TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անհամբեր սպասում ենք Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը․ Փաշինյանը՝ Կոբախիձեին

12:13 09.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում ենք Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների վրա»,-նշված է ուղերձում։

̰
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից. Սուրեն Գրիգորյան

11:36 09.02.2024

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից: Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված գործընթացին. «Սիրելի՛ երևանցիներ, Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և […]

̰
Վարչապետին է ներկայացվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

11:17 09.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Զեկուցվել է, որ 2022 թ.-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ներքին գործերի […]

̰
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ

11:05 09.02.2024

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարևորագույն դեր ու նշանակություն կունենա հայ-հունգարական հարաբերությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։ Դեսպան Սմբատյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ տասնմեկ տարուց ավել տևած դիվանագիտական հարաբերությունների դադարից հետո 2022 թվականին երկու երկրների […]

̰
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունն անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտել

10:52 09.02.2024

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող 15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված 68,6 խմ հատված […]

̰
Արարատ Միրզոյանը Պայվի Կաուկորանտայի հետ զրուցել է ՄՔԴ-ին անդամակցության հարցում ՀՀ առաջնահերթությունների ու ակնկալիքների մասին

10:37 09.02.2024

Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Պայվի Կաուկորանտան շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրարկման ուղղությամբ իրականացվող և անհրաժեշտ հետագա քայլերի շուրջ՝ կարևորելով վեհաժողովի հետ սերտ փոխգործակցությունը։ Նախարար Միրզոյանը […]

̰
Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 հաղորդակցություն. ԿԽՄԿ

09:38 09.02.2024

2023 թվականին հակամարտությունների սրման առնչությամբ Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև փոխանակվել է 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություն և հեռախոսազանգ։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: «Մենք պարբերաբար այցելում էինք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,- նշվում է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Բաքվում պահվում են պաշտոնական թվով 23 […]

̰
2027 թ. Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին. Արայիկ Հարությունյան

22:49 08.02.2024

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում կայացրեց 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից: Բոլորիս ուժ այս աննախադեպ ծավալի մրցումը մեր երկրում պատվով ընդունելու համար»,- գրել է նա:

̰
Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումը

21:55 08.02.2024

Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ ահա այս պատգամով էր ավարտել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանն իր գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների տպավորությունների մատյանում, թանգարանի բացումից կարճ ժամանակ անց՝ 1996 թ. մարտի 6-ին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումն ամբողջությամբ. «Հարգարժան Լավրենտի Բարսեղյան, նախ գլուխ եմ խոնարհում տարված […]

̰
ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար․ դիվանագետներ

21:48 08.02.2024

Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ անդամակցությունը ոչ միայն ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում, այլ նաև կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների […]

̰
2023 թ. պաշտպանության նախարարությունը ստացել է տեղեկություն տրամադրելու 775 գրավոր հարցում

21:42 08.02.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրությունը։ 2023 թ. պաշտպանության նախարարությունը ստացել է տեղեկություն տրամադրելու 775 գրավոր հարցում։ Ստացված հարցումներից մերժվել են 33-ը՝ «Տեղեկատվության ազատության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներով: Հիշեցնենք, որ 2019 թվականին ստացվել է 233, 2020-ին՝ 328, 2021-ին՝ 769, 2022-ին՝ 682 […]

̰
Փետրվարի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:20 08.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Քուչակ թաղ. 14, 15, 16, 17, 18, 19 շենքեր, Նարեկացի թաղ. 43, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 4-րդ նրբանցքի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 1, 2, 9, 10, 11 […]

̰
Մենք նոր ատոմակայան կառուցելու խնդիր ենք դրել. Նիկոլ Փաշինյան

20:37 08.02.2024

Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր ատոմակայան կառուցելու և մոդուլյար էներգաբլոկի առավելության մասին: Գործադիրի այսօրվա նիստում ընդունվել են Սևանա լճի պահպանման, ինտենսիվ այգիների հիմնման, չարաշահումների բացահայտման մասին նախագծեր: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՀՀ քաղաքներում մթնոլորտային օդի որակը հունվարի 24-31-ը

19:55 08.02.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 24-31-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ հունվարի 28-ին և 31-ին, ▪️ Արարատում՝ չի գերազանցել, ▪️ Հրազդանում՝ չի գերազանցել, ▪️ Վանաձորում՝ հունվարի 28-ին։

̰
Հետախուզվում էր խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեղադրանքով

19:43 08.02.2024

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները փետրվարի 7-ին Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և բաժին են ներկայացրել 48-ամյա Արմեն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]

̰
Կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողները պետք է ներկայացնեն ծանուցումներ. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

19:36 08.02.2024

Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ մշակողը մինչև կենսաչափական (անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկություններ) կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ (անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ) մշակելը պարտավոր է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն […]

̰
ՆԳՆ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ իրականացնում է կիբերհանցագործություններից և առցանց վնասներից երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագիրը

19:20 08.02.2024

Փետրվարի 6-ին «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում կայացել է «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, տարբեր նախարարությունների […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է

19:14 08.02.2024

Այսօր՝ փետրվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Արա Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» […]

̰
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

19:07 08.02.2024

Փետրվարի 8-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Ամփոփվել են 2023 թ. 12 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Բացման խոսքով հանդես է եկել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: ՆԳՆ […]

̰
Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը

18:54 08.02.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք վերաբերել են աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանին նվիրված համերգային ծրագրերի, ցուցահանդեսների, գիտաժողովի, տոնակատարությունների մեկնարկն ազդարարող միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի: Հանդիպմանը […]

̰
Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

18:43 08.02.2024

Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին, հայ-թուրքական սահմանի բացմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցերի մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խոսել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի մի խումբ ուսանողների հետ հանդիպման ընթացքում: Հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, հանձնաժողովների գործառույթները, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, քննարկման եւ ընդունման կարգերը: Հանդիպումն անցել է […]

̰
Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. հայտարարվել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ

18:36 08.02.2024

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ […]

̰
Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի հետ

18:28 08.02.2024

Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմայսկիի հետ։ Նախագահ Հոֆմայսկին շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ, և զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրակմանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արդեն իսկ նախաձեռնել է այդ ուղղությամբ անհրաժեշտ […]

̰
Ստեղծվել է «ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը

18:22 08.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի գործունեության 10-րդ հոբելյանական տարվա ընթացքում հիմնադրվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, որն արդեն ստացել է պետական գրանցում։ Վետերանների խորհրդի ստեղծման նպատակն է համախմբել ՀՀ քննչական կոմիտեի նախկին աշխատակիցներին, հետամուտ լինել նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը և վերջիններիս փորձն ու գիտելիքներն ուղղել հանրօգուտ գործունեության։ Մասնավորապես՝ աջակցել կարիքավոր վետերաններին, զոհված, […]

̰
Քննարկվել են հայ-բանգլադեշյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

18:12 08.02.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 8-ին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԲԺՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասուդ Բին Մոմենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բանգլադեշյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ներկայացրել է […]

̰
2023թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 286 անձնագիր

18:06 08.02.2024

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել և կալանավորվել է

17:50 08.02.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին Դրոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել 53-ամյա Անահիտ Ն.-ն: Նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 1-7-ը

17:46 08.02.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 1-7-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ փետրվարի 1-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 3-ին, 5-8-ը, Նոր Նորքում՝ փետրվարի 1-5-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիրում՝ փետրվարի 3-ին։

̰
2024թ. հունվար ամսվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, տեղակալ և խմբակավար

17:42 08.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում 2024թ. հունվար ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչների, տնօրենների, տնօրենների տեղակալների, խմբակավարների անունները: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն […]

̰
Մատնահետքի փորձաքննությունը նոր սարքավորման միջոցով կտևի ընդամենը 3 րոպե՝ նախկին 2 ժամվա փոխարեն

17:30 08.02.2024

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հետքաբանական փորձաքննություններ իրականացնող բաժինը, շնորհիվ ձեռք բերած նոր սերնդի սարք-սարքավորման, այսուհետ կիրականացնի առավել ճշգրիտ մատնադրոշմային փորձաքննություններ։ Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, սարքի միջոցով մատնահետքը կսքանավորվի և կթվայնացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էլ իր հերթին կհաստատի կամ կհերքի տվյալ անձի նույնականացման փաստը։ Նույն հետազոտությունը նախկինում իրականացվել է մեխանիկական մեթոդով՝ անձի մատնահետքերը համապատասխան […]

̰
BACK_TO_TOP