10:49 26.01.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի […]
10:11 26.01.2024
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը` https://src.am/am/getMenusContents/120: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: Հարկային […]
08:48 26.01.2024
Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։ Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը: Մասնավորապես, իշխանական Baku TV հեռուստաընկերությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացվել է որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք։ «Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» […]
00:05 26.01.2024
Հունվարի 25-ին, ժամը 17։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա:
23:55 25.01.2024
Հունվարի 25-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Դքսության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, լյուքսեմբուրգյան կողմը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Դեյվիդ Ուեյսը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը և առկա արդյունավետ […]
23:47 25.01.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է): Ստեփանավանի, Դիլիջանի […]
22:30 25.01.2024
Ինչպես հայտնել էինք ԵԽԽՎ-ն երեկ որոշում է կայացրել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վատ լուրը հավանաբար այն է, որ այդ որոշմանը կողմ քվեարկողների թիվն ավելի քիչ էր, քան կարող էինք ակնկալել։ ԵԽԽՎ-ում կարգն այսպիսին է՝ ամեն ինչ որոշվում է պարզ մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե տեսականորեն նիստերի դահլիճում ընդամենը 19 […]
19:46 25.01.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) համար: «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու միջոցով նախատեսվում է կարգավորել հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնառաջարկների թույլատրելի շեմը, […]
19:40 25.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Վարչապետը շնորհավորել է տիկին Հովլանդին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրատնտեսական կապերի խորացումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով: Բերգյլոտ Հովլանդը նշել է, որ […]
19:36 25.01.2024
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանում կարձանագրվի աղքատության մակարդակի էական կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այդ մասին հայտարարել է կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Նախարարը, հիմնավորելով իր տեսակետը, մասնավորապես, նշել է. «Մենք վերցնում ենք միջազգային և ազգային վիճակագրական տվյալները: Կարող եմ կրկնել այն, ինչ ասացի կառավարության նիստի ընթացքում: Նույնիսկ 2022 […]
19:22 25.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Մինչ նախագծի ներկայացումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ Կառավարության նիստում ներկայացրած տվյալներին և նշել. «Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է […]
19:16 25.01.2024
Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներին (էլեկտրամոբիլ) տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը՝ այստեղ:
18:58 25.01.2024
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
18:48 25.01.2024
Գործադիրը հաստատել է գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները: Ըստ այդմ՝ առաջարկվում է գնման հայտով սահմանել էլեկտրոնային գնումների համակարգի ձեռքբերման նպատակով կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշների և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերի պայմանները, նախաորակավորման մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերը, ինչպես նաև կանխավճարի մարման կարգը: […]
18:43 25.01.2024
Կառավարություն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Ըստ այդմ՝ շահառու ընտանիքները ևս 2 ամիս՝ 2024 թ. հունվար և փետրվար ամիսներին կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են […]
18:36 25.01.2024
Հունվարի 25-ին Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանն իր հյուպատոսական արտոնագիրն է հանձնել ԱՄԷ ԱԳՆ Դուբայի գրասենյակի տնօրեն Շեիխ Մակթում Բին Բուտի Ալ Մակթումին։ Մաղթելով հաջողություն առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ՝ գրասենյակի տնօրենը կարևորել է երկու բարեկամ երկրներին կապող քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև առևտրային ներդրումային ծրագրերի ընդլայնումը։
18:06 25.01.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով: Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու […]
17:55 25.01.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 17-23-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունվարի 17-21-ը, Նոր Նորքում՝ հունվարի 19-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունվարի 18-ին և 19-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում հունվարի 17-ին։
17:44 25.01.2024
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գույքի վիճակի բարելավման նպատակով ներդրումային միջավայրի ընդլայնման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել նաև գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր […]
17:33 25.01.2024
Կառավարությունն ընդունել է «Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ հայ-չեխական երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման ու վստահության, ինչպես նաև ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունի զարգացման լուրջ հեռանկարներ: Հայաստանի և Չեխիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական […]
17:26 25.01.2024
Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 193 հազար 737-ով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ ՀՀ-ում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ: Միջին ամսական աշխատավարձը (այսինքն՝ մեկ աշխատողի հաշվով) 2023թ. դեկտեմբերին կազմել է […]
17:21 25.01.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 10-16-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Հրազդանում՝ հունվարի 12-ին, ▪️ Վանաձորում՝ հունվարի 12-ին։
17:06 25.01.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որով «Ռազմավարական և առաջնահերթ ոլորտներում տեխնոլոգիական արդիականացում և բիզնես պրոցեսների օպտիմալացում» ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս մեկ բաղադրիչ ավելացնել, որը կնպաստի ընկերությունների թվայնացմանը: Կսահմանվեն նաև արդյունքային ցուցանիշներն Արտադրողականության խթանման միջոցառման իրականացումն առավել արդյունավետ ապահովելու համար: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ տարեկան առնվազն 1000 նոր/չօգտագործված մեքենասարքավորումների ներդրում ձեռնարկություններում, մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն […]
16:56 25.01.2024
Գործադիրը հավանություն է տվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրենքի նախագծով կարգավորվում են ԵՄ ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգությանն առնչվող հիշյալ հրահանգների պահանջներով սահմանված դրույթները, ինչպես նաև վարչապետի համապատասխան հանձնարարականով նախատեսված օրենքով լիազորող նորմերի սահմանման գործընթացները։ «Ավտոմոբիլային ճանապարհների […]
16:50 25.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արտյոմ Մեհրաբյանին ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ:
16:41 25.01.2024
Հունվարի 25-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է տնտեսական դիվանագիտության հարցերով Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսին: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ է եղել փոխադարձության և հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին: Զրուցակիցներն անդրադարձել […]
16:36 25.01.2024
Գյումրիում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Հանրային ներդրումային կոմիտեի նիստ, որի ընթացքում հաստատվեց «չոր նավահանգստի» խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը, և վարչապետը հանձնարարեց ձևավորել ճանապարհային քարտեզ ու արդեն սկսել իրագործումը: Պետք է […]
16:30 25.01.2024
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է. «Շնորհակալություն, տիկին նախագահ: Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք նախ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստատիուին խոշտանգումների դեմ պայքարի բոլոր արդիական հարցերն արտացոլող եւ այդ առումով մեր կազմակերպության հիմնական ռազմավարական խնդիրներին անդրադարցող փայլուն զեկույցի կապակցությամբ: Բացարձակ, հրամայական, անընդունելի, արգելված եւ անբարոյական. սրանք […]
16:20 25.01.2024
Այսօր՝ հունվարի 25-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել կենտրոնական մարմնի նորաստեղծ օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանին։ Ծառայության պետն իր խոսքում կարևորել է Էդիկ Անդրյանի անցած աշխատանքային ուղին, օպերատիվ գործունեության ոլորտում ունեցած հարուստ փորձը՝ հույս հայտնելով, որ վերջինս պատշաճ և արդյունավետ կիրականացնի իրեն վստահված աշխատանքները։ Ամբակում […]
16:16 25.01.2024
Հայաստանում հարավկորեական SsangYong բրենդի «Սեպուհ-1» մարդատար ավտոմեքենաների արտադրություն ձեռնարկած ընկերության ներդրողները ներկայումս փորձում են լուծել հոսքագծային արտադրության անցնելու հետ կապված խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հիշեցնելով, որ մինչև այժմ արտադրվել է «Սեպուհ-1» ապրանքանիշի 8 ավտոմեքենա՝ նախարարը մանրամասնել է. «Գիտեմ, որ ընկերության ներդրողները […]