10:27 10.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության […]
10:13 10.02.2024
Փետրվարի 10-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
23:37 09.02.2024
ԲՏԱ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: «Նախ, շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ-ին Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին միտված ջանքերի, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում զարգացման նոր մակարդակի հասնելուն ուղղված քայլերի համար: Իմ խոսքում բարձր եմ գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Դեսպանին ներկայացրել եմ նախարարության […]
23:04 09.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 1, 3, 4, 12, 13, 14, 15 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 14 փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 1-ին թաղ․ 9, 10, 10 […]
22:41 09.02.2024
Երեկ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության վերջնան կազմը: 35 նախարարների թվում կա նաև ազգությամբ հայ գործիչ: Ո՞վ է նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը Գիյոն Քասաբյանի մասին է: Մեր 36-ամյա հայրենակիցը նշանակվել է բնակելի տնտեսության հարցերով նախարար-պատվիրակ: Նա իշխող կուսակցության հիմնադիր անդամների թվում է, նախագահ Մակրոնի մտերիմ թիմակիցներից է, երկու ծնողներն […]
22:30 09.02.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է. «Ձե՛րդ գերազանցություն դեսպան Սոբհանի, Մեծարգո՛ դեսպաններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ։ Հայաստան-Իրան հարաբերություններն […]
21:31 09.02.2024
Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում […]
21:21 09.02.2024
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։ Գեներալ-մայոր Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։ Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել […]
20:20 09.02.2024
Փետրվարի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
20:12 09.02.2024
Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ ինչպես երկկողմ գործընկերության, այնպես էլ տարածաշրջանային թեմաների շուրջ:
19:36 09.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում: Բարեկամ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի կառավարության […]
19:26 09.02.2024
Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները դժվարամատչելի վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին: Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն […]
19:14 09.02.2024
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 8-ին բաժին են ներկայացել 31-ամյա Դավիթ Ա.-ն, 32-ամյա Մուշեղ Գ.-ն և 34-ամյա Տիգրան Բ.-ն: Նրանք 2023 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Երեքն էլ ներկայացվել են վարույթն իրականացնող […]
19:07 09.02.2024
BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին։ «Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը» վերնագրով հոդվածի հեղինակ Սուգատո Մուքերջին պատմում է, որ Հայոց այբուբենը սոսկ գրային համակարգ չէ. այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային տարեթվերի գրանցման համար, ինչպես նաև ազգային հպարտության առարկա է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում լրագրողը կիսվել է […]
19:00 09.02.2024
Փետրվարի 9-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված իրավախախտումների, դեպքերի ու պատահարների առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման հիմնական ուղիները» թեմայով։ Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների առաջացմանն ազդող գործոններին, դրանց կանխարգելման ուղիներին, զինված ուժերում արձանագրված իրավախախտումների վիճակագրությանը, արատավոր […]
18:53 09.02.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Տյառնընդառաջ տոնի շրջանակներում, փետրվարի 5-ից սկսել է վերահսկողություն մսի իրացման կետերում: Տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել՝ պարզելու իրացման ցանցում վաճառվող մսի ծագումը: Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել մսի իրացման 84 վաճառակետում։ Արդյունքում արձանագրվել են խախտումներ, որոնք հիմնականում վերաբերել են Ձև N5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի բացակայությանը։ ՍԱՏՄ-ից հիշեցնում են՝ վաճառվող թարմ […]
18:28 09.02.2024
2024 թվականի փետրվարի 9-ին ստացվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչից հաղորդում և կից փաստաթղթեր են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:45-ի սահմաններում, իրենց շենքի մուտքի մոտ, չորս դիմակավորված և սև անձրևանոցներով հանդերձավորված անձինք, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, իրեն և իր 32-ամյա որդուն քաշքշելով նստեցրել են իրենց կողմից շահագործվող «Օպել […]
18:12 09.02.2024
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։ Վահան Քերոբյանն անդրադարձել է ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ տնտեսության արդիականացման […]
17:56 09.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը բոլոր ոլորտներում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական կապերի հետևողական զարգացման ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը ճգնաժամերի կառավարման ոլորտում: […]
17:46 09.02.2024
Անցած տարվա նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Հաղթանակ թաղամասում երկու մեքենայով մոտեցած անձինք զենքերով վիճաբանում են: Անմիջապես նշված հասցե մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներով ժամանած անձինք դուրս են հրավիրել բնակիչներից մեկին, ինչից հետո ձեռքերով […]
17:41 09.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց՝ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում /at.emis.am/ 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ: Հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը կստանա հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Ատեստավորման հայտ […]
17:35 09.02.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը և «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը։ Օրակարգային առաջին հարցով քննարկվել է կապիտալ ծրագրերի որակի հետ հապված հարցեր։ Նախարարը մարզպետներին հանձնարարել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ իրականացնել կապիտալ […]
17:23 09.02.2024
Էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ փետրվարի 2-ին սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր: Ինչպես տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից, հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը, որոնք կդրվեն առաջին աճուրդին։ Սահմանվել են հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների […]
17:17 09.02.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ, դեռևս ամիսների առաջ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկումների հիման վրա նախանշվել են մի քանի ուղղություններ նրանց զբաղվածության […]
17:12 09.02.2024
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետի գավաթի սեղանի թենիսի սիրողական մրցաշարի կանոնակարգում՝ դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով: Ըստ նոր փոփոխության՝ 2024 թվականին մրցաշարը կանցկացվի դպրոցականների շրջանում՝ 2 տարիքային խմբերով: Մրցաշարին կմասնակցեն ՀՀ հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից […]
17:06 09.02.2024
Արթիկ քաղաքում փետրվարի 9-ին տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնից, ժամը 11:10-ին Արթիկի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել, որ առավոտյան իրենց շենքի շքամուտքի մոտ չորս դիմակավորված անձիք, քաշքշելով իրեն ու որդուն, նստեցրել են OPEL մակնիշի մեքենան, այնուհետև որդու մեքենայի սրահից վերցրել են իրենց խանութի համար նախատեսված ոսկյա […]
14:35 09.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն պետական կարևոր […]
14:11 09.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: ՍԴ հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական այս կարևոր ինստիտուտի գործունեության նշանակությանն ու երկրում իրականացվող բարեփոխումներում Բարձր ատյանի դերակատարությանը:
13:07 09.02.2024
Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
12:16 09.02.2024
Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ամրագրված հանձնառություններին ՀՀ կողմից տրվող կարևորությունը, ինչն իր արտացոլումն է ստացել նաև փաստաթղթին ՀՀ […]