17:11 13.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» «Լավագույն խմբակավար» ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի […]
17:01 13.02.2024
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի հեղինակի պատմվածք։ Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը՝ որպես կառույց, որը պատասխանատու է դասագրքերի փորձաքննությունը պատշաճ իրականացնելու համար, պետք է հետևողական լինի, որպեսզի հեղինակները դասագրքերում չզետեղեն այն, ինչ […]
16:46 13.02.2024
Հրդեհները շրջակա միջավայրի կենսաանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները՝ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները՝ նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման ազդեցությունը հողի վրա՝ խոզանների այրումը վատթարացնում […]
16:38 13.02.2024
Ավստրալիա աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի ներկայացուցիչների հետ՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ: Հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարը նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Ավստրալիայի հայ համայնք, և ուրախ է ունենալ կառուցողական և անկեղծ հանդիպումներ համայնքի բոլոր […]
16:26 13.02.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում (ENPE)՝ որպես դիտորդ: Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցը Բրյուսելում հիմնադրված միջազգային ասոցիացիա է, որի նպատակն է կատարելագործել շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների քննությունը՝ լավագույն փորձի փոխանակման, վերապատրաստումների և համաժողովների միջոցով: Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցն ունի 60 անդամ (լիիրավ անդամներ՝ Միացյալ […]
16:18 13.02.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին այցի համար: ԱԺ նախագահը հանդիպման սկզբում անդրադարձել է փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքին, որի հետեւանքով հայկական կողմն […]
16:14 13.02.2024
Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանից նիստին մասնակցում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ-ից՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց […]
16:05 13.02.2024
2024 թվականի փետրվարի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող շփման գծի հարավ-արևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ։ Դրա հետևանքով 4 անձ՝ Էդուարդ Հարությունյանը, Գագիկ Մանուկյանը, Արսեն Համբարձումյանը, Հրաչ Հովհաննիսյանը, ստացել են կյանքի հետ […]
15:48 13.02.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ողջույնի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը վկայակոչել է հայ-ֆիննական սերտ համագործակցությունը բնապահպանության ոլորտում և իր պատրաստակամությունն հայտնել էլ ավելի սերտ գործակցության՝ հաշվի […]
15:41 13.02.2024
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով […]
15:27 13.02.2024
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ի իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրությունների առնչությամբ։ «Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով։ Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը հարատև խաղաղության միակ ճանապարհն է»,-գրել է Բուրիչը։
15:23 13.02.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էդիտե Մեդնեի հետ հանդիպմանը կարևորել է արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն խորացնելու ուղղությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի իրականացման գործում Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության և Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման և […]
15:17 13.02.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Հանդիպմանը Բորելը հարցրել է. «Ցավոք, մենք կրկին խնդիր ունենք, այո՞»։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասել է․ «Դժբախտաբար, այո»։
14:37 13.02.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Զրույցի սկզբում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով: Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը դեսպանին է ներկայացրել […]
13:48 13.02.2024
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական գործողությունները։ «Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր: Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որը նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների […]
13:44 13.02.2024
Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն դրսևորել՝ կապված իրավիճակի ներկայիս սրման հետ և հույս ունի, որ խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացը կշարունակվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, սա տագնապալի լուր է, որը գալիս է շփման գծից, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամեն կերպ խուսափել ցանկացած գործողությունից, որը […]
12:59 13.02.2024
Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ […]
12:42 13.02.2024
Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ փետրվարի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են […]
12:31 13.02.2024
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ։
12:07 13.02.2024
Փետրվարի 12-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին։ Միջոցառման հյուրերի թվում էին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Սուջաշվիլին, Վրաստանի պաշտպանական բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ՊՆ և այլ նախարարությունների պաշտոնյաներ, պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, […]
11:11 13.02.2024
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ներքին Հանդի ուղղությամբ այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ագրեսիային: «Հայաստանի ՊՆ-ի տրամադրած նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի` Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։ Ադրբեջանը շարունակում է իր անօրինական ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ»,-գրել […]
11:06 13.02.2024
Երևանի ավագանին փետրվարի 13-ի նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակին։ Նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց. «Այսօր հայտնի դարձավ, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը նախնական տվյալներով ունի 2 զոհ և վիրավորներ։ Ես առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգենք մեր տղաների […]
10:19 13.02.2024
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների […]
09:56 13.02.2024
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։ Հանգամանալից […]
09:15 13.02.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
09:05 13.02.2024
ԱՄՆ-ն ակնհայտորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հարցի շուրջ երկխոսության շարունակմանը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Մենք հավատում ենք, որ դա լավագույն միջոցն է հակամարտության կայուն ավարտին հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան»,- ասել է Միլլերը։ Պետքարտուղարության խոսնակը չի մեկնաբանել լրագրողի այն հարցն այն մասին, որ կողմերը […]
23:55 12.02.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
22:27 12.02.2024
Բաքվում չգնահատեցին Երևանի ցուցաբերած բարի կամքը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Հայաստանի կողմից վերջերս տրամադրված ականապատ դաշտերի քարտեզները անորակ են ու չեն կարող հիմք հանդիսանալ ականազերծման համար: Եթե քարտեզների որակից դժգոհ են, ինչո՞ւ են այդ դեպքում շարունակում պահանջել նոր քարտեզներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անգամ այսքանից հետո Ադրբեջանի՝ հենց նույն հարցերով […]
22:23 12.02.2024
ԱԳՆ ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել […]