21:45 22.01.2024
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնություններով, Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ալիևի տարածքային պահանջները լուրջ մտահոգություն են առաջացնում, Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ […]
21:30 22.01.2024
Հունվարի 22-ին՝ ժամը 21։15-ի դրությամբ, առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
21:11 22.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 63, 65, 67, 71, 101 շենքեր, Վիլնյուսի փողոցին հարող առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենք 1-7 մուտքեր, 11:00-17:00 Մամիկոնյանց փ. […]
19:44 22.01.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում հունվարի 15-18-ը մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի 54-րդ ամենամյա տարեկան հանդիպմանը: Գևորգ Մանթաշյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների, այդ թվում՝ Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Դորին […]
19:36 22.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
18:47 22.01.2024
Սևանա լճում սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ՝ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը: Նա հավելել է, որ մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը նոյեմբերի 15-ից Սևանա լճում սիգի որսն արգելված է։ […]
18:40 22.01.2024
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել տնօրեններին պատասխանատու և բարդ աշխատանքները պատվով իրականացնելու համար, որից հետո ներկայացրել է ոլորտում համատեղ անելիքները՝ դրանց հիմքում դնելով մատաղ սերնդի կրթության հանդեպ մեծ պատասխանատվությունը՝ այն պայմանավորելով մեր երկրի զարգացմամբ […]
18:25 22.01.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական […]
18:14 22.01.2024
2023-ին ՊՊԳՎ շնավարժարանի շները մասնակցել են ոստիկանական 1027 գործողության: Այս ծառայությունում ընթացող բարեփոխումների, կարողությունների և հնարավորությունների զարգացման նպատակը նախևառաջ ոստիկանական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է, հանրային անվտանգության ապահովումը: Այսօր շների թիվն ավելի շատ է, և բոլորն էլ պատրաստ են աջակցելու հանցագործությունների բացահայտմանը։ Բնատուր սուր լսողությունն ու հոտառությունը, նաև հատուկ մասնագիտական վարժեցումը այս տասնյակ շներից յուրաքանչյուրին դարձրել […]
18:07 22.01.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով, ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված անցել են ուժեղացված ծառայության։ Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի, բարդ ռելիեֆային տեղանքով և առավել խնդրահարույց հատվածներում փրկարարների կողմից սահմանվել են հերթապահություններ, մասնավորապես՝ Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում, Մարտունի քաղաքում, Սևան-Դիլիջան (Սևանի թերակղզու խաչմերուկում), Երևան-Սևան (Չայնիի ոլորաններ և Հրազդան քաղաքի մոտակայք), Ապարան-Քուչակ և Վայք-Սարավան […]
17:52 22.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: 2022թ. […]
17:40 22.01.2024
Հունվարի 22-ին Հռոմում գումարվել է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի 18-րդ լիագումար նիստը, որը նվիրված է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության 20-ամյա հոբելյանին: Լիագումար նիստը տևելու է մինչև հունվարի 26-ը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն […]
17:33 22.01.2024
ՀՀ առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումը անհրաժեշտ է ստանալ օրացույցով սահմանված ժամկետներում` 1 տարեկանում և 4-6 տարեկանում: Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:
17:22 22.01.2024
Այսօր՝ հունվար 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության […]
17:11 22.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
17:06 22.01.2024
Հայաստանյան պատվիրակության կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հունվարի 7-11-ն մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական ընկերության հրավերով։ Այցի նպատակն էր քննարկել Հայաստանում «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի իրագործման հետագա քայլերը, ծանոթանալ նմանատիպ նախագծերի իրագործման գերմանական փորձին և «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական ընկերության գործունեությանը։ ՀՀ կրթության, […]
16:58 22.01.2024
Հունվարի 19-ին Բեռլինի ցուցահանդեսների կենտրոնում մեկնարկել է «Կանաչ շաբաթ 2024» թվով 88-րդ միջազգային տոնավաճառը, որը կարևոր հարթակ է խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում։ Տոնավաճառին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտահանման խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանը հանդես է գալիս միասնական տաղավարով։ Հայկական տաղավարում ներկայացված է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտը ներկայացնող 31 հայկական ընկերության արտադրանք։ Ընդհանուր առմամբ, […]
16:40 22.01.2024
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող […]
16:17 22.01.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։ Աճել են նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքների դոտացիաները։ […]
16:12 22.01.2024
Ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված 27 հայտերից ՀՀ ՊՆ 25.06.2018թ. N 8-Ն հրամանով հաստատված «Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանել են հետևյալ 19 քաղաքացիների և […]
16:06 22.01.2024
Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը: Պարույր Սևակի […]
15:42 22.01.2024
Հունվարի 22-ին՝ ժամը 15։20-ի դրությամբ, Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
15:34 22.01.2024
Սևանա լճի մակարդակը հունվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և հունվարի 21-ին կազմել է 1900.15մ (21.01.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն […]
15:16 22.01.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Կանխվել է օդային ճանապարհով առանց հայտարարագրման ոսկենման զարդերի ներմուծման փորձը, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլար, փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման սինթետիկ քարեր և արծաթյա զարդեր, բացահայտվել է ապրանքների հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություն նշելու դեպք, մաքսային […]
14:41 22.01.2024
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: 2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը։
14:08 22.01.2024
Հունվարի 22-ին, ժամը 12:07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարաները մասնատել և հեռացրել են ծառի ճյուղը (մոտ 10 մ) […]
13:56 22.01.2024
Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը: «Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ […]
13:21 22.01.2024
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով և հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կվերափոխվեն ձյան տեղումների, մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Երևանում հունվարի 22-ի ցերեկը սպասվում […]
12:47 22.01.2024
Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հունվարի 22-ին սպասվող նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում։ Նիստը նախագահելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և […]
12:30 22.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]