TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շորժա բնակավայրի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց

13:24 20.01.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի աշխատակիցների, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Շորժա բնակավայրի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 հատ սիգ տեսակի ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Սիգի […]

̰
Ապօրինի ծառահատում կատարած և «Նիսան Պատրուլը» ձորը գցած վարորդները ձերբակալվել են

13:07 20.01.2024

Հունվարի 19-ին՝ ժամը 17.44-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը և խնդրել, որ Իջևան-Վազաշեն խաչմերուկ շտապ պարեկային կարգախումբ մոտենա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը Վազաշեն բնակավայրի վերջնամասում փորձել է կանգնեցնել փայտանյութով բարձված առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները, սակայն «ՈՒԱԶ»-ը […]

̰
Բռնությունը պետք է բացառվի, իսկ կոռուպցիոն ցանկացած դրսևորում պետք է արժանանա իրավական համապատասխան հետևանքների. ՆԳ նախարար Վահե Ղազարյան

12:05 20.01.2024

Հունվարի 19-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմի հետ։ Նախարարը կարևորել է ստորաբաժանման ամենօրյա աշխատանքը, որն ուղղված է նախարարությունում և ենթակա ծառայություններում կարգապահության բարձրացմանը, հակաօրինական դրսևորումների հայտնաբերմանն ու համապատասխան ընթացք տալուն։ Վահե Ղազարյանը նշել է, որ ծառայություններում պետք է բացառվի բռնությունը, իսկ յուրաչքանչյուր կոռուպցիոն դրսևորում պետք է արժանանա […]

̰
Եթե ուզում ես ունենալ պետություն, պետք է վճարես հարկ. վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

11:13 20.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Մասնավորապես, զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին: Նախ ներկայացվել […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

11:03 20.01.2024

Հունվարի 20-ին՝ ժամը 10։50-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը

10:31 20.01.2024

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը: Հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն՝ Կիևյան փողոցի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:

̰
Հունվարի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

23:35 19.01.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ներքին Շենգավիթ 11 փողոցի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 11 փողոցի 1 և 2 նրբանցքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Անտառային փ. 51-190 շենքեր և 45-184 առանձնատներ, Սարմենի փ. 92-92/1 շենքեր և […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքից 89 կմ հարավ. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում

22:32 19.01.2024

Հունվարի 19-ին, ժամը 22:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:06-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.84⁰ և արևելյան երկայնության 48.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի […]

̰
Երևանում բացվում են ապօրինի շինություններով ու ցանկապատերով փակված անտառային գոտիները, բակային տարածքները

22:30 19.01.2024

Հանրային տարածքները պետք է ծառայեն ոչ թե մեկ կամ մի քանի անձանց, այլ հանրությանը: Երևանում այս օրերին ազատվում ու բացվում են ապօրինի շինություններով ու ցանկապատերով փակված անտառային գոտիները, բակային տարածքները:

̰
Երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են համայնքի կառավարման և զարգացման համար. Տիգրան Ավինյան

21:46 19.01.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են համայնքի կառավարման և զարգացման համար: Կարևոր է լսել նրանց կարծիքներն ու պատկերացումները ապագա Երևանի հետ կապված, որոնք, վստահաբար, հաշվի ենք առնելու մեր հետագա նախագծերում: Հենց այս համատեքստում էլ, այսօր հանդիպում ունեցա DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերության երիտասարդների հետ: Ինֆորմատիվ […]

̰
Աշոտ Սմբատյանն ու Ադամ Շտիֆթերն անդրադարձել են Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությանը

21:40 19.01.2024

Հունվարի 19-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆթերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությանը և այս համատեքստում երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ հնարավոր քայլերի իրականացմանը։

̰
ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու երեք հատվածներում շուրջօրյա ռեժիմով իրականացնում է ձնամաքրման ակտիվ աշխատանքներ

21:05 19.01.2024

ՀՀ զինված ուժերը հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։ Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։

̰
ՀՀ կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների խորհրդատվական և կառավարման գործընկերության ծրագրին

19:30 19.01.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների կառավարման և խորհրդատվական գործընկերության ծրագրին (ՊԿԽԳ): Կենտրոնական բանկն անդամակցել է ՊԿԽԳ-ին 2006-2014 թթ., երբ ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել միջազգային պահուստների կառավարման գործընթացներում: ՀՀ ԿԲ-ն միանում է ՊԿԽԳ-ին՝ արդի խորհրդատվական ծառայություններից և ուսուցողական ռեսուրսներից օգտվելու, և ավելի քան 70 հանրային ակտիվներ կառավարող հաստատությունների հետ փորձի փոխանակման […]

̰
Քննարկվել են ներքին անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության արդյունքները և խորացման հեռանկարները

19:05 19.01.2024

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համանախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 13-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նիստին մասնակցում էին ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Եվրոպական […]

̰
Իրանի դեսպանն ու խորհրդականն այցելել են Մատենադարան

18:57 19.01.2024

Մատենադարան են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը և դեսպանի խորհրդական Մեհդի Սուսանը։ Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է […]

̰
Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Հայրենիք»-ի գետնանցումում հայտնաբերվել է տղամարդու՝ անճանաչելի դարձած դի

18:46 19.01.2024

Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի «Հայրենիք»-ի գետնանցումում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Ահազանգով […]

̰
Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում. ԱԳ նախարար

18:25 19.01.2024

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը պատասխանել է Խորվաթիայի հանրային հեռուստատեսության լրագրողի՝ խաղաղությանն ուղղված ջանքերի մասին հարցին. «Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, և մենք ավելի քան շահագրգռված ենք տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմամբ։ Մենք համոզված ենք, որ սա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև տարածաշրջանի պետությունների համար։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն […]

̰
Վահան Քերոբյանը Բեռլինում հանդիպել է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հետ

18:18 19.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում անցկացվող «Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի» (GFFA) շրջանակում հանդիպել է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել աղքատության և […]

̰
Վարչապետը մասնակցել է Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկմանը

18:05 19.01.2024

Մինչ Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է երկու շեշտադրում: Առաջինը վերաբերել է Արդարադատության նախարարության՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելուն: «Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունն ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ […]

̰
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարարի հետ

17:48 19.01.2024

Ռումինիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հունվարի 19-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Հայաստանի և Ռումինիայի բարեկամական հարաբերությունների էլ […]

̰
Ներկայացվել են ԽՍՀՄ «Խնայբանկ»-ում ավանդների դիմաց փոխհատուցման դեկտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

17:36 19.01.2024

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2023 թվականի դեկտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով:

̰
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում քաղաքացիներին շարունակվում է տրամադրվել հետվճար

17:31 19.01.2024

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում քաղաքացիներին շարունակվում է տրամադրվել հետվճար՝ կատարված անկանխիկ գործարքների դիմաց։ Այսուհետ ծրագրից կարող են օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության. Միրզոյան

17:16 19.01.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին: «Հարգարժա՛ն պարոն նախարար, Սիրելի՛ բարեկամ , սիրելի՛ Գորդան Հարգելի՛ գործընկերներ, Ձերդ Գերազանցություն, շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Երեկ արդեն արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել ձեր երկրի վարչապետի, ինչպես նաև խորհրդարանի փոխնախագահի հետ։ Սա շարունակությունն է […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկները երիտասարդների մոտ դանակներ են հայտնաբերել

17:11 19.01.2024

Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Չարենցի փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են 20-ամյա մի երիտասարդի վարած մեքենան։ Երիտասարդը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելիս պարեկները նկատել են վարորդի տաբատի գրպանից դանակի նմանվող՝ կիսով չափ երևացող առարկա։ Ակունք գյուղի 20-ամյա բնակիչը և 23-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են […]

̰
Դադարեցվել է Վահագնի թաղամասի որոշ հասցեների գազամատակարարումը

17:05 19.01.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 19-ին՝ ժամը 16։45-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Հրազդան փողոցի թիվ 15-ից 32 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

̰
Հունվարի 20-ը սիգի որսի արգելքի վերջին օրն է

16:55 19.01.2024

Մինչև հունվարի 20-ը ներառյալ ջրային պարեկները կշարունակեն իրացնել ուժեղացված միջոցառումներ` Սևանա լճում սիգի ապօրինի որսը կանխելու ուղղությամբ: Այդ միջոցառումների արդյունքում եղան նաև բացահայտումներ, որոնցից հերթականը հունվարի 18-ին էր: Երեկոյան ժամը 8-ին Արտանիշ գյուղի մոտակայքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են Սևան քաղաքի 42-ամյա մի բնակչի «Օպելը»: Մեքենայում կար 250 սիգ` ավելի քան 100 կիլոգրամ […]

̰
Քննարկում՝ «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ

16:42 19.01.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում մշակված «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են նախագծով առաջարկվող փոփոխություններն ու դրանց նպատակները: Քաղհասարակության […]

̰
Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

16:35 19.01.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար։ Նախարարը նշել է, որ Խաչատրյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ մարզի և մարզպետարանի ենթակա կառույցների խնդիրները լուծելու համար։ Նախարար Սանոսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ կարևոր և […]

̰
Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն և պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան

16:32 19.01.2024

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում իրականացված հայերի ջարդերի 34-րդ տարելիցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Բաքվում սպանված հայերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը: «Ոգեկոչում ենք 1990 թվականին տեղի ունեցած հայերի […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Խավիեր Կոլոմինային

15:58 19.01.2024

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

̰
BACK_TO_TOP