17:51 11.04.2022
Ռուս խաղաղապահները հումանիտար օգնության հերթական խմբաքանակն են հասցրել Արցախի բնակիչներին։ Տեղեկացնում է «Sputnik Արմենիա»-ն: Նրանք Ստեփանակերտ են հասցրել հագուստ մեծերի և երեխաների համար, մանկական խաղալիքներ, դեղորայք և սնունդ։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:14 11.04.2022
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։ Հաղորդումը բաղկացած է 14 բաժիններից, որոնցում ըստ առանձին բաժինների ներկայացված են՝ • Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները։ • Պաշտպանի քննարկմանը ներկայացված դիմումների և բողոքների վիճակագրական տվյալները։ • Անձնական (քաղաքացիական) և […]
15:48 11.04.2022
Ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին՝ 2022 թվականի ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին: Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։ Պաշտպանի ներկայացուցիչների […]
14:45 11.04.2022
2022 թվականի ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 44 հաղորդում: Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 5 հաղորդում: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեկ դեպք արձանագրվել է ապրիլի 9-ին: Ժամը 23:30-ի սահմաններում, Թումանյան փողոցում ծառայություն իրականացնող ՃՈ […]
12:38 11.04.2022
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը։ 2022 թվականի ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1015 զանգ: Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 6 դեպք, որից 2-ը օժանդակ շինությունում, 2-ը աղբանոցում, 1 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին […]
21:18 10.04.2022
ԱՀ ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %-ը: Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտունու շրջան Բերդաշեն– 1052 ընտրողներից 665 կամ 63.21 % Ծովատեղ […]
21:08 10.04.2022
Ստեփանակերտի քաղաքապետրանը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով մայրաքաղաքի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: «Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը և վստահեցնում՝ Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը միջոցներ է ձեռնարկում խնդիրը կարգավորելու ուղղությամբ և նախատեսում ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել առաջիկա ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:15 10.04.2022
Ապրիլի 8-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել՝ Ազատամարտիկների փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 1.200.000 ՀՀ դրամ գումար գողանալու մասին: Քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ա.-ն՝ (ծնված 2001թ.): Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
17:15 10.04.2022
Ապրիլի 7-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22.100 ԱՄՆ դոլար գողանալու մասին։ Ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Հ. Ա.-ն: Գողոնը մասամբ վերցված է։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ […]
15:39 10.04.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում: Պետական նախարարը մասնակցել է Մարտունի քաղաքի Վլադիմիր Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում կարի աշխատարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել «Ջենեսիս Արմենիաե և «Ամքոր Արմենիաե հիմնադրամների գործակցության արդյունքում: Աշխատարանը հագեցած է 10 արտադրական և 6 մասնագիտական կարի մեքենաներով: «Ջենեսիս Արմենիաե կենտրոնի հիմնադիր […]
15:08 10.04.2022
ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 706 ընտրող կամ ընտրողների 27.69% : Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտունու շրջան Բերդաշեն– 1052 ընտրողներից 353 կամ 33.56 % Ծովատեղ – 97 ընտրողներից 26 կամ 26.80 % Նորշեն – 252 ընտրողներից 64 կամ 25.40 % […]
11:47 10.04.2022
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում: ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ […]
16:56 09.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։ Երկրի ղեկավարը նշել է, որ հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններում պարենային ապահովման խնդիրը դարձել է բոլոր կառավարությունների արտահերթ քննարկման հարցերից մեկը, և Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող։ Եվ այդ նպատակով պետք է օգտագործել Հանրապետության բոլոր տնտեսական ռեսուրսներն […]
16:20 09.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նախ ներկայացրել է Հանրապետության ռազմաքաղաքական վերջին զարգացումները, ապա նշել այն հիմնական անելիքները, որոնք, ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգում։ «Մենք կայուն և հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով […]
21:24 08.04.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը, վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն տարածվող մտահոգությունները կիսելով, որոնք առնչվում են տեղահանված քաղաքացիներին և ոչ տեղահանված քաղաքացիների որոշ սոցիալական խմբերին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերին, մեկ անգամ ևս հայտնում է, որ դրանք ընթացքի մեջ են և իրականացվում են փուլ առ փուլ: «Տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի […]
20:34 08.04.2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը նախ իր երախտագիտությունն է հայտնել միության անդամներին՝ վերջին օրերին զինված ուժերի հետ համատեղ կամավորական հիմունքներով Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած աջակցության համար, ապա ընդգծել, որ բոլոր ջանքերը գործադրվում են Արցախում […]
18:10 08.04.2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Արցախի Հանրապետության Փառուխ գյուղի ներխուժման դեպքին՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահները ուսումնասիրում են միջադեպի բոլոր հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսին Լավրովը հայտնել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկել է այդ հարցը: […]
16:34 08.04.2022
Ապրիլի 8-ին՝ ժամը 11:52-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոց 25 հասցեում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ժամը 11:53-ին Մարտունու հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է կանչի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
16:24 08.04.2022
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Անցյալ տարի [Ռուսաստանի և Հայաստանի] ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար, հավանաբար պետք է հաշվել այլ արժույթներով, բայց հետո կհամաձայնվենք […]
15:07 07.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 7-ին ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ կանայք Այսօր` ապրիլի 7-ը, մեր օրացույցում առանձնանում է որպես Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հերո՛ս հայուհիներ։ Հերոսներ ծնած ու […]
12:44 07.04.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ այսօր արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: «Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր, կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի ավետման տոնի առթիվ: Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող […]
10:20 07.04.2022
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․ «Սիրելի՛ կանայք Այսօր` ապրիլի 7-ը, մեր օրացույցում առանձնանում է որպես Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հերո’ս հայուհիներ։ Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած […]
10:05 07.04.2022
ԱՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ․ «Սիրելի՛ մայրեր, տիկնայք և աղջիկներ Ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: 1995 թվականից ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր։ Այն մայրերին գնահատելու, մեր երախտիքն ու հիացմունքն արտահայտելու լավագույն առիթներից է։ Մեր ընկալումներում մայրությունը […]
20:39 06.04.2022
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահ Արմեն Հարությունյանի հետ: Ազգային ժողովի նախագահը նրան է հանձնել Հայ-ռուսական կազակական միության որոշումը՝ Արմեն Հարությունյանին կազակական զորքերի գեներալ – մայորի և ատամանի կոչում շնորհելու մասին: Հանդիպման ժամանակ քննարկվել է միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել […]
17:56 06.04.2022
Ապրիլի 6-ին Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Հադրութի արվեստի դպրոց» ՊՈԱԿ, ծանոթացել առկա շենքային պայմաններին և սաների ուսումնառության կազմակերպման ընթացքին։ Ադրբեջանի կողմից Հադրութ քաղաքի օկուպացիայի հետևանքով դպրոցը ժամանակավոր տեղակայվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքում։ Չնայած դժվարություններին և շենքային պայմանների անբավարարությանը՝ կրթօջախը շարունակում է կրթել ու դաստիարակել ավելի քան 120 աշակերտների՝ նրանց […]
17:07 06.04.2022
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շարունակվում են արագ հավաքովի առանձնատների կառուցման շինաշխատանքները, տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: «Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր թաղամասում 107 բնակելի տներից 9-ը կլինեն թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանձնատներ: Նշված առանձնատներից մեկն արդեն պատրաստ է, որի կառուցումն իրականացվել է ԱՄԷ-ից ժամանած մասնագետների օժանդակությամբ։ Եվս երկուսի կառուցման աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Ծրագիրը […]
22:08 05.04.2022
Ազատության հրապարակում այսօր երեկոյան անցկացվել է «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք: Այն կազմակերպել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Հնչել են համախմբման կոչեր: Հարթակից քննադատական ելույթներ են ունեցել պատգամավորներ Վահե Հակոբյանը, Տիգրան Աբրահամյանը, Արամ Վարդևանյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը և Իշխան Սաղաթելյանը: Հանրահավաքին մասնակցել է նաև ՀՀԿ նախագահ, հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: […]
21:33 05.04.2022
Կայացել է Արցախ-Սփյուռք «Քույր դպրոցներ» ծրագրի առաջին փուլը։ Ծրագրին մասնակցում են Մարտակերտի շրջանի և Լիբանանի Հանրապետության հայկական դպրոցները։ ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականի գրասենյակի համատեղ մշակմամբ՝ «Քույր դպրոցներ» ծրագիրն ընթացքի մեջ է։ Այն կրում է ինստիտուցիոնալ և շարունակական բնույթ: Առաջին փուլում ԱՀ Մարտակերտի շրջանի հինգ միջնակարգ դպրոցները՝ Մարտակերտի թիվ 1, Հաթերքի, […]
20:27 05.04.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ: Համոզված ենք, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների […]
20:23 05.04.2022
Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը։ Նիստին ներկա էր ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր: Որպես հիմնական զեկուցող հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը նախօրոք քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի […]