TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սուրեն Պապիկյանն ընդունել է Խավիեր Կոլոմինային

15:58 19.01.2024

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

̰
Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը

15:47 19.01.2024

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ, փոխնախագահ՝ «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլու, քարտուղար՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցւթյան պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլու։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որտեղ ընդգրծված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների […]

̰
Ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը․ ինչ հարցեր կան օրակարգում

14:02 19.01.2024

Ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ: Հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

̰
Հայաստանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և առաջիկա քայլերը

13:39 19.01.2024

Հունվարի 18-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստը։ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ պատվիրակությունը գլխավորել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան: Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Հայաստանի […]

̰
Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. վարչապետ

13:33 19.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Amnesty International» կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

13:30 19.01.2024

Դավոսում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Amnesty International» կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակին և առկա մարտահրավերներին: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք վերահաստատել են միջազգային իրավական նորմերի ու մարդու հիմնարար իրավունքների գերակայության հրամայականը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

13:26 19.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:20 19.01.2024

Երևանում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը և 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարզերում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին և 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային […]

̰
Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը

12:39 19.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կազմակերպության միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությանը: Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը և առանձնահատուկ շեշտվել դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի և ռազմավարության ներդրման կարևորությունը: […]

̰
ԲՏԱ նախարարին ներկայացվել են «ՀայՓոստ» ընկերության կողմից կատարված աշխատանքները

12:27 19.01.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 18-ին այցելել է «ՀայՓոստ» ՓԲԸ: Հանդիպմանը «ՀայՓոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նախարարին ներկայացրել է ընկերության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, 2023թ. իրականացված աշխատանքներն ու 2024թ. պլանավորված ծրագրերը: Քննարկվել են նաև արձանագրված ձեռքբերումները, իրականացված բարեփոխումները, ընկերության՝ որակի բարելավմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև առկա խնդիրներին՝ կապված փոստային […]

̰
2022 թվականին ՀՀ-ում փաստացի ջրառը կազմել է 3071.7 մլն. մ³

12:21 19.01.2024

2022 թվականին ՀՀ-ում փաստացի ջրառը (առանց ՀԷԿ-երի) կազմել է 3071.7 մլն. մ³, փաստացի ջրօգտագործումը` 2422.3մլն. մ³, որից` Ոռոգում՝ 1377.5մլն. մ³, Ձկնաբուծություն՝ 772.5մլն. մ³, Խմելու` 132.4մլն. մ³, Արտադրական՝ 139.2մլն. մ³, Այլ՝ 0․7 մլն. մ³։ Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 649.4մլն. մ³ կամ ջրառի 21.14%-ը:

̰
Ռուսաստանն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին

10:09 19.01.2024

Ռուսաստանը ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում […]

̰
Սուրեն Պապիկյանը Քրիստինա Քվինի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

10:03 19.01.2024

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:

̰
Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

09:57 19.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ: […]

̰
Վաշինգտոնը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել նախորդ բանակցությունների թափը և համաձայնագիր կնքել. Միլլեր

09:47 19.01.2024

Մենք ողջունում ենք աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի նման ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած […]

̰
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպան

08:53 19.01.2024

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ, ինչի մասին են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է արվել ռուսական կողմի մասնակցությամբ։ […]

̰
Վահան Կոստանյանն ու Տոյվա Կլաարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները

08:16 19.01.2024

Հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու […]

̰
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով

23:15 18.01.2024

Հունվարի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ հիմնանորոգվել է

23:06 18.01.2024

Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ հիմնանորոգվել է: Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած այգում բնակիչների լիարժեք հանգստի համար ստեղծվել են հարմարվետ պայմաններ. տեղադրվել են մարզական սարքեր ու մանկական խաղեր, նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավարներ, արդիականացվել են արտաքին լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև բակային տարածքներում: 2023թ.-ին […]

̰
Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը․ Վահան Կոստանյանը՝ Տոյվո Կլաարին

22:56 18.01.2024

Հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու […]

̰
Վահան Կոստանյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերը

22:33 18.01.2024

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող […]

̰
Ադրբեջանում հասկանում են, որ նոր ռազմական գործողությունը ինքնիշխան Հայաստանի տարածքի դեմ հղի է հետևանքներով. Արմեն Պետրոսյան

22:26 18.01.2024

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել քաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին: Փորձագետի կարծիքով՝ վերջին ամսիներին իրավիճակային առումով փոփոխություններ չկան: «Դարձյալ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հնարավորությունը բավականաչափ մեծ է: Հարցը պատեհ առիթի և ժամանակահատվածի ընտրությունն է: Ալիևի վարչակարգը հստակ ծրագրեր ունի և՛ Հայաստանի մասով, և՛ տարածաշրջանի մասով, ու իր քայլերը […]

̰
Ի՞նչ պատժամիջոցներ են առաջարկում կիրառել Ֆրանսիայի դեմ ադրբեջանցի օրենսդիրները՝ Սենատի կողմից հայանպաստ բանաձևի ընդունմանն ի պատասխան

22:19 18.01.2024

Ադրբեջանի մեջլիսը կոշտ պատասխան է տվել Ֆրանսիայի Սենատի՝ երեկ ընդունած բանաձևին: Հիշեցնենք, ֆրանսիական խորհրդարանի վերին պալատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Ի՞նչ է ասվում Ադրբեջանի մեջլիսում ընդունված փաստաթղթում: Տեքստում ամեն ինչ սպասվա՞ծ էր, թե՞ անակնկալներ էլ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ

19:54 18.01.2024

Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները հունվարի 21-25-ը կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով ծրագրի: Ըստ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրության՝ Ֆրանսիայի Հանրապետություն կգործուղվեն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ռուստամ Բաքոյանը, Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արսեն Թորոսյանը եւ Տաթևիկ Գասպարյանը՝ մասնակցելու […]

̰
Նարեկ Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

19:48 18.01.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՊՍԺ ակումբի դեսպան Նիկոլա Անելկայի հետ այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։ Երեխաների հետ շփման ընթացքում նախարար Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան զրուցել են նրանց առօրյայի, ինչպես նաև ֆուտբոլի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին։ Ֆուտբոլի համաշխարհային լեգենդը կենտրոնի սաներին […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին

19:24 18.01.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ

18:53 18.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։ Առանձնահատուկ անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։ Զրույցի ընթացքում կողմերն […]

̰
ՆԳ նախարարը և Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

18:46 18.01.2024

Հունվարի 18-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության միասնական մոտեցման հանձնառությունը։ Հուշագրով արձանագրված գործընկերությունն ընդգծում է ՆԳՆ և ՀԿԽԸ ընդհանուր տեսլականը՝ ստեղծելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանության, աղետներին պատրաստվածության ու արձագանքման, ռիսկերի նվազեցման […]

̰
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

18:40 18.01.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին կատարած աշխատանքի համար և նշել է, որ 2022-2023 թվականների ընթացքում մարզը բավական լավ ցուցանիշներ է գրանցել և մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Սանոսյանը շնորհավորել է Դավիթ Խուդաթյանին մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել […]

̰
2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք

18:17 18.01.2024

2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հարկ վճարողի մոտ 140 դեպքով արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք, տուգանքի չափը կազմել է 65.25 մլն դրամ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող էլ տուգանվել է 29.750 մլն դրամով: Դեպքերն արձանագրվել են փաստացի […]

̰
BACK_TO_TOP