TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԿԳՄՍ նախարարն Աբու-Դաբիում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին

16:06 12.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարարն Աբու-Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը և կրթամշակութային կապերը, […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 5-11-ը

15:42 12.02.2024

Սևանա լճի մակարդակը փետրվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել է 1900.14մ (11.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 3սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.410մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից փետրվարի 11-ը ներառյալ՝ 8.856մլն. […]

̰
ԱԺ-ում Լատվիայի դեսպանին է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

15:21 12.02.2024

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջեւ ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության […]

̰
Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ որքան տաք է այս պահին Կապանում

15:14 12.02.2024

Կապանում այս պահին +22 աստիճան է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

14:48 12.02.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել նոր պաշտոնում: Բակիտժան Սագինտաևը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում իր ջանքերը կներդնի համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել […]

̰
Բաքուն մտահոգություն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ

14:09 12.02.2024

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է հանրապետության արտաքին գործերի նախարարություն, նրան մտահոգություն են հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ նշվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որը հակասում է ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածություններին, լուրջ մտահոգություններ է առաջացնում, և […]

̰
Պաշտոնեական դիրքի չարաշահում․ ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողը

13:30 12.02.2024

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված` արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում փետրվարի 11-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Խ․Մ․-ին։ Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

13:24 12.02.2024

Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 16-ին նախալեռնային և […]

̰
Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ

13:10 12.02.2024

Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, որից 21%-ը պատկանել է խոշոր տնտեսվարողներին: Այս մասին քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին

13:02 12.02.2024

Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի […]

̰
Փառքի անկյուններում իրականացվում են արդիականացման աշխատանքներ. ՊՆ-ն արձագանքել է խեղաթյուրված տեղեկություններին

11:26 12.02.2024

Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման […]

̰
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացն ավարտին հասցնելու համար. Ադրբեջանում ՌԴ դեսպան

11:02 12.02.2024

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հարցազրույց է տվել «Известия»-ին, որի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացն ավարտին հասցնելու համար: Հարցին, թե որն է այսօր Ռուսաստանի դերն այս վիճելի հարցի վերջնական լուծման գործում, նա պատասխանել է. «Այո, Ղարաբաղի հարցը փակված է։ Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է […]

̰
Եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն

00:00 11.02.2024

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք և արծաթե մեդալ նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին։ Ավելի վաղ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։ Հավաքականի գլխավոր մարզիչ […]

̰
Երևանի մարդիկ. փոքրիկ ջութակահար Տաթևիկ Արոյանը

21:08 10.02.2024

Երևանի քաղաքապետարանը պատմում է փոքրիկ ջութակահարի մասին: Այս անգամ Երևանի մարդիկ շարքի հերսոը Տաթևիկ Արոյանն է, որը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի պատանի երաժիշտներից է: Փետրվանի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա պատանի երաժիշտների բեմական առաջին ելույթը։

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների լեռնային պարապմունքները

20:59 10.02.2024

«Զինուժ մեդիան» պատմում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների լեռնային պարապմունքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի առթիվ

16:48 10.02.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի առթիվ. «Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Գարնան տոնի կապակցությամբ և մեր չինացի ընկերներին ու գործընկերներին մաղթում ամենայն հաջողություն և բարեկեցություն Վիշապի տարում»,-նշված է X-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ։

̰
Շարունակվում է ՄԻՊ-ի աշխատանքային այցը Ժնև

16:30 10.02.2024

Շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև: Փետրվարի 9-ին Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:  

̰
Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

16:06 10.02.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է քննարկել ջրամբարաշինության և ոռոգման համակարգերի, դպրոցաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման եւ Սևանա լճի ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր: Խոսելով ջրամբարաշինության ծրագրերի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյին

15:21 10.02.2024

Փետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց արքեպիսկոպոս Ակսիյին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավոր առաքելություն ի […]

̰
Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

14:53 10.02.2024

2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանոււթյան և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները: Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել […]

̰
Մեքենայում հրդեհ է բռնկվել. ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

14:44 10.02.2024

Փետրվարի 9-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ-Գարգառ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Ուղևորը՝ 52-ամյա Ռոզա Խարազյանը, մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
Պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, տարածումը՝ կանխվել

14:35 10.02.2024

Փետրվարի 10-ին՝ ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ: Ժամը 09.41-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Դեպքի վայր է մեկնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարությունը՝ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ […]

̰
ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

13:42 10.02.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին միտված ջանքերի, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում զարգացման նոր մակարդակի հասնելուն ուղղված քայլերի համար: Իր խոսքում բարձր է գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը՝ հատկապես […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը

13:33 10.02.2024

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին սպասվում է […]

̰
Տարեկան կտրվածքով Սևանա լճի մակարդակն իջել է 11 սմ-ով

13:14 10.02.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի 2023 թվականի տարեկան ջրային հաշվեկշիռը: 2023 թվականի ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 505.90 մլն խոր.մ, որը կազմում է նորմայի 66%-ը, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա (499.1 մլն խոր.մ) և գոլորշացումը լճի մակերևույթից (1059.5 մլն խոր.մ) եղել է նորմայի սահմաններում՝ 97-100%։ 2023 թվականի ընթացքում Արփա-Սևան […]

̰
Գորիսի երեկվա մայրամուտը․ Գագիկ Սուրենյանն ուշագրավ լուսանկար է ներկայացրել

12:11 10.02.2024

Գորիսի երեկվա մայրամուտը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լուսանկար է ներկայացրել։

̰
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով․ ՀՀ նախագահ

11:40 10.02.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: «Թող ընտանեկան այս գեղեցիկ տոնը խաղաղություն և ներդաշնակություն բերի Ձեր երկրին և ժողովրդին։ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։ Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել […]

̰
Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում իր հյուպատոսական ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ․ Գալուզին

11:27 10.02.2024

Ռուսաստանն աշխատում է ընդլայնել իր հյուպատոսական ներկայությունը Ադրբեջանում և Հայաստանում, նրանք մեզ համար բարեկամ երկրներ են, որոնց հետ մեզ կապում են ընդհանուր պատմությունն ու մշակույթը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Մենք աշխատում ենք Ադրբեջանում և Հայաստանում մեր հյուպատոսական ներկայությունն ընդլայնելու հարցի շուրջ, ԱՊՀ երկրներում դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն […]

̰
Նորակոչիկների առօրյան․ ՀՀ ՊՆ տեսանյութը

11:05 10.02.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութով ներկայացրել է նորակոչիկների առօրյան։

̰
Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

11:02 10.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և նրա տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ինչպես նաև 2023 թ.-ի բյուջեի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունը և համապարփակ տեղեկատվությունը։ Ներկայացվել է, որ ոլորտային […]

̰
BACK_TO_TOP