TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի նախագահի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

09:20 24.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին Արցախում, ինչպես մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն անմեղ հայերի, որ զոհ դարձան  1915 թվականին Օսմանյան Թուրքիայի […]

̰
ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ԼՂ առաքելության պատվիրակությանը

11:29 23.04.2022

Ապրիլի 23-ին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ: Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և […]

̰
ԱՀ խորհրդարանական ուժերը հանդիպել են շրջվարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխատատուների հետ

10:15 23.04.2022

Ապրիլի 22-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ: ☑️Քննարկվել են արտաքին մարտահրավերների, Արցախի կարգավիճակի, անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր: ☑️Քաղաքային իշխանական ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը: 📌Նախօրեին խորհրդարանական ուժերը համատեղ այցելություններ են կատարել նաև հանրապետության շրջաններ, հանդիպել ընտրողների հետ, ներկայացրել մեր […]

̰
Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել, այս անգամ՝ ԼՂԻՄ-ի ժողովրդագրության մասին․ Բեգլարյան

08:37 23.04.2022

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել, այս անգամ՝ ԼՂԻՄ-ի ժողովրդագրության մասին: Ադրբեջանի նախագահը բռնազավթված Շուշիում հերթական միջոցառման ժամանակ, ի թիվս այլ կեղծ պնդումների, ասել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն է: 1. 1921թ. […]

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի անդամների և ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել

19:42 22.04.2022

Ապրիլի 22-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի դիրքորոշումը, այն է՝ շարունակել […]

̰
Արցախի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին

18:56 22.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ և հղել լավագույն բարեմաղթանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում մենք չափազանց կարևորում և բարձր ենք […]

̰
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ

18:31 22.04.2022

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ […]

̰
Փրկարարները օգնություն են ցուցաբերել անզգուշորեն ձորն ընկած քաղաքացուն

17:50 22.04.2022

Ապրիլի 21-ին՝ ժամը 13:23-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում «Ճոժկ» կոչվող տեղանքում մարդ է գլորվել ձորը և հայտնվել գետում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 13:24-ին ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Դեպքի վայր է […]

̰
Արցախում հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վրա

15:42 22.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում: Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա:

̰
Ստեփանակերտում ոստիկանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:47 22.04.2022

2022 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Ս. Շ.-ն, նախապես վերցնելով իր բնակարանում ապօրինի պահած «АК-74» տեսակի 1466578 համարի՝ մարտական փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգը, ներկայացել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի 16 հասցեում տեղակայված՝ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ, պայմանավորված նույն օրը՝ ժամը […]

̰
Տեղի կունենան  ԱՀ ԱԺ  մշտական հանձնաժողովների նիստեր

15:50 21.04.2022

Ապրիլի 22-ին տեղի կունենան ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր։ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ժամը 11։00 Օրակարգում ոլորտային հարցերի քննարկումն է։ Հանձնաժողովի նախագահ՝ Ս․ Հայրապետյան Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ժամը 15։00 Օրակարգ 1․ ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի […]

̰
Ստեփանակերտի բնակիչը պատրաստել և պահել է 5.53 գրամ մարիխուանա

13:54 21.04.2022

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 1984թ. ծնված բնակչի կողմից զգալի չափերի հասնող՝ ընդհանուր 5.53 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և իր առանձնատան կից շինության պահարանում ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:

̰
Վթար Ստեփանակերտում․ կա տուժած

13:34 21.04.2022

Ապրիլի 21-ին՝ ժամը 00:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն (ծնված 1996թ) և «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդ՝ Մ. Ա.-ն […]

̰
Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ՌԴ վարչապետ

17:26 20.04.2022

Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու պայմանավորվածությունների իրականացմանը, այս մասին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը` ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների»,- նշել է նա։ Նրա խոսքերով` […]

̰ ̰
Ստեփանակերտի Ալ. Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ շենքի վերակառուցման աշխատանքները

15:13 20.04.2022

Ստեփանակերտի Ալ. Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ շենքի վերակառուցման աշխատանքները: Նախորդի օրինակով այս դեպքում ևս վերապրոֆիլավորման աշխատանքների արդյունքում այն շահագործման կհանձնվի որպես բազմաբնակարան բնակելի շենք և կունենա թվով 35 բնակարան, որից՝ 🔹️1 սենյականոց՝ 5 բնակարան 🔹️2 սենյականոց՝ 10 բնակարան 🔹️3 սենյականոց՝ 15 բնակարան 🔹️4 սենյականոց՝ 5 բնակարան։ Շենքը ապահովված կլինի ջեռուցման համակարգով, […]

̰
Վերանորոգման աշխատանքների պատճառով Արցախում էներգամատակարարումը կդադարեցվի

11:12 20.04.2022

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 10:00-ից- 14:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը: Հայցում ենք ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում:

̰
ՌԴ խաղաղապահները Ճարտար գյուղում հրետանային դիրք են վնասազերծել

21:38 19.04.2022

Ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացված ինժեներական աշխատանքների ընթացքում այսօր՝ ապրիլի 19-ին, Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ: Ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի […]

̰
Վարույթ է ընդունվել ազգային ատելության շարժառիթով կատարված ևս մեկ հանցագործության վերաբերյալ քրեական գործ

20:16 19.04.2022

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 9-ին ժամը 14:15-ից սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Խնուշինակ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող՝ Ռուսլան Գաբրիելյանի, Հայկ Մուրսալյանի և Ռոմիկ Սարգսյանի ուղղությամբ ականանետերով արկեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ […]

̰
Արցախում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

17:38 19.04.2022

Արցախում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը, տեղեկացնում են ԱԻՊԾ-ից: Միջոցառումը իրականացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱԻ պետական ծառայության և պաշտպանության բանակի նախաձեռնությամբ : Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար՝ Անահիտ Հակոբյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ՊԲ բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Ռազմամարզական խաղերին մասնակցում են […]

̰
Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է չոր խոտածածկ տարածք

14:57 19.04.2022

Ապրիլի 19-ին` ժամը 10:46-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վաչագան Բարեպաշտ փողոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 10:47-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ «ՌԵՆՈ» մակնիշի հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, լիկվիդացվել` […]

̰
Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են ԱՀ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին

12:31 19.04.2022

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ […]

̰
ԱՀ ԱԻՊԾ-ն հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

21:29 18.04.2022

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2022 թվականի ապրիլի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 966 զանգ, որից 891-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում հրդեհի 5 դեպք է գրանցվել՝ չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում […]

̰
Սպանություն Ստեփանակերտում

10:55 17.04.2022

Ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ: Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած […]

̰
Սեյսուլանի մոտ Ադրբեջանի ԶՈւ-ն ամբողջությամբ վերադարձել է իր զբաղեցրած դիրքերը

16:23 16.04.2022

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Մասնավորապես՝ հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։ Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ […]

̰
Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին

16:17 16.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին: Քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից: «Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Նախագահը՝մանրամասնելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, […]

̰
Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է չոր խոտատարածք

14:11 16.04.2022

Ապրիլի 15-ին ժամը 17:53-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի, Պարսեղովի փողոցում հրդեհ է բռնկվել՝ այրվում է չոր խոտատարածք: Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասի հերթապահ օպերատիվ խումբը, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է դեպքի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը լիամարվել է ժամը 18:15-ին: […]

̰
Համոզված եմ՝ առաջիկայում ևս կշարունակենք մեր համագործակցությունը, որի արդյունքում շահելու է Հայաստանի և Արցախի հանրությունը․ Կարեն Սարգսյան

10:36 16.04.2022

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ․ «Ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է Հարգարժա՛ն Վահե Ռոբերտի, ՀՀ ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, վետերաններ ԱՀ ՆԳ նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը: Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 104 տարի, ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է […]

̰
ԱրՊՀ-ում տեղի կունենա օլիմպիադա «Հայոց պատմություն»-ից

23:35 15.04.2022

Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքում պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայից նախատեսված օլիմպիադայի երկրորդ փուլը: Օլիմպիադային կարող են մասնակցել հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն։

̰
Սեյսուլանի մոտ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտում խախտում է կատարել

23:22 15.04.2022

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
BACK_TO_TOP