10:12 16.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
09:03 16.02.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Շիրակի մարզում 2018-ից ի վեր իրականացված շուրջ 231 միլիոն դոլարի աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
23:20 15.02.2024
Փետրվարի 13-14-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող Գայանայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Կլիմայի փոփոխության և պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա» խորագրով։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ինչպես նաև մի շարք անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ։ ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում շեշտել է պարենային ռեսուրսների […]
22:27 15.02.2024
Ադրբեջանում նոր կառավարություն է ձևաորվում: 5-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևը պատրաստվում է խորհդարանին ներկայացնել ապագա վարչապետի թեկնածությունը: Ո՞վ կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ալիևի երդմնակալությունից հետո կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տվեց, դա սահմանադրական պահանջ էր: Երկու շաբաթվա ընթացքում նախագահը կառաջարկի վարչապետի թեկնածությունը խորհրդարանին, բայց կարծում եմ` […]
22:17 15.02.2024
Բրյուսելյան պաշտոնական այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության (DG Home) ղեկավար Բեատա Գմինդերի, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կայացման հարցերով տնօրեն Ադրիեն […]
21:08 15.02.2024
Փետրվարի 13-ին Փարիզում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ և ռազմադիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը, շնորհավորելով ՀՀ զինված ուժերի […]
20:40 15.02.2024
Սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը երկարաձգվել է մեկ տարով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը նոր շենք կգնի: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:55 15.02.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 8-14-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ փետրվարի 8-ին, Շենգավիթում՝ փետրվարի 14-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 8-11-ը, Նոր Նորքում՝ փետրվարի 8-ին, 10-12-ը և 14-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային […]
19:51 15.02.2024
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է ՀՀ ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն պետ Մարինե Հարությունյանին: Անդրադարձ է եղել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին, դրա կարևորությանն ու առավելություններին, ինչպես նաև պետության կողմից անվճար հատկացվող դեղերի ցանկին, դրանց շահառուների և դեղամիջոցների հետ կապված այլ թեմաների: «Համակարգը ներդրվել է 2023 թվականին պիլոտային ծրագրի տեսքով մի քանի բուժհաստատություններում: Առաջիկայում նախատեսվում է […]
19:38 15.02.2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեման էր: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, իրավասու գերատեսչությունների, կրթական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը […]
19:23 15.02.2024
Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է․ «Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ: Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում: Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին: Իհարկե, ո՛չ։ Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ […]
19:16 15.02.2024
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ նախագահը Բուլղարիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել երկկողմ ձեւաչափով Հայաստան-Բուլղարիա երկխոսության կարեւորությունը: «Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս […]
19:10 15.02.2024
Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր […]
19:00 15.02.2024
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահ Կլոդ Վայսլերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի բյուրոյի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը։ Վերհիշելով Արարատ Միրզոյանի հետ նախորդ՝ 2022թ հունվարին կայացած հանդիպման ժամանակ […]
18:55 15.02.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ մեր հայրենակիցներին հորդորում է սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ իրենց անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ հանրայնացնելուց (օրինակ՝ Facebook, Google Docs)։ «ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ։ Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, […]
18:50 15.02.2024
Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ին ՀՀ […]
18:45 15.02.2024
Փետրվարի 15-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանի, ծրագրի հիդրոլոգ Բենյամին Զաքարյանի և 4-րդ բաղադրիչի համակարգող Արմենուհի Վանոյանի հետ՝ ծրագրի շրջանակում համագործակցության և առաջնահերթությունների սահմանման վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ջրային ռեսուրսների մոնիթորինգի, կառավարման, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ […]
18:31 15.02.2024
Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում: Այս մասին տեսանյութ է ներկայացրել Առողջապահության նախարարությունը: Կրիտիկական 100 օրն անց բժիշկները փաստում են` բարդագույն միջամտությունը բարեհաջող է իրականացվել, երեխայի կյանքը փրկվել է: Մինչև հիմա թանկարժեք այս միջամտության համար տարեկան 6-7 երեխա ստիպված մեկնում էր արտասահմանյան առաջատար կլինիկաներ: Սա առողջապահության նախարարության կարևորագույն ծրագրերից […]
18:23 15.02.2024
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահին Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Իսլամական Հանրապետության կարմիր գծերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ Ռաիսին այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը: Անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին՝ Ռաիսին ասել է, […]
18:12 15.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ ԲՀ խորհրդարանականների հետ: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա սերտ հարաբերությունների մասին` ընդգծելով, որ դրանք հիմնված են երկու […]
18:06 15.02.2024
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ։ ՏԿԵ նախարարի տեղակալը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունն ամենաբարդ իրավիճակներում և հետաքրքրվել կազմակերպության առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին նշել է, որ կազմակերպության ուշադրության կենտրոնում են մարզերում ապրող և հատկապես Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված երեխաների […]
17:47 15.02.2024
Գործադիրն ընդունել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելություններին կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների մասին որոշում: Ըստ այդմ՝ կսահմանվեն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ և այդ հաստիքներում պաշտոններ զբաղեցնելը այլևս չի իրականացվի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: ՀՀ պաշտպանության նախարարությունը սեփական կարիքների գնահատման հիման վրա […]
17:40 15.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կամբոջայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պիչխուն Պանյան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս նշանակումը կծառայի երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ առավելագույն […]
17:31 15.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ, անհետաձգելի և ծավալուն քննչական, վարութային գործողությունների արդյունքում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համագործակցությամբ, բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու սխեմատիկ հանցագործության դեպք։ Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան […]
17:24 15.02.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդիսանում է Դատախազության կայուն գործընկերը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման առումով: Այդ […]
17:18 15.02.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, իսկ Հրազդանի, Թումանյանի և Ախուրյանի տարածաշրջաններում՝ թույլ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:08 15.02.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարինա Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բարեկամության մետրոյի գետնանցում): Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝ 📌 սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, 📌 չեն […]
17:04 15.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում և միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին և հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման և ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին և […]
17:00 15.02.2024
Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ համաձայնագիրը ստորագրվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը: Հանձնաժողովի նիստի փակման արարողությունը կայացել է փետրվարի 15-ի առավոտյան Թեհրանում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի մասնակցությամբ:
16:49 15.02.2024
ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային քաղաքականության բաժնի պետ Արևհատ Պողոսյանը, և Ճանապարհային քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Արուսյակ Խաչատրյանը ՀՀ մարզպետերի աշխատակազմերի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում են անցկացրել՝ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների երթևեկության կազմակերպման, գծապատկերների (սխեմաների) համաձայնեցման կարգի և նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպանման թեմայով։ Հանդիպմանը քննարկվել են մարզային (տեղական) նշանակության ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ կահավորանքի տեխնիկական […]