TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը

18:26 15.01.2024

Շիրակի մարզի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այս նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջև։ Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորություն են ստանձնել ստեղծել կանաչ տեխնոլոգիաների հաբ, արևային վահանակների […]

̰
44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է․ ՆԳ նախարար

18:22 15.01.2024

44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է։ Զենք-զինամթերքի հետ կապված հարցը մեզ համար մտահոգիչ է։ Եվ 2023 թվականն էլ մենք հայտարարել էինք զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ […]

̰
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն ՊԵԿ-ի կողմից գանձումներ կատարելու, արգելանք կիրառելու և չկատարված հարկային պարտավորությունները վերականգնելու հետ կապված հարաբերությունները

18:16 15.01.2024

Նախագծով կկարգավորվեն ՊԵԿ-ի կողմից գանձումներ կատարելու, արգելանք կիրառելու եւ չկատարված հարկային պարտավորությունները վերականգնելու հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` հունվարի 15-ի ՀՀ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի` օրենսդրական նախաձեռնության նպատակն […]

̰
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուին

18:06 15.01.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:54 15.01.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, բքի պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր- Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց […]

̰
Կառավարությունն առաջարկում է գործնականում լայնորեն չկիրառված հարկային արտոնությունը վերացնել

17:48 15.01.2024

Կարգավորման առարկան Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձի եւ դրանց հավասարեցված գումարների չափով շահութահարկից նվազեցում կատարելու արտոնության վերացումն է: Նման արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսավարողների շրջանում (նշյալ ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն): Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ԱԺ հունվարի 15-ի […]

̰
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ամփոփել է 2023 թվականը

17:42 15.01.2024

Հունվարի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ամենամյա ամփոփիչ հաշվետվությունը, որի ընթացքում նաև մրցանակաբաշխություն է կայացել: Ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը: Հաշվետվությանը մասնակցել են ՀՀ պետական և ոչ պետական 20-ից ավելի համալսարանների ներկայացուցիչներ: Ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես […]

̰
Աշտարակի 63-ամյա բնակիչը ձերբակալվել է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառություն իրականացնելու կասկածանքով

17:29 15.01.2024

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Փարպեցու փողոցի 63-ամյա մի բնակիչ տանն ու մոտը պահում, օգտագործում, նաև իրացնում է կանեփ տեսակի թմրամիջոց: Հունվարի 10-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչի գլխիկ և կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Ըստ տղամարդու` հայտնաբերվածը կանեփ է, ինքն աճեցրել ու […]

̰
ՆԳ նախարարությունը պլանավորում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը

17:22 15.01.2024

Ներքին գործերի նախարարությունը պլանավորում է առաջիկա տարում 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Ակտիվացրել են նաև միջազգային համագործակցությունը։ Նշեմ, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն պարբերաբար այց է ունեցել Հայաստանի Հանրապետություն և դրական է արձագանքել բարեփոխումների ուղղությամբ մեր կատարած քայլերին։ Եվ այս կոնտեքստում […]

̰
Կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը ձերբակալվել է. Ոստիկանության տեսանյութը

17:16 15.01.2024

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնեց, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, իրացրել է կեղծ թղթադրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և տեղափոխվել է […]

̰
Խորհրդարանը քննարկել է հսկիչ գնման ընթացակարգի տեսաձայնագրմանն առնչվող նախաձեռնությունը

17:10 15.01.2024

Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները վերաբերում են վարչարարության բարելավմանը: Մասնավորապես, թեմատիկ ստուգումների ընթացքում ապացույցների հետ կապված հարցեր են առաջանում: Նախատեսվում է հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասերի տեսաձայնագրում: Հարկային մարմնի ծառայողին հնարավորություն կընձեռվի իրականացնելու տեսաձայնագրում, որի արդյունքները հետագայում հնարավոր կլինի օգտագործել դատարանում այս կամ այն փաստը վիճարկելիս: Այս մասին […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:04 15.01.2024

Հունվարի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6087 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 260, վարելիս ծխախոտային […]

̰
Վարչապետը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը

16:54 15.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը: Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով։ 2023-2024 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունն սկսվել է 2024թ. հունվարի ճամբարում, շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը (շաբաթական մեկ խումբ՝ ըստ […]

̰
Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների փոխանակումն Ադրբեջանի հետ շարունակվում է․ Ալեն Սիմոնյան

16:37 15.01.2024

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում չկա մի կետ, որը նախատեսում է գործողություն միայն մեկ կողմի համար, բոլոր թեզերը վերաբերում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանի հռետորաբանությանն ու հայկական կողմից դրան ի պատասխան հնչող […]

̰
ՇՄ նախարարն ամփոփել է գերատեսչության 2023 թվականի գործունեության արդյունքները

16:30 15.01.2024

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել է նախարարության 2023 թվականի գործունեությունը, գրանցած արդյունքնեը և իրականացված բարեփոխումները, նախարարը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։ Նախքան հարցուպատասխանը նախարարն հանդես է եկել հակիրճ զեկույցով, որի ընթացքում անդրադարձել է նորաստեղծ էկոպարեկային ծառայությանը, որի շրջանակում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:24 15.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը

16:16 15.01.2024

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: […]

̰
Նոր կարգավորմամբ հարկային մարմինը ԿԲ-ի միջոցով պետք է տեղեկություններ ստանա հարկ վճարողների բանկային հաշվի շարժի վերաբերյալ

16:11 15.01.2024

Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումներով նախատեսվում է ընդլայնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումը՝ հիմնված միջազգային փորձի վրա: Բազմաթիվ երկրներում վաղուց շատ ավելի լայն հասանելիություն է նախատեսվում: Նախագծով սահմանվում է, որ ամեն տարի Կենտրոնական բանկի միջոցով հարկային մարմինը պետք է տեղեկություններ ստանա հարկ վճարողների բանկային հաշվի շարժի ընդհանրական տվյալների վերաբերյալ: Օրենսգրքում […]

̰
Հաղարծինցի տղամարդը հրդեհել էր թեղուտցու խոտի դեզը

16:06 15.01.2024

Հունվարի 3-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Թեղուտ բնակավայրում խոտի դեզ է այրվում: Պատահարի ստուգման ընթացքում թեղուտցի 44-ամյա տղամարդը հայտնել է, որ Թեղուտ բնակավայրի Սարի հողեր հանդամասում հրդեհվել է իրեն պատկանող մոտ 30 տոննա խոտի դեզը: Նա նաև հայտնել է, որ հրդեհից քիչ առաջ ինքը ծխախոտի մնացորդը նետել […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հունվարի 8-14-ը

15:35 15.01.2024

Սևանա լճի մակարդակը հունվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և հունվարի 14-ին կազմել է 1900.15մ (14.01.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և […]

̰
Նախատեսվում է բարելավել մաքսային հսկողությունը

14:50 15.01.2024

Նախագծով նախատեսվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար առավել արդյունավետ համակարգի ներդրում: Նպատակը մաքսային հսկողության արդյունավետության եւ իրականացվող գործունեության կառավարելիության ապահովումն է: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը` ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախատեսվում է սահմանել, որ մաքսային հսկողության այն գոտիներում, որոնք պետական կամ համայնքային սեփականություն […]

̰
ԱՊՀ պետությունների միջև համագործակցության արդյունավետ մեխանիզմներ են ստեղծվում հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման հետ կապված

14:20 15.01.2024

Համաձայնագրի նպատակն է ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ: Փաստաթղթով սահմանվում է անձը հաստատող եւ պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով կողմերի փոխգործակցության կարգը: Համաձայնագիրը չի առնչվում անձանց` քրեական գործերով հետընդունման եւ հանձնման ոլորտում կողմերի համագործակցության հարցերին: […]

̰
Գյումրու մաքսատանը մեքենաներն առաջին 3 օրը կկայանեն անվճար, դրանից հետո կվճարեն ավելի բարձր տուրք

14:12 15.01.2024

Խորհրդարան ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի՝ Գյումրու մաքսատանը (Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենաների կայանելու համար պետական տուրքի դրույքաչափը, սակայն առաջին 3 օրվա ժամանակավոր պահպանության համար պետական տուրք չի գանձվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ԱԺ-ում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

13:37 15.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը ներկաներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների ու ելակետերի, ընդհանուր իրողությունների վերաբերյալ: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, հարևանների հետ հարաբերություններում առկա իրադրությանը: Այս […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:55 15.01.2024

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, հունվարի 15-ին, 16-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-16 աստիճանով։

̰
Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

12:24 15.01.2024

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հունվարի 13-ին Մարկվարտի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա Դավիթ Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում. ԱԺ նախագահը՝ պատվավոր կոչումների չեղարկման մասին

12:18 15.01.2024

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կողմ է պատվավոր կոչումների չեղարկման նախագծին. նրա խոսքով՝ եղել են մականունավոր մարդիկ, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկմանը: «Դա ԽՍՀՄ-ի ստեղծածն […]

̰
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

12:07 15.01.2024

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Արդարադատության նախարարը պորտուգալացի գործընկերոջ հետ քննարկել է արդարադատության ոլորտի թվայնացման, քրեակատարողական ոլորտին վերաբերող հարցերը

10:59 15.01.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Պորտուգալիայում կայացած Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին, երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավոր շրջանակները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Պորտուգալիայի թվայնացման, քրեակատարողական ոլորտի առաջադեմ փորձին: Քննարկվել են նաև հաշտարարության՝ որպես վեճերի […]

̰
Տոնական, լուսավոր ու ջերմ Երևանը. մայրաքաղաքը՝ ամանորյա տոների ընթացքում

21:35 13.01.2024

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է տեսանյութ տոնական Երևանից՝ ներկայացնելով մայրաքաղաքի զարդարանքի ողջ շքեղությունը ամանորյա տոների ընթացքում: «Տոնական, լուսավոր ու ջերմ Երևանը»,- նշված է հրապարակմանը կից: Երևանի տոնական միջոցառումները ներկայացրել է նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս օրերին Երևանը տոնական էր ու լուսավոր: Շահումյանի անվան հրապարակում բացվեց Սուրբծննդյան տոնավաճառը, որտեղ 62 տաղավարում երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասում են […]

̰
BACK_TO_TOP