16:41 16.01.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2023թ․ էլեկտրոնային և թղթային տարբերակով մուտքագրվել է 22478 գրություն և դիմում։ Լրատվամիջոցներից, քաղաքացիներից, հասարակական կազմակերպություններից և իրավաբանական անձանցից ստացվել է 155 տեղեկատվական հարցում։ Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: 2023 թվականի ընթացքում նախարարությունում կազմակերպվել և իրականացվել է քաղաքացիների և կազմակերպությունների 59 ընդունելություն:
16:36 16.01.2024
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով լրատվական կայքերում և սոցցանցերում տարածվող «Բավրայի մաքսակետում քաղաքացուն ծեծի ենթարկելու» թեմայով հրապարակումները և, նպատակ ունենալով կանխել խեղաթյուրված տեղեկատվության հետագա տարածումը, տեղի ունեցած անախորժ միջադեպի վերաբերյալ հայտնում է հետևյալը. Քաղաքացի Լ․ Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։ Շատ […]
16:25 16.01.2024
Հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի: Փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամությունը բացառիկ արժեք է, որի հենքը պատմամշակութային ընդհանրություններն են, փոխադարձ տնտեսական շահերը. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ողջունելով Հայաստանում ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ […]
16:11 16.01.2024
Մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։ Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ ✅ մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, ✅ աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, ✅ մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։ Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով […]
16:00 16.01.2024
Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական ծոցի պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Ողջունելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության […]
15:56 16.01.2024
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կազմակերպվող պանելային քննարկումներին։ Նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների առաջնորդների հետ։
15:30 16.01.2024
Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ այս համատեքստում շատ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա արդեն փոխգործակցության հուշագրի նախագիծ, որի ստորագրումը նոր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների […]
14:14 16.01.2024
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։ […]
13:01 16.01.2024
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19մ/վ, հունվարի 19-21-ը՝ 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
12:24 16.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, մարդու թրաֆիքինգի կամ շահագրծման, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, […]
12:12 16.01.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
12:07 16.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են 2023թ. կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման աշխատանքներն՝ ուղղված բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության […]
11:15 16.01.2024
Հունվարի 16-ին, ժամը 3.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է: Ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, […]
11:12 16.01.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որն առնչվում է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝27, ձեռնպահ՝6։ Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու […]
10:37 16.01.2024
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ֆրանսիական ՊՍԺ ակումբի դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան: Այս մասին հայտնում է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը: Այցի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։ Նիկոլա Անելկան Ֆրանսիայի ընտրանու կազմում անցկացրել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա […]
09:22 16.01.2024
Web3 Հայաստան հիմնադրամը և Վրաստանի Web3 պալատը կհամագործակցեն ու կկազմակերպեն համատեղ միջոցառումներ։ Ամբողջ 2024 թվականի ընթացքում Հայաստանի և Վրաստանի Web3 համայնքների միջև սերտ գործակցության արդյունքում կկազմակերպվեն գիտելիքի փոխանակումներ, նեթվորքինգ և կխթանեն Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում: Մասնավորապես, երկու կառույցները կհամագործակցեն ստեղծելու և մշակելու համապարփակ կրթական նախաձեռնություններ՝ մասնագետներին, որոշումն կայացնողներին և պետական և […]
08:56 16.01.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 2018-ից ի վեր Արմավիրի մարզում իրականացված շուրջ 114 միլիոն դոլարի աշխատանքները: Նա այս մասին խոսել է կառավարության նիստի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
22:03 15.01.2024
Նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերից 65 տոկոսը բացահայտվել է, իսկ հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 5,3 տոկոսով, 52-ով աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը: Կառուցվածքային վերափոխման շրջանակներում Հայաստանում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 հենասյունային ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանական գվարդիա և համայնքային ոստիկանություն։ Նախարար Վահե Ղազարյանի փոխանցմամբ՝ վերացվելու […]
21:11 15.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Արշակունյաց պող․ 127 շենք, Ներքին Շենգավիթ 6, 14, 16 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 14 փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 27 շենք, 11:00-17:00 Կոմիտասի պող. […]
19:56 15.01.2024
Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը հնարավորություն կընձեռի պատշաճ իրավական գնահատական տալու վերջիններիս կողմից թույլ տրված խախտումներին եւ լուծելու գործնականում առաջացող խնդիրները: Պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել […]
19:40 15.01.2024
Նախաձեռնության ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով նախաձեռնության մշակման նպատակով նախարարությունն ուսումնասիրել է թանգարանային գործում առաջադիմությամբ աչքի ընկնող Կանադայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ […]
19:32 15.01.2024
«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու գաղափարն առաջացել է Ազգային ժողովում «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին դատախազության բյուջետային հատկացումների վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում. ասել է «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներկայացնելով` Դատախազության եւ Քննչական կոմիտեի մասին օրենքներում փոփոխությունները: Հեղինակն առաջարկում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից […]
19:28 15.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին: Վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակառուպցիոն մեխանիզմների […]
19:20 15.01.2024
Հունվարի 14-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա՝ դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքերով՝ հետագա բարդացմամբ: ԲԿ-ն դեպքի առնչությամբ մանրամասներ է ներկայացրել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին. երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողները փորձել են տնային պայմաններում «բուժել»՝ անհայտ ծագման քսուք են քսել այրվածքների վրա և […]
19:16 15.01.2024
Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքյան 5 Ա հասցեում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ […]
19:12 15.01.2024
Համաձայնագիրը մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից է: Նպատակը գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները եւ սահմանափակումները վերացնելն է. ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ քննարկմանը ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» […]
19:06 15.01.2024
Ոստիկանությունը խնդրահարույց է համարում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը և նախատեսում է այս ուղղությամբ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ «2023 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 4368 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 362 և մարմնական վնասվածք ստացել 6200 անձ։ […]
18:54 15.01.2024
Ներկայացվող նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունմամբ: 2023 թվականից ՀՀ-ում գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը: Հաշվի առնելով հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով հարակից օրենքներում եւս իրականացնել փոփոխություններ: ԱԺ հունվարի 15-ի հերթական նիստում քննարկվել է Կառավարության […]
18:47 15.01.2024
Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։ Ատեստավորման հանձնաժողովի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կրակային փուլի արդյունքները և հաջորդ օրերին անցկացվելիք քննություններին վերաբերող մանրամասներ: Նախարար Պապիկյանն ատեստավորման հանձնաժողովին հանձնարարականներ է տվել՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար, իսկ ծրագրի շահառուներին […]
18:33 15.01.2024
Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Ազգային ժողովը հունվարի 15-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող լրացումները, որոնք ներկայացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Մասնավորապես, առաջարկվում […]