16:11 25.01.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող, փոխգնդապետ Իշխան Գրիգորյանի, ծնողների, հարազատների հետ մասնակցել է հայոց բանակ ճանապարհելու արարողությանը: «Այսօր որքան պարտավորեցնող, նույնքան պատասխանատու օր է ոչ միայն ձեզ՝ այլև ինձ համար։ Իմ հոգում միախառնվել են հպարտության վեհ զգացումն ու […]
16:06 25.01.2024
Հայաստանի համար Լյուքսեմբուրգը բարեկամ երկիր է: Վերջին տարիներին, երբ մեր երկիրն անցնում էր բազմաթիվ դժվարությունների միջով, Լյուքսեմբուրգն առաջիններից էր աշխարհում, որ համապատասխան արձագանքեց ստեղծված մարտահրավերներին: Ողջունելով Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ Դեյվիդ Ուայսի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում` ասել է ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հունվարի 25-ին կայացած հանդիպմանը […]
16:00 25.01.2024
Երևանում, ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 25-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 26-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:
15:26 25.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
13:37 25.01.2024
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները ունեն հստակեցում, թե ինչ քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը և սահմանագծումը։ «Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի […]
13:31 25.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:
13:06 25.01.2024
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Մարզերում հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի երեկոյան ժամերին, 28-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 27-ին հանրապետության ամբողջ տարածքում, սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Քամին՝ […]
12:40 25.01.2024
Հունվարի 21-27-ը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի լիագումար նիստում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հարց է ուղղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին: «Ձերդ գերազանցություն, Պատիվ է ողջունել Ձեզ այս վեհաժողովում: Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությամբ, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը […]
11:39 25.01.2024
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համապարփակ քննարկումից հետո նման եզրահանգման են եկել Եվրոպական խորհրդարանում կայացած համագումարի մասնակիցները, որը կրում էր «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագիրը։ Համագումարին մասնակցած ԵԽ պատգամավորները վստահեցրել են, որ անելու են […]
11:28 25.01.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը, որը գլխավորել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը: ԵԽ փորձագիտական պատվիրակությունը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի մեկնարկի շրջանակում: Հանդիպման ընթացքում նախարարի […]
10:41 25.01.2024
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։ Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս […]
10:36 25.01.2024
Հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Մեղրիի և Ստեփանավանի լեռնանցքները և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշտարակի, Աբովյանի, Գավառի, […]
22:50 24.01.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ է Վարդենյաց լեռնանցքը։ Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և […]
22:49 24.01.2024
Հունվարի 22-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին։ Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ռումինիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ֊ռումինական հարաբերությունների զարգացման վերընթաց դինամիկան հետայսու ևս կպահպանվի՝ ներգրավվելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային […]
22:43 24.01.2024
Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշիչ դեր է խաղացել այն հարցում՝ ինչպես […]
22:32 24.01.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը վեհաժողովին առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո: Ի՞նչ մանրամասնություններ կան, և կոնկրետ ի՞նչ է ենթադրում կոմիտեի առաջարկած որոշման նախագիծը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ չէ առաջին օրը ԵԽԽՎ առաջին համագումար նիստում գերմանական պատվիրակության ղեկավարը, ով նաև ԵԽԽՎ սոցիալ-դեմոկրատական […]
19:52 24.01.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։ Չդադարող ձյան առատ տեղումները, ձնաբուքը և մերկասառույցն ամենուր բարդություններ և խոչընդոտներ են առաջացնում՝ հաճախ փակելով և դժվարանցանելի դարձնելով միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները։ Իրավիճակով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարարական ծառայողները, մոբիլիզացնելով ուժերն այլ ծառայությունների հետ, շուրջօրյա հերթապահություն և շրջայցեր են […]
19:31 24.01.2024
Ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, գործընթացին ներգրավված է ԵԱՍՄ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված է համայնքային երկու կառույցների 780 աշխատակից: Բազմաբնակարան շենքերի մուտքերի […]
19:24 24.01.2024
Այսօր Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին և պարգևատրել նրանց շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվության համար և նշել. «Մենք այսօր նշում ենք մեր ամենանշանավոր գրողներից […]
19:20 24.01.2024
Հունվարի 23-ին Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանի («Angelicum») հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի ստեղծման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն, որին մասնակցում էին 2003 թվականից հանձնախմբի աշխատանքներին իրենց նպաստը բերած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ աստվածաբանները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Երկու […]
19:14 24.01.2024
Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունվարի 22-ին` ժամը 22։45-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն վարչական շրջանի […]
19:07 24.01.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 23-ին բաժին է ներկայացել 44-ամյա Բորիս Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. […]
19:00 24.01.2024
2000 թ. նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիա, որին Հայաստանը միացավ 2003 թվականին: Մեր իրավապահները բացահայտել են այդ կոնվենցիայի չափորոշիչներին համապատասխանող` կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն: Այդ առումով սա աննախադեպ բացահայտում է: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնում անդրազգային հանցավոր գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները ստացվել էին դեռևս […]
18:53 24.01.2024
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 24-ին մասնակցել է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովին։ Համաժողովի նպատակն էր համախմբել գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։ Միջոցառման ընթացքում քննարկվել են Ամունդիի ներդրումային տեսլականը 2024 թվականի համար, մակրոտնտեսական քաղաքականության զարգացումները Հայաստանում, արհեստական բանականության դերը կայուն ֆինանսների համար, աշխարհաքաղաքականությունը Հարավային […]
18:38 24.01.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ […]
18:33 24.01.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը։ «ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն հանդես է եկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման առաջարկով, որին միացել են հինգ ազգային պատվիրակություններ ներկայացնող շուրջ 30 անդամներ։ Որպես այս նախաձեռնության հիմք՝ Շվաբեն մատնանշել է քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, վեհաժողովի զեկուցողներ՝ Ադրբեջան այցելելու […]
18:26 24.01.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 23-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 37-ամյա Կիրիլ Չ.-ն: Նա 2023 թ. մայիսի 2-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]