TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խորվաթական խոշոր ընկերության հետ համագործակցության հարցեր

18:52 26.01.2024

Քաղաքաշինության կոմիտեում հունվարի 25-ին հյուրընկալել են խորվաթական «Institute IGH» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներից բացի մասնակցել են նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Enterprise Armenia»), Սամբոյի միջազգային ֆեդերացիայի («FIAS»), «Global USA» ընկերության ու Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները։ Քննարկվել են մի քանի ընկերություններից բաղկացած «Institute IGH»-ի՝ հայաստանյան քաղաքաշինական ծրագրերում […]

̰
Կայացել է Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

18:46 26.01.2024

Հունվարի 26-ին կայացել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությամբ և 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Մասնակցում էին համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մասնակցության համար շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբին: Նա կարևորել է […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵՏՀ խորհրդի նիստը

18:41 26.01.2024

Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

̰
ՌԴ-ն մշտապես մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման մարդասիրական հարցերին․ Զախարովա

18:36 26.01.2024

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման մարդասիրական հարցերին: Զախարովան նշել է, որ Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը և վճռական ներդրում է […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ

18:30 26.01.2024

Առողջության համապարփական ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ: Մոտ մեկ տարի ուսումնասիրելով ԱՀԱ հայեցակարգը՝ փորձագետները պատրաստել են զեկույց, որտեղ ներկայացված են հիմնադրվելիք առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի կառավարման հիմնական դրույթներին և բժշկական կենտրոնների հետ համագործակցության պայմաններին վերաբերող իրենց դիտարկումները: Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ […]

̰
Ճամփորդելիս արցախցիները պետք է նաև ժամանակավոր պաշտպանության վկայական ունենան

18:26 26.01.2024

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այս մասին հայտնում են «Հումանիտար կենտրոն»-ից, որտեղ այսօրվանից վերսկսվել են ուղիղ միացումները: «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ, հարկադրաբար տեղափոխվել […]

̰
Տեղի է ունեցել էկոկրթական միջոցառում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգին

18:22 26.01.2024

Հունվարի 26-ն աշխարհում նշվում է որպես էկոլոգիական կրթության համաշխարհային օր։ Օրվա խորհրդին համահունչ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել հերթական էկոկրթական միջոցառում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգին։ Կազմակերպված էկոկրթական միջոցառման մասնակիցներ էին աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից՝ բացահայտելու Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի էկոհամակարգն ու կենսաբազմազանությունը։ Կենսաբանական գիտությունների […]

̰
Օշականցի 43-ամյա տղամարդը պահում, օգտագործում և իրացնում էր կանեփ տեսակի թմրամիջոց

18:16 26.01.2024

Հունվարի 24-ին Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Օշական գյուղի 43-ամյա մի բնակիչ պահում, օգտագործում և իրացնում է կանեփ տեսակի թմրամիջոցներ: Նույն օրը իր տան մոտ 43-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Ըստ նրա` կանեփն ինքն էր աճեցրել` անձամբ օգտագործելու համար: Արագածոտնի […]

̰
Օրինահարգ ու բարեկիրթ սերունդ ձևավորելու դասը վարում էին ոստիկանն ու փրկարարը

18:10 26.01.2024

Հունվարի 22-ից 26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, տարածքային ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև պարեկային և փրկարար ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրապետության հիմնական դպրոցներում անցկացվել են զրույց-հանդիպումներ։ Թեմաներն ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ իրավունքներ ու պարտականություններ, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում, վարքի և համակեցության կանոններ, փողոցային բարքերի ու հանցավոր ենթամշակույթների բացառում և այլն։ Նման […]

̰
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի փոխգործակցության առավել խորացման համար. Նիկոլ Փաշինյան

18:04 26.01.2024

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Ողջույնի խոսքում Վրաստանի վարչապետը նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին բարեկամ, ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Ձեր պատվիրակությանը: Պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին գործընկերոջը՝ պարոն […]

̰
Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

17:56 26.01.2024

Հայաստանը ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։ «Դե-ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական գործընկերներ էինք։ Այսօր արդեն, կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց։ Այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,- ասել է Ղարիբաշվիլին։

̰
«Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկում խորհրդարանում

17:48 26.01.2024

Մեր երկրում բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունենք, որոնց զուգահեռ առկա են նաեւ հրատապ լուծում պահանջող հարցեր: Դրանցից մեկն էլ թափառող կենդանիների խնդիրն է. ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հունվարի 26-ին խորհրդարանում տեղի ունեցած «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀԿ […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահին

17:44 26.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը և գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՀՀ կառավարության […]

̰
Երևանի՝ կարգազանց վարքով բնակիչը կալանավորվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքով

17:39 26.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից, իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով ոստիկանության ծառայողների նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելու, վերջիններիս կողմից շահագործվող գույքը վնասելու, խուլիգանություն կատարելու, առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաև՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: […]

̰
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս. ՔՈԳՎ բացահայտումը

17:33 26.01.2024

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացած տեղեկությունները ստուգելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ` հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառված խոշոր չափերով վնասի վերաբերյալ: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրինությունը 2017-2022 թթ. ընթացքում, առանց համապատասխան գրանցման, որպես վարորդ աշխատանքի է ընդունել 10 անձի` Վայոց ձորի մարզի Խաչիկ համայքից […]

̰
Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

17:26 26.01.2024

Հունվարի 26-ին՝ ժամը 14։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։08-ին։ Այրվել է «BMW X3» […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ

17:22 26.01.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2024թ․ հունվարի 19-26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։ Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկման արդյունքում հայտաբերել են 13 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախտ […]

̰
ԶԼՄ-ների ազատության ապահովումը ԵԽ անդամ պետությունների հանձնառությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին. Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

17:12 26.01.2024

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նստաշրջանում: Հայ խորհրդարանականն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Դառնալով Եվրոպայի խորհրդի մաս՝ անդամ երկրները պարտավորվել են հետեւել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին: Այս սկզբունքների հիմնարար ասպեկտներից մեկը խոսքի ազատության պաշտպանությունն ու խթանումն է՝ որպես ժողովրդավարության հիմնաքար: Դա ոչ միայն արտոնություն է, […]

̰
ՍԴ-ում հյուրընկալվել են Բարձր դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները

17:06 26.01.2024

2024 թվականի հունվարի 24-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Բարձր դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպման նպատակն էր համակարգել Դոնոր կառույցների հետ զուգահեռ իրականացվող ծրագրերը՝ կրկնություններից խուսափելու, իրականացվող աշխատանքներն առավել նպատակային դարձնելու, այդ կերպ՝ կայուն համակարգային փոփոխությունները կյանքի կոչելու համար։ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:52 26.01.2024

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայրի խաչմերուկից Հարժիսի […]

̰
ԵԽ-ն մեկնարկել է Հայաստանում տեղահանված անձանց իրավունքների և սոցիալական երաշխիքների ամրապնդման ծրագիր

16:42 26.01.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգի և այդ գործում Եվրոպայի խորհրդի դերակատարման հարցերը։ Մաքսիմ Լոնգանգեն կարևորել է երկու կառույցների միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն բարձր է գնահատում բոլոր […]

̰
Սիսիան-Գորիս և Շինուհայրից դեպի Տաթև ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:24 26.01.2024

Հունվարի 26-ին՝ ժամը 16։15-ի դրությամբ, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Ղազախստանից ժամանած գործարարների հետ

16:15 26.01.2024

ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հունվարի 26-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ: Ողջունելով առաջին անգամ Հայաստան այցելած գործարարներին՝ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է ղազախ գործընկերների հետ համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խումբը յուրահատուկ կամուրջ է երկու երկրների հարաբերություններում: Հյուրերը Վաղարշակ Հակոբյանին են ներկայացրել […]

̰
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

16:12 26.01.2024

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը […]

̰
Սիսիան-Գորիս և Շինուհայրից դեպի Տաթև ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

15:29 26.01.2024

Հունվարի 26-ին՝ ժամը 15։15-ի դրությամբ, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում սառցային երևույթների մասին

14:49 26.01.2024

Վերջին շրջանում մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ են տարածվում, որ Սևանա լիճն ամբողջովին ծածկվել է սառույցով, ընդ որում նշելով որ վերջին 7 տարում առաջին անգամ է լիճն ամբողջովին սառել։ Սևանա լճի սառցածածկի վերաբերյալ իրական պատկերն այլ է։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի այդ թվում սառցային երևույթների վերաբերյալ դիտարկումներն, իրականացվում են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լճային 4 դիտակետերում՝ […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

14:42 26.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: Այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:    

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:11 26.01.2024

Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը հունվարի […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ավստրալիայի միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին

12:30 26.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու երկուստեք շահավետ համագործակցությունը կխորանան և կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին

12:10 26.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Չնայած պատմության մի շարք մարտահրավերների՝ հանրապետության ձևավորումն ու սահմանադրականությունը լավագույնս են մարմնավորել հնդիկ ժողովրդի քաղաքակրթական արժեքների վրա հիմնված միասնության ու համերաշխության գաղափարները: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական […]

̰
BACK_TO_TOP