TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Հաղարծին» վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը

14:08 22.01.2024

Հունվարի 22-ին, ժամը 12:07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարաները մասնատել և հեռացրել են ծառի ճյուղը (մոտ 10 մ) […]

̰
Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել

13:56 22.01.2024

Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը: «Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:21 22.01.2024

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով և հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կվերափոխվեն ձյան տեղումների, մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Երևանում հունվարի 22-ի ցերեկը սպասվում […]

̰
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարցը

12:47 22.01.2024

Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հունվարի 22-ին սպասվող նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում։ Նիստը նախագահելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

12:30 22.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը

10:25 22.01.2024

Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը։ Սա տարվա առաջին շաբաթապահքն է։ Այն հիշատակն է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից դրված պահքի, որից հետո նա Արածանի գետում մկրտեց արքայական ընտանիքն ու դարձի եկած ժողովրդին։ Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և […]

̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու մասին

23:13 21.01.2024

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն դիմելով դիվանագիտական կորպուսին՝ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանին շարունակական աջակցություն կցուցաբերի: Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Արդար և տևական խաղաղության ձգտում՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը: Բնակչության արժանապատիվ ապրելու իրավունք՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը»,-հավելել է դեսպանը՝ ընդգծելով նախարարի ուղերձի կարևոր […]

̰
Աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին. ԱՄՆ պետդեպ

18:41 21.01.2024

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցը Բաքու չի կայացել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ընդունել։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցում մի շարք հայտարարություններ արեց, որոնք ոչ միայն ավելի բարդ դրություն ստեղծեցին բանակցային գործընթացի համար, այլև անգամ թիրախավորեցին միջնորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։ Վերջինիս մասով Ալիևը շեշտեց, […]

̰
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում է քամու ուժգնացում, բուք, ձյուն և ձնախառն անձրև

18:34 21.01.2024

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է` Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի […]

̰
«Կիլիկիա վերլուծական հարթակ»-ի երկօրյա նիստերի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից ցեղասանության ու էթնիկ զտման հետևանքները

16:55 21.01.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ եւ նախագահութեամբ գումարուած «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի երկօրեայ նիստերը (19-20 Յունիւար 2024) հասան իրենց աւարտին։ Առկայ հարթակը, որ մինչ այժմ ունեցած է առցանց եօթը նիստեր, ներառած էր հայկական առումով ընդլայնուած աշխարհագրութիւն. արդարեւ, Հայաստանէն, Արցախէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, հարաւային Ամերիկայէն, Զուիցերիայէն, Ֆրանսայէն եւ Լիբանանէն պատմաբաններ, իրաւագէտներ եւ քաղաքագէտներ երկօրեայ նիստերով քննարկեցին […]

̰
Միլենա Ենոքյան. առաջին ժամկետային կին զինծառայողը

15:13 21.01.2024

Միլենա Ենոքյան. առաջին ժամկետային կին զինծառայողը: Նրա զորակոչի մասին մանրամասները`«Զինուժ մեդիայի» տեսանյութում։

̰
ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի մանրամասները

12:48 21.01.2024

Անցնող շաբաթ Հայաստան էր այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանում կայացել են այլ հանդիպումներ եւս: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
Համայնքից զավթած հողատարածքները վերադարձվում են երևանցիներին. Երևանի քաղաքապետարան

12:38 21.01.2024

Համայնքից զավթած հողատարածքները վերադարձվում են երևանցիներին,   Շուրջ 30 բարեկարգ բակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում,  Նոր լցակայան՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում,  Կանխարգելիչ աշխատանքներ՝ ուսումնական հաստատություններում:

̰
Մեծ ցավով տեղեկացա շուրջ երկու տասնամյակից ավելի Երևանին ուրույն կոլորիտ հաղորդած Ժիրայր Ավանյանի մահվան մասին. Տիգրան Ավինյան

10:45 21.01.2024

Երևանի քաղաքաետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ ցավով տեղեկացա շուրջ երկու տասնամյակից ավելի Երևանին ուրույն կոլորիտ հաղորդած Ժիրայր Ավանյանի մահվան մասին։ Ժիրայրը մեկն էր մեր այն հայրենակիցներից, որ 90-ականներին Հայաստան տեղափոխվելով` կարողացավ իր ձեռագիրը, իր առանձնահատուկ համն ու հոտը փոխանցել թե՛ երևանցիներին և թե՛ մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին։ Հանգչես խաղաղությամբ, սիրելի՛ Ժիրայր»: […]

̰
Հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

17:00 20.01.2024

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 19-ին բաժին է ներկայացել 42-ամյա Արսեն Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) […]

̰
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն անխուսափելիորեն բերելու է առողջապահական համակարգի զարգացման. վարչապետ

16:34 20.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա քայլերը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հաշվի առնելով Կառավարության կողմից հավանության արժանացած առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով հաստատված միջոցառումները, նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն իրականացնել փուլային: Նախարարի խոսքով` այն ենթադրում […]

̰
ՆԳ նախարարը Տավուշում հանդիպում-քննարկում է ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ

16:24 20.01.2024

Այսօր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ։ Հանդիպման հիմնական նպատակը ՀՀ ներքին գործերի նախարարությունում միասնական ընդունելություն-մրցույթն էր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար։ Նախարար Վահե Ղազարյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել ոստիկանության կառուցվածքային բարեփոխումները, որի […]

̰
Սիլվա Կապուտիկյանի հիշատակի խնկարկման արարողություն` պանթեոնում

16:14 20.01.2024

Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը։ Այս առիթով Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրիմի մոտ, տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հիշատակի արարողությանը ներկա են եղել նաև ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, […]

̰
Բաքվից հնչող հայտարարությունները կարող են խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելու տպավորություն թողնել. Փաշինյան

16:07 20.01.2024

Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնել, սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանն իր ռազմավարությունը չի ցանկանում փոխել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով խաղաղության գործընթացից: «Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ […]

̰
Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության մեղադրանքով

15:46 20.01.2024

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու վետերանները հունվարի 19-ին Համբարձումյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 46-ամյա Սարգիս Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 194-րդ (Հոգեկան ներգործությունը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ. վարչապետը՝ ՊԵԿ-ում

15:27 20.01.2024

«Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ»,-ՊԵԿ-ում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2021-26 թթ.-ի գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ-ի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նորատուս բնակավայրի 4 բնակչի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

15:07 20.01.2024

Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 297-րդ […]

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel-ի վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, և նա բախվել է կայանված BMW-ին

14:53 20.01.2024

Երեկ՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սոս Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակ -Ռուբինյանց փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Տիգրան Պ-ի կողմից կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սոս Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:44 20.01.2024

Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, […]

̰
Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ. Փաշինյան

14:36 20.01.2024

Հայաստանը խաղաղության գործընթացում Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ և պատրաստ է փոխադարձաբար նույն երաշխիքը տալ Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ ներկայացնելով, թե ուր է հասել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը: «Աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները շատ թե քիչ ակտիվ են. Փաշինյան

14:12 20.01.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները հիմա շատ թե քիչ ակտիվ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից: «Այս ընթացքում ամենատարբեր դրվագներ են եղել՝ միջնորդավորված և ուղղակի շփումներում: Հիմա ըստ էության շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադբեջանի […]

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտորի հետ

13:57 20.01.2024

Հունվարի 19-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Գեզա Կումինեցի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի միջև շարունակվող համագործակցությանը և Պետեր Պազմանի համալսարանում հայագիտության ամբիոնի արդյունավետ գործունեությանը։ Քննարկվել է երկու […]

̰
Հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով

13:50 20.01.2024

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 18-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և ոստիկանության Բազումի բաժին են ներկայացրել 31-ամյա Հարություն Ն.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. […]

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականի հետ

13:43 20.01.2024

Հունվարի 19-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Քրիստոֆ Ալտուշի հետ։ Այս մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների և համագործակցության խորացման հնարավոր ուղղությունների շուրջ։

̰
Անդրեաս Յահնի հետ հանդիպմանը Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ»-ի մանրամասները

13:34 20.01.2024

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի Դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները։ Խոսել է կառավարության կողմից իրականացվող ծրագրերից, մասնավորապես` ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը և առաջարկել գերմանացի գործարարներին օգտվել այդ […]

̰
BACK_TO_TOP