00:11 28.01.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առթիվ կազմակերպել է հոբելյանական համերգ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Սիրելի՛ Մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Պատիվ է լինել […]
23:18 27.01.2024
Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 32-ամյակը: ՀՀ Պաշտպանության նախարարությունը տոնի առթիվ տեսանյութ է հրապարակել: Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ Տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին, իսկ առավել աչքի […]
20:39 27.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները: Նոյեմբերյանի և Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։ Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների […]
19:47 27.01.2024
Հունվարի 27-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի, Եղեգնաձորի, Արտաշատի, Մարտունիի, Սևանի, Հրազդանի, Նաիրիի, Արագածի, Անիի, Վանաձորի տարածշրջաներում ձյուն է տեղում։ Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար միակողմանի փակ է։ Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր- Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Ոսկեպարի ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է […]
18:20 27.01.2024
ԱՄՆ-ում ՀՀ եսպան Լիլիթ Մակունցը հանդիպում-քննարկում է ունեցել Ջորջ Մեյսոնի համալսարանի «Ռուսաստան և Միջին Արևելք» ավարտական սեմինարի ունկնդիրների հետ։ «Դեսպանն ունկնդիրներին է ներկայացել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ Արման Մկրտչյանը»,- նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։
17:25 27.01.2024
Հունվարի 27-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածշրջաններում ձյուն է տեղում։ Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի, Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Հովքից դեպի Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ստեփանավան, […]
16:56 27.01.2024
Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Բորիս Հ.-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Չարբախ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրաենթակայանին ու մասամբ կիսակողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության […]
16:41 27.01.2024
Հունվարի 27-ին՝ ժամը 15։06-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքով […]
16:31 27.01.2024
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Մաքս Ս.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորում՝ բախվելով քարին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են […]
15:58 27.01.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի՛ երևանցիներ, հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները՝ հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ […]
15:21 27.01.2024
Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Երևանի […]
14:34 27.01.2024
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են ՀՀՇՆ «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը։ Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խնդիրներում: Նախկին նորմը հաստատվել էր 2011 թվականին քաղաքաշինության նախարարի 167-Ն հրամանով։ […]
14:11 27.01.2024
Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։ Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, […]
13:48 27.01.2024
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Մատենադարանում է պահվում Ավետիս երեց Երևանցու կողմից 1693-ին գրչագրված արժեքավոր մի ձեռագիր, որն, ավանդույթի ուժով Սուրբ Սարգիս զորավարի տոնին տարվում է սբ.Սարգիս եկեղեցի՝ ի վայելումն աղոթասեր հոգևորականների և բարեպաշտ հավատացյալների: Ինչպես տեղեկացնում են Մատենադարանից, ձեռագիրը գրվել և նկարազարդվել է Աննա անունով մի […]
13:41 27.01.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, ԱՄՆ «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ և Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերին, ինժեներական կրթության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում Հայաստանի ներուժի արդյունավետ օգտագործման և […]
13:25 27.01.2024
Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում, 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 27-ի ցերեկը, […]
13:12 27.01.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը 28-ի […]
12:51 27.01.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ են Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Բերդ-Ճամբարակ (բուք […]
12:23 27.01.2024
Հունվարի 26-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։ Տարբեր զորատեսակների, այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվեցին հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը: Վարժանքի ավարտին […]
12:16 27.01.2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը, պատասխանը կփոխանցի առաջիկա շաբաթներին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հունվարի սկզբին Հայաստանից ստացանք առաջարկների փաթեթ՝ կապված խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա», – ասել է Բայրամովը։
12:06 27.01.2024
Հունվարի 27-ին՝ ժամը 11։45-ի դրությամբ, Սիսիանի խաչմերուկից մինչև Զանգեր կոչվող հատված միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
23:14 26.01.2024
Ադրբեջանը շահարկում է ականապատ դաշտերի նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնությունը և այն դարձնում էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթ, նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով Հայաստանը նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։ Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական […]
22:47 26.01.2024
Իրանի իշխանությունները մեղադրել են Թուրքիային՝ Իրանի դեմ այսպես կոչվող «Կլիմայական զենքի» տարրերի կիրառման համար: Թեհրանում համարում եմ, որ հարևանները, օգտագործելով ժամանանակից գիտական տեխնոլոգիաները, ամպեր են գողանում Իրանի տարածքից ու տեղափոխում դրանք Թուրքիա: Այդ ամենի հետևանքով երկրի գյուղատնտեսությունը միլիարդավոր դոլարների վնաս է կրում: Պարզվում է, ամպեր էլ կարելի է գողանալ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
22:23 26.01.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Ողջունելով ներկաներին` Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին իրենց հատուկ օրը մեծարելու եւ որպես գլխավոր հյուր ներկա գտնվելու համար: Բացման խոսքում ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է տիկին դեսպանին, […]
21:24 26.01.2024
Երևանի արտաքին լուսավորությունն ամեն երեկո՝ նույն ժամին միանում է «Երքաղլույս» ընկերության աշխատակիցների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ: Քաղաքային լուսավորության կարգավարներից է Արշավիր Մերտինյանը, ով պատմում է, թե երբ և ինչպես է կատարվում աշխատանքը: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում:
21:13 26.01.2024
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել արտաքին քաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին: ԵԽԽՎ-ի որոշումից Ադրբեջա՞նն ավելի շատ տուժեց, թե՞ Հայաստանը շահեց, իսկ ինչո՞ւ ԵԽԽՎ-ի պատգամավորների ընդամենը 30 տոկոսը մասնակցեց նիստին, այսինքն այդպիսով չուզեցի՞ն փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Իսկ ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո. ագրեսիվ […]
19:11 26.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Թբիլիսիում: Պարոն վարչապետի հետ մենք ջերմ զրույց ունեցանք: Քննարկել ենք կարևոր հարցեր, որոնք […]
19:05 26.01.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հնդկաստանի ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան և Հնդկաստանի ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ և շարունակական զարգացում և բարգավաճում մաղթել, ինչին ի պատասխան դեսպան Նիլակշի Սահա Սինհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ մաղթանքների համար: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
18:56 26.01.2024
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման […]