20:51 15.04.2022
Այսօր՝ ապրիլի 15-ին, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգի առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲ ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը, սահմանվել են «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները. ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական […]
20:03 15.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել: Շնորհակալություն հայտնելով հայրենասիրության բարձր գիտակցության համար՝ երկրի ղեկավարն արդյունավետ է գնահատել նրանց կատարած աշխատանքը՝ ընդգծելով այն Պաշտպանության բանակի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումների հետ համագործակցված եղանակով իրականացնելու հանգամանքը։ Հանրապետության նախագահը […]
15:53 15.04.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված ևս մեկ փոփոխություն վերաբերում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակներին։ Մինչև սույն թվականի ապրիլի 9-ը գործող օրենքի համաձայն՝ զինծառայության ժամանակ առաջացած հիվանդության կամ ստացած խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձին զինվորական կենսաթոշակ է նշանակվում, եթե հաշմանդամությունը սահմանվել է զինծառայության ընթացքում կամ զինծառայությունից սահմանված կարգով […]
13:59 15.04.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ սկսված է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը: Ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են Արցախի Հանրապետությունում հաշվառված` * 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին: * Արցախյան երեք պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված […]
13:43 15.04.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով Արցախի իրավապահների հետ, ապրիլի 14-ին Արշալույս գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 19-ամյա Արմեն Պ.-ին, որը հետախուզվում էր ԱՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:06 15.04.2022
Հաստատվել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ընթացակարգի համաձայն՝ դիմողը պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի Միասնական սոցիալական ծառայություն մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը. որոշման պահանջներին համապատասխանելու դեպքում՝ վերջինիս կտրվի շահառուի կարգավիճակ (հիմք է ընդունվում Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված շահառուների […]
10:31 15.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ սահմանվել են Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները, որոնք շարադրված են ստորև. «1. Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը […]
20:06 14.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Երկրի ղեկավարը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ […]
18:20 14.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:
17:10 14.04.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 12-ին կառավարության նիստում հերթական հայտարարություններն ու կեղծ պնդումներն է կատարել Արցախի վերաբերյալ: 1. Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և պետք է միջազգային աջակցությամբ կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման միջոցով: 2. Ի լրումն […]
15:55 14.04.2022
Քանի որ ԱՀ ՏԿԵ նախարարության կողմից սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգ ու պայմաններ, ուստի խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 1-ը պայմանագրերի փոփոխությունները ամրագրելու համար դիմել ԱՀ ՏԿԵ նախարարության համապատասխան բաժին: Ծրագրի մասին համառոտ՝ ստորև. ԱՀ ՏԿԵ նախարարության կողմից սահմանվել է ռազմական […]
13:46 14.04.2022
Ստեփանակերտի Առաքելյան 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում շարունակվում են նոր բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, շենքը կլինի 6 հարկանի, բաղկացած ընդհանուր թվով 54 բնակարաններից, ինչպես նաև նկուղային հարկում կունենա ավտոկայանատեղի։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են մասնավոր ներդրումային միջոցներով՝ «Սոլիդ Քոնսթրաքշն Գրուպ» ՓԲ ընկերության կողմից։
13:21 14.04.2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ԱՀ Քրեական օրենսգրքի 33-279-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված, խոշոր չափերի հասնող՝ 15.09 գրամ «Մարիխունա» տեսակի և զգալի չափերի հասնող 0.134 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու հանցափորձ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ Մարտունի քաղաքի՝ 1977 թ․ ծնված Ն. Պ․-ն։ Նախաքննությունը շարունակվում […]
12:25 14.04.2022
Ապրիլի 14-ին՝ժամը 11։00-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային […]
16:59 13.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով։ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի […]
15:06 13.04.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտակերտի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներից ելնելով, պետական գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, համայնքի ակումբի և գրասենյակի 2021-2022 թվականների համար վառելափայտ մատակարարելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող Մարտակերտի շրջանի վարչակազմ ներկայացված պայմանագրում կեղծումներ կատարելու միջոցով, խարդախությամբ՝ զգալի չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի […]
15:03 13.04.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մշակված, ԱՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և ապրիլի 9-ից ուժի մեջ մտած՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն. *Առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու ժամկետը սահմանվել է 26 տարեկան՝ նախկին 23 տարեկանի փոխարեն։ *Նմանատիպ փոփոխություն է կատարվել […]
14:47 13.04.2022
Փառուխի տարածքում վիրավորում ստացած Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողի վիճակը կայուն է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Արցախից: Արցախից նաև հայտնել են, որ Փառուխում այս պահին իրավիճակը հանգիստ է։ ԼՂ-ում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախումբը ապրիլի 12-ին հայտարարել էր, որ անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ […]
14:14 13.04.2022
ԱԺ-ում վարչապետն այսօր ներկայացրել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի զեկույցը: Ընդդիմադիր խմբակցություններն այսօր էլ ներկա չեն նիստին: Նիկոլ Փաշինյանի խոսքերով` նշված ժամանակահատվածում եղել են լրջագույն և ձեռքբերումներ և ձախողումներ: Ձեռքբերումներից անկյունաքարայինը նա համարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որով, ըստ վարչապետի, ի ցույց դրվեցին մեր պետականության և ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու […]
13:27 13.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Իր խոսքում երկրի ղեկավարը անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ […]
11:35 13.04.2022
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելելու դեպքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը նշեց, որ տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։ «Ինչու՞ է տարակուսանքի տեղիք […]
22:11 12.04.2022
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը։ «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր […]
20:59 12.04.2022
Անցած 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Փառուխում հրադադարի ռեժիմը խախտվել է, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող վիրավորվել է, միջադեպը հարթվել է, ասվում է ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժերի տեղեկագրում։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ բնակավայրի տարածքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։ […]
17:59 12.04.2022
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Մարտակերտի շրջանում շարունակվում են Ներքին Հոռաթաղ – Ճանկաթաղ հատվածից դեպի մայրուղի 27 կիլոմետրանոց նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։ Նշված հատվածը շուրջ 24 կիլոմետրով կկրճատի Մարտակերտ – Ստեփանակերտ մայրուղին։ Ավտոճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել մինչ տարեվերջ։
17:48 12.04.2022
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են. «Հարգելի՛ հայրենակիցներ, հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունում սկսված է պետական կենսաթոշակների վճարման գործընթացը: Վճարումները կիրականացվեն մինչև ապրիլի 25-ը»:
15:42 12.04.2022
ԱՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը կազմակերպել է քննարկում։ Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպվել է լրացուցիչ քննարկում՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցով, որի վերաբերյալ ստացվել էր մի խումբ ծնողների կոլեկտիվ դիմում։ Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ […]
12:33 12.04.2022
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են․ «2022թ. ապրիլի 10-ին կայացած Աարցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայքի թիվ 5/1 և Նորշեն համայնքի թիվ 5/3 ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումներ՝ քվերակության օրը, ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցվել են լրատվական միջոցների ներկայացուցիչներ, որոնք հավատարմագրված չեն […]
12:02 12.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ։ Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել են Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաև՝ սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում պարենային անվտանգության ու զբաղվածության ապահովման հրամայականին՝ […]
22:50 11.04.2022
Սուրբ Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ներսես քահանա Ասրյանը։ «Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ»,- գրել է Ասրյանը։
19:07 11.04.2022
Ապրիլի 11-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Քննարկման թեման Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողների անունից ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացված […]