TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրները ձերբակալվել են

16:55 13.01.2024

Հունվարի 13-ին՝ ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ 10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, […]

̰
Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

16:33 13.01.2024

ՆԳՆ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները հունվարի 12-ին Հաղարծին բնակավայրում հայտնաբերել և բաժին են հրավիրել 50-ամյա Մելքոն Թ.-ին, որը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար: Առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
Երևանում բռնության ենթարկված բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ

16:23 13.01.2024

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։ «Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Բուժառուն բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել […]

̰
Միասնական քննության 2 հնարավորություն՝ ձմռանն ու ամռանը. ԳԹԿ-ն դիմորդներին լրացուցիչ հնարավորություն է տալիս

16:16 13.01.2024

Միասնական քննության 2 հնարավորություն՝ ձմռանն ու ամռանը. արդեն 2-րդ տարին Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդներին լրացուցիչ հնարավորություն է տալիս: Ընդունելության քննությունների 1-ին փուլում հայտագրվել է 9672 դիմորդ։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
Վարչապետին Կադաստրի կոմիտեում ներկայացրել են 2023թ.-ի գործունեության հաշվետվությունը

15:57 13.01.2024

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ու նրա տեղակալները վարչապետին զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: 2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10.121 բնակելի տարածք։ Վարչապետը վիճակագրությունը շատ հետաքրքիր է համարել։ «2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2 հազար 285 է, 2019-ին՝ 3 հազար 246, 2020-ին՝ 4 հազար 235, 2021-ին՝ 6 հազար […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մասիս քաղաքում

15:35 13.01.2024

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Մասիս քաղաքի 5-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Ալեքսանդր Ա.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]

̰
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

15:16 13.01.2024

Հունվարի 13-ին՝ ժամը 10:29-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo», «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

̰
Քաղաքային իշխանությունը շարունակում է հողազավթված հանրային տարածքները վերադարձնել երևանցիներին

15:08 13.01.2024

Երևանի քաղաքային իշխանությունը շարունակում է հողազավթված հանրային տարածքները վերադարձնել երևանցիներին: Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից ազատվել են Դավթաշեն, Կենտրոն, Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Գործարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջերը What’sApp և TikTok հավելվածներում

14:54 13.01.2024

Գործարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջերը What’sApp և TikTok հավելվածներում: WhatsApp-ում՝ https://whatsapp.com/channel/0029VaFi1fnKQuJIfLeL3b1c TikTok-ում՝ https://www.tiktok.com/@mod.of.ra?is_from_webapp=1… Հիշեցում. սոցիալական ցանցերում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջերն են՝ Facebook-ում՝ ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence Telegram-ում՝ https://t.me/mil_armenia Twitter-ում՝ https://twitter.com/ArmeniaMODTeam Instagram-ում՝ https://www.instagram.com/mil.am/ YouTube-ում՝ https://youtube.com/@media5233 […]

̰
Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

14:24 13.01.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտ հայտնաբերել և Արաբկիրի բաժին են տեղափոխել 60-ամյա Կարեն Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր

14:08 13.01.2024

Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական կառույցների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

13:50 13.01.2024

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզների, ինչպես նաև Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների և քննչական միջոցառումների ու բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին բաժին է ներկայացել 33-ամյա Ալեքսանդր Մ.-ն, որը ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, […]

̰
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ. Անահիտ Ավանեսյան

13:42 13.01.2024

Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։ Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ […]

̰
33-ամյա երիտասարդի մեքենայում ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ կային

13:30 13.01.2024

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները հունվարի 12-ի ժամը 9-ի սահմաններում Իշխանասար գյուղի վարչական տարածքում նկատել են կայանված «Օպել Զաֆիրա» մակնիշի մի մեքենա, որի սրահում ակնհայտ նկատվել է հրազեն՝ խզակոթին ամրացված փամփուշտներով: Վարորդը պարեկներին հայտնել է, որ մեքենայի սրահում «ԻԺ-18 Ե» մոդելի մեկփողանի, 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և […]

̰
Մոլդովայի քաղաքացին հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման համար

13:12 13.01.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 32-ամյա Միհաիլ Կ.-ին: Նա 2023 թ. նոյեմբերի 1-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
Հեքիաթային տեսարան․ ինչպիսին է Պարզ լիճը ձմռանը

12:28 13.01.2024

Հեքիաթային տեսարան։ Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարով ներկայացրել է Պարզ լիճը ձմռանը։ Լուսանկարը` Edgar Harutyunyan Photography։

̰
ՆԳՆ ՓԾ Արարատի և Արմավիրի մարզային ստորաբաժանումներն ամփոփեցին 2023 թ․ գործունեության արդյունքները

11:50 13.01.2024

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ Արարատի և Արմավիրի մարզային փրկարարական վարչություններում տեղի ունեցան 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստեր։ Արարատի ՄՓՎ տարեկան գործունեության արդյունքների մասին զեկուցեց Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը։ Նա նշեց, որ 2023 թվականին վարչության հիմնական աշխատանքային գործունեությունն իրականացվել է՝ համաձայն Արարատի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության […]

̰
Ապարանի տարածաշրջանում ձյան առատ տեղումներ են գրանցվել

11:07 13.01.2024

Ապարանի տարածաշրջանում նույնպես ձյան առատ տեղումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այստեղ եւս միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։

̰
Գավառի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

10:49 13.01.2024

Հունվարի 13-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն- Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ […]

̰
Իրավիճակը՝ Մ-2 ճանապարհին

10:27 13.01.2024

Մ-2 ճանապարհի 204-րդ կմ-ն է՝ Սիսիանի տարածաշրջան։ Կապալառու կազմակերպությունը կատարում է ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Ձմեռային սպասարկման աշխատանքներ են տարվում նաեւ հանրապետության մյուս միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։

̰
Ֆիլմն ինձ օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին․ Փաշինյանի գրառումը

09:32 13.01.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել դատական համակարգի վերաբերյալ։ «Դատական համակարգի մեր գործընկերները ահա այսպես են արձագանքել իրենց ուղղված մեր բոլորիս քննադատություններին: Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն ինստիտուցիոնալ ճանապարհով: Նաեւ օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին: Անպայման դիտեք»,-գրել է Փաշինյանը:

̰
Հունվարի 13-ին Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է

23:31 12.01.2024

Հունվարի 13-ին Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է։ Բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ: Օրվա խորհուրդն է՝ մանուկ հասակում մկրտության շնորհներով զարդարել նորածիններին և անվանակոչել իմաստալի անուններով:

̰
Տիգրան Բալայանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված գաղափարներին և առաջարկություններին

23:15 12.01.2024

Հունվարի 12-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց կլոր սեղան- քննարկմանը, որին ներկա էին ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, քաղաքական և անվտանգային կոմիտեի դեսպաններ, Եվրահանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Իոանիս Վրաիլասի կողմից և շարունակությունն էր 2023 թ․-ի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների […]

̰
Ֆրանսիայի կառավարության կազմում է հայտնվել ադրբեջանական լոբբիի գլխավոր գաղափարախոսը

22:44 12.01.2024

Եվրոպական մամուլը քննարկում է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը:  Կա՞ն Հայաստանի համար կարևոր նշանակումներ. նորանշանակ վարչապետ Գաբրիել Աթալի թիմի կազմն ուսումնասիրել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել:  «Հիշեցնեմ՝ Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հրապարակվեց, երբ նախագահ Մակրոնը վարչապետ նշանակեց  34-ամյա Գաբրիել  Աթալին: Մեզ համար կարևորագույն փոփոխությունը Ֆրանսիայի կառավարության կազմում, իհարկե, Արտաքին գործերի նախարարի փոփոխությունն է, […]

̰
Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

22:10 12.01.2024

Առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն- Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Գորիսի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Սպիտակի, Վարդենիսի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, […]

̰
Հայաստանը Հաագայի դատարանում պատրաստվում է ներկայացնել իր ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

21:44 12.01.2024

Այսօր Միջազգային իրացական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ […]

̰
Հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձնելու ենք երևանցիներին. Տիգրան Ավինյան

21:39 12.01.2024

Երևանի բակային տարածքներն ու հանգստի գոտիներն ազատվում են ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վստահեցնում եմ, որ հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձնելու ենք երևանցիներին: Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու շահն է, քաղաքը նրանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը»,- գրել […]

̰
Գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն

21:06 12.01.2024

20 տարի անց նոր շունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը: Տասնամյակներ շարունակ կիսաավեր վիճակում գտնվող կառույցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:   Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2023թ.-ը

20:26 12.01.2024

Հայաստանում շրջանառվում են գրիպի H1N1 և H3N2 շտամները, երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերը առաջնակի զննություն կիրականացնեն: Նպատակ կա օրենսդրական փոփոխություններով ընդլայնել պետական աջակցության՝ անպտղության հաղթահարման ծրագրի ծառայությունների շրջանակն ու մեծացնել շահառուների թիվը: Առողջապահության նախարարն ամփոփել է 2023թ.-ի աշխատանքներն ու խոսել 2024-ի անելիքներից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վարչապետն այցելել է Կադաստրի կոմիտե

19:25 12.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում […]

̰
BACK_TO_TOP