23:20 27.03.2022
Ադրբեջանական կողմը բանակցություններից հետո իր զինված ուժերի ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի շրջանից»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է […]
17:14 27.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ողջունելով ներկաներին՝ երկրի ղեկավարը ասել է. «Անվտանգության խորհրդի նախորդ նիստի ժամանակ կայացրել ենք որոշումներ, այդ թվում՝ կոչով և խնդրանքով դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջանքեր գործադրելու Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հակառակորդի ելման […]
16:13 27.03.2022
Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը վերսկսվելու է մարտի 28-ից։ Հայտնում է Արցախի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
14:58 27.03.2022
Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Այս մասին ասվում է «Արցախգազ» ՓԲԸ տնօրինության տարածած հայտարարությունում։ «Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված […]
14:22 27.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու և ռուսական կողմի ջանքերով հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու […]
12:33 27.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները: Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Արայիկ […]
12:28 27.03.2022
Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի անվտանգության խորհուրդը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամ բ,նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում, հայտարարել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Մենք ակնկալիք […]
11:50 27.03.2022
«Մարտի 28-ին կվերականգնվի բնական գազի մատակարարումը Ստեփանակերտ և հարակից այլ բնակավայրեր, և առաջին հերթին կիրականացվեն փորձնական աշխատանքներ։ Բնական գազի մատակարարումը Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի տարածք ամբողջությամբ կվերականգնվի մարտի 29-ին փորձնական աշխատանքների ավարտից հետո»,- ասվում է «Ազերիգազ»-ի հաղորդագրության մեջ։ Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դժվարանցանելի տեղանքում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։
10:19 27.03.2022
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
21:59 26.03.2022
«Արցախի Հանրապետությունում նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ռազմական դրություն չի հայտարարել. այն կա 1992 թվականից, ավտոմատ երկարաձգումներով գործել է մինչև 2005 թվականը։ Իսկ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ Ռազմական դրության մասին օրենքը նախագահին թույլ է տալիս երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` սահմանափակումներ մտցնել։ […]
20:55 26.03.2022
Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և դիտակետ տեղադրել: Փառուխ բնակավայրի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումների ուղղությամբ «Bayraktar-TB 2» տիպի անօդաչու թռչող սարքով չորս հարված է հասցվել: Այս մասին ասված է […]
20:27 26.03.2022
Մարտի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ: Շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա […]
20:03 26.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Համաձայն հրամանագրի՝ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝ 1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը. 2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը […]
18:50 26.03.2022
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները […]
17:56 26.03.2022
Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։ Այս մասին ասվում է Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։ «Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության […]
17:00 26.03.2022
Մարտի 26-ին ժամը 15:01-ին Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աշոտ Գրաչի 18 հասցեում հրդեհ է բռնկվել: Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչին (ծնված 1981թ.) պատկանող տունը սնուցող էլեկտրավահանակը՝ հոսանքի […]
16:02 26.03.2022
Ստեփանակերտում անցկացվել է խաղաղ հավաք՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պահանջով։ Բանախոսները եռալեզու պաստառներով, ելույթներով ու կոչերով դիմել են միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ու դատապարտել ադրբեջանական ագրեսիան և ճանաչել Արցախի ժողովրդի իրավունքները։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:47 26.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։ Երկրի ղեկավարը […]
14:03 26.03.2022
Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: […]
13:33 26.03.2022
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում»:
12:59 26.03.2022
Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական […]
12:44 26.03.2022
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը իրազեկում է, որ Արցախում փակ ճանապարհներ չկան՝ միջշրջանային և միջպետական ճանապարհնեը` ժամը 12:00-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ,Հերհեր համայնքներ տանող ճանապարհները: Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան-Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […]
12:07 26.03.2022
Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու […]
11:28 26.03.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող՝ Ասկերանի շրջանի ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ […]
10:11 26.03.2022
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: Մարտի […]
10:06 26.03.2022
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում ԼՂ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի և զորքերի տեղաշարժի հետ կապված և հորդորում Ադրբեջանին վերադարձնել ուժերը 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարությամբ ամրագրված ելման դիրքեր։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում զետեղված հայտարարության մեջ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ բնակչության գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ […]
21:24 25.03.2022
Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան […]
20:49 25.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: «Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: […]
18:51 25.03.2022
«Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել եմ մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Այս պահին ճշտված տեղեկություններով՝ 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ […]