TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վթարային ջրանջատում՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում

22:09 12.02.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 13-ին հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին. Ժամը 10:00-19:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գ.Նժդեհի, Թումանյան, Ազատամարտիկների, Ե.Չարենցի, Ռ.Մելիքյան, Երկաթուղայինների և Շահումյան փողոցների ջրամատակարարումը: Ժամը 10:00-20:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Գր.Նարեկացի, Զ.Անդրանիկի, Միկոյան, Մոմիկի, Զորավար Վարդանի, Պ.Սևակի, Չալաբյան, Կամոյի […]

̰
Մտքեր են փոխանակվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ

21:58 12.02.2024

Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։ Վերջինիս […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:55 12.02.2024

Փետրվարի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4747 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 188 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 308, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 233, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Զանգվածային խուզարկություններ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում

19:46 12.02.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ, փետրվարի 9-ին Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում զանգվածային խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։ Արդյունքում՝ […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԹ Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը

19:42 12.02.2024

Փետրվարի 12-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

̰
Աշխատանքային քննարկում՝ Ազգային ժողովում

19:36 12.02.2024

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կազմակերպվել էր «Երեւանը եւ կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկում: Փետրվարի 12-ին կայացած քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, Երեւանի ավագանու, ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքային պլանավորման մասնագետներ: Թագուհի Թովմասյանը կարեւորել է քաղաքային իշխանության գործունեության ու կառավարման մանրամասներին […]

̰
Երկու դրվագ Թալինի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

19:30 12.02.2024

Փետրվարի 2-ին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Թալինի բաժնի քրեական հետախույզները Արագածավան գյուղի իր տանը ձերբակալել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանել է, որ տան տանիքում, անասնագոմում և ավտոտնակում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց, նաև հավելել է, որ նախորդ օրը 36-ամյա համագյուղացուն հյուրասիրել է դրանից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Թմրամիջոց […]

̰
Հայ խորհրդարանականները հանդիպել են բրիտանացի գործընկերների հետ

19:22 12.02.2024

Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան` նպատակ ունենալով տեղում ծանոթանալու առկա անվտանգային իրավիճակին. ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: Փետրվարի 12-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, […]

̰
Ախուրյանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

19:18 12.02.2024

Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը ստացել են փետրվարի 9-ին։ Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Կարճ ժամանակ անց 56-ամյա կասկածյալը ձերբակալվել է և, իր ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Երևանցի տղամարդը մեքենայի սրահից ինքնակամ ներկայացրել է կանեփանման զանգվածով 2 փաթեթ, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նույն զանգվածով […]

̰
Սահմանին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը քննվում է. Ռազմական ոստիկանություն

19:14 12.02.2024

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունը: «Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Էդիտա Գզոյանը

19:10 12.02.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում, որը կայացել է փետրվարի 12-ին, գաղտնի քվեարկությամբ, միաձայն թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թվականներին թանգարան-ինստիտուտի ավագ, 2018-ից առաջատար գիտաշխատող, 2018-ից գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։ Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստին ներկա է եղել Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են միակ […]

̰
100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են

19:00 12.02.2024

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում, կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով, «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքի տաղավարներ են այցելել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար […]

̰
Երևանում նոր չափորոշիչներով կկառուցվի 400 թեքահարթակ

18:56 12.02.2024

Մայրաքաղաքում անցած շաբաթվա ընթացքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, Երևանում նոր չափորոշիչներով կկառուցվի 400 թեքահարթակ, կվերանորոգվեն հուշարձաններ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանները և դրանց տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, պահանջված որակին ու գնին: Քաղաքապետը վարչական շրջանի […]

̰
Ոստիկանության պետը Արարատի և Արմավիրի մարզային վարչություններում ամփոփիչ խորհրդակցություններ է անցկացրել

18:52 12.02.2024

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 9-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանության Արտաշատի բաժնում։ Ներկա էին Արարատի մարզային վարչության ղեկավար կազմը, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները: Ամփոփվել են 2023 թվականի ընթացքում իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։ Հանգամանորեն ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-ծառայողական […]

̰
Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ. կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը

18:42 12.02.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել նախարարության օրակարգային հարցերից․ այս պահին քննարկվում են միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։ Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը։ «Հիշեցնենք, որ հայրենակիցների համար իրականացվել/իրականացվում […]

̰
«Առողջ ապրելակերպ» խմբակ. ինչ է դասավանդվում դպրոցներում

18:36 12.02.2024

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակների գործունեությանը, մասնավորապես՝ դասընթացների բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ասուլիսի բանախոսներն էին՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը, Երևանի Մ. Հերացու պետական բժշկական […]

̰
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

18:30 12.02.2024

Փետրվարի 12-ին Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կենտրոնակայանում, ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուին: Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին: Նաիրի Պետրոսյանը վերահաստատել […]

̰
Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան

18:17 12.02.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Եգանյանին համատեղության կարգով Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվում է Կարապետ Երանոսյանը

18:12 12.02.2024

Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվում է Կարապետ Երանոսյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

18:06 12.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը: Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահին

17:47 12.02.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների […]

̰
Հետախուզվում է Խաչատուր Սարգսյանը

17:42 12.02.2024

Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից գողության մեղադրանքով հետախուզվում է Խաչատուր Սարգսյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]

̰
Հայտնի է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը

17:28 12.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 8-ի N 1775-Ա/2 հրամանով հաստատված մասնագիտական խորհուրդը սահմանել է «1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը: «11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2024 թ. դրամաշնորհ ստացող ֆիզիկական, իրավաբանական անձանց, արտերկրի […]

̰
Վարչապետն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

17:10 12.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Վարչապետը կրկին շնորհավորել է պարոն Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև […]

̰
Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները

17:05 12.02.2024

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը նախ նշել է, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին […]

̰
Ագարակ քաղաքում նշենին ծաղկել է. Սուրենյան

16:56 12.02.2024

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում նշենին ծաղկել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե

16:52 12.02.2024

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան, Նորին Մեծության հյուպատոս Փոլ Մորիսն այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ ուրախալի համարելով Կոմիտեի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության միջև համագործակցությանը միտված հաղորդակցության հաստատումը։ Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստ է ինչպես դեսպանության, […]

̰
Շիրակի մարզպետի գլխավորությամբ հերթական արտագնա խորհրդակցությունն անցկացվել է Արթիկ համայնքում

16:33 12.02.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ հերթական արտագնա խորհրդակցությունն այսօր անցկացվել է Արթիկ համայնքում, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրեններ։ «Արտագնա խորհրդակցությունները նպատակ ունեն համայնքային խնդիրների մասին տեղում խոսելու, տեղում քննարկելու համայնքների աշխատանքն ու […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

16:26 12.02.2024

Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից: Երևան քաղաքի կենտրոնում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում, ժամը 07.00-ից ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն միայն նշված ճանապարհային նշանների […]

̰
Հայաստանում 1935-2023 թվականներին ամենատաք հինգ տարիներից չորսը դիտվել է վերջին 14 տարվա ընթացքում

16:12 12.02.2024

Վերջին տարիներին ՀՀ-ում դիտված տարեկան միջին ջերմաստիճանները հաստատում են օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացման մասին կլիմայական մոդելների կանխատեսումները։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, սկսած 1994 թվականից ՀՀ-ում տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները 1961-1990թթ. միջին արժեքի նկատմամբ եղել են դրական, բացառությամբ 2011 թվականի։ Չնայած 2011 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 0.2 աստիճանով, սակայն 2011թ. […]

̰
BACK_TO_TOP