1 զույգ անլար ականջակալ։ Բացի այդ՝ խուզարկության ընթացքում ծառայողները խցի տարբեր հատվածներից հայտնաբերել […]
17:34 14.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դեման Մուհամեդ Համարը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել։ «Հայաստանն ու Մավրիտանիան համագործակցելու համար ունեն բոլոր նախադրյալները: Հուսով եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, և պատրաստ ենք Ձեզ ամենայն աջակցություն ցուցաբերել այս […]
17:29 14.02.2024
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական […]
17:24 14.02.2024
Դուք մեր վաղվա օրն եք, մեր ապագան. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը փետրվարի 14-ին ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով ապագա դիվանագետներին` պատգամավորը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները: Ուսանողները հետաքրքրվել են աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումներով, հետպատերազմյան խնդիրներով, գերիների վերադարձի գործընթացով, […]
17:20 14.02.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։ ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին և շնորհակալություն հայտնել այցի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Ժաննա Անդրեասյանն […]
17:11 14.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդգելդի Այազովին: Ողջունելով հյուրին` նախագահը նշել է, որ ավելի քան երեք տասնամյակ Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, և հույս է հայտնել երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնման ու խորացման վերաբերյալ: Դեսպան Մուհամեդգելդի Այազովը նախագահ Վահագն Խաչատուրյանին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հրավերը՝ ընթացիկ տարվա […]
17:06 14.02.2024
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Ղասան Աուադի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աբու Դաբիի համալսարանի և ՀՀ բուհերի միջև համագործակցության հաստատման և փոխանակման ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը։ Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին […]
16:55 14.02.2024
Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացմամբ և կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի սրման հետ կապված։ Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին ցուցաբերել զսպվածություն, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ։ Բոլոր ի […]
16:07 14.02.2024
Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել «Վեյմարյան եռանկյունու» շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով, որում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ «Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր […]
15:55 14.02.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Դավիթ Ալեքսանյանին […]
15:50 14.02.2024
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 13-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը, Սյունիքի մարզային վարչության, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները, պարեկային ծառայության, հաշվառման-քննական բաժանմունքների և պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարները։ Ամփոփվել են 2023 թվականի օպերատիվ-ծառայողական […]
15:46 14.02.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Համլետ Լևոնյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասված է հրամանագրում:
15:38 14.02.2024
ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
15:32 14.02.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արսեն ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ […]
14:28 14.02.2024
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Դեման Մուհամեդ Համարիին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Համարիին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Մավրիտանիայի միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և […]
14:22 14.02.2024
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ ք. Երևան, Հրազդանի կիրճ […]
14:14 14.02.2024
Բրյուսել այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա: Անդրադարձ է […]
12:29 14.02.2024
2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: Հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Եվրոպական Միությունը հայտարարել է լրացուցիչ […]
11:47 14.02.2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք ունենալ Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովել ուղիղ մուտք դեպի Կենտրոնական Ասիա: Ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանը, ի թիվս […]
10:41 14.02.2024
ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի […]
22:26 13.02.2024
Բաքվում արձագանքել են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահների լիազորությունները ևս 5 տարով երակարացնելու՝ Մոսկվայի առաջարկին: Խնդրին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ի՞նչ է ասել նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում […]
21:18 13.02.2024
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ ՀՀ-ԵՄ գործընկերության մասով Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է. «Հարգարժա՛ն բարձր ներկայացուցիչ, Հարգելի՛ պարոն Բոռել, Շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Հարգելի՛ գործընկերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, […]
21:11 13.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Նարեկացի թաղամաս 33, 34, 38, 39 շենքեր, Քուչակ թաղամաս 47, 16/2 շենքեր, Բաբաջանյան փ. 72 շենք, «Ֆիտնես Ավան» ՍՊԸ, թիվ 1 մարզադպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. […]
20:40 13.02.2024
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը առաջին բրոնզե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանվել խաչատրյանը մրցեց Ստեֆան Գրիգորովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 8:0 հաշվով: Քիչ ավելի ուշ Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար […]
20:36 13.02.2024
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բորելը նախ հիշեցրել է փետրվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական զինված ուժերի արձակած կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել, ապա շեշտել, որ […]
20:16 13.02.2024
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, թե ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպես կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն: Նշված դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 20.1 կետի համաձայն՝ փաստացի հիմունքներով, այսինքն՝ դիմումում նշված հասցեում բնակվելու […]
19:10 13.02.2024
Ադրբեջանական հերթական ագրեսիան սկվսել է վաղ առավոտյան: 05:30-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքերից կրակ էր բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Նշվել էր նաև, որ ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։ Կեսօրին արդեն, հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի 4 զոհ և […]
17:38 13.02.2024
2023 թվականի դեկտեմբերի 14-15-ին Ժնևում ՀՕԿ-ի կողմից կազմակերպված «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության ներքո կայացած Հարավային Կովկասի երկրների և Ղազախստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների տնօրենների և ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2024 թվականի փետրվարի 11-13-ը աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագիտական ծառայությունների տնօրեն Հարի Փիեթարիլան։ Այցի ընթացքում, ինչպես նախատեսված էր, փետրվարի […]
17:16 13.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպում է ունեցել վերջերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: «Մարզպետը հետաքրքրվել է հայրենադարձվածների առողջական վիճակով, լսել մտահոգություններն ու վստահեցրել, որ կարվի ամեն ինչ բարձրացված հարցերի լուծման համար։ Գերիների հարազատները երախտագիտությունն են հայտնել ՀՀ կառավարությանը գործադրած ջանքերի և իրենց զավակներին տուն վերադարձնելու համար, երախտիքի […]