TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+28.09 oC

ԱՐՑԱԽ

Նախիջևանիկ գյուղում տրակտորի ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է վարույթ

12:08 30.03.2022

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 19-ին ժամը 17:00-ից մինչև մարտի 10-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տրակտորի ուղղությամբ կրակահերթեր արձակելու և […]

̰
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված․ Արցախի տեղեկատվական շտաբ

10:11 30.03.2022

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և […]

̰
ԵԽ-ում ներկայացվել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

23:00 29.03.2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի հետ: Հանդիպումների ժամանակ ներկայացվել է […]

̰
ՌԴ ՊՆ-ն եռանդուն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ. Զախարովա

19:57 29.03.2022

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը եռանդուն ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները գործում են՝ խստորեն հետևելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: The Moscow Post օրաթերթի լրագրողի հարցին՝ ի՞նչ է […]

̰
Արցախի պետնախարարը քաղպաշտպանության ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

18:39 29.03.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ: Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար: Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության […]

̰
Արցախի նախագահը ՊԲ հրամկազմի, ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

18:10 29.03.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է պաշտպանության նախարարություն և ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Իր խոսքում երկրի ղեկավարը, նախ, բարձր է գնահատել օրերս շփման գծի արևելյան հատվածում Պաշտպանության բանակի և ուժային մյուս կառույցների […]

̰
Աշխատանքներ են տարվում տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ․ ԱՀ պետնախարար

14:53 29.03.2022

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրել է, որ քանի որ հաճախակի են հարցումներով դիմում կատարվող աշխատանքների մասին, հայտնում է, որ այս օրերին տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: «Ես քանիցս այցելել եմ Խրամորթ համայնք, կապ եմ պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ: Նախ, Խրամորթի ու […]

̰
Մարտի 24-29-ը քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից Հայաստան շարունակվել է բնականոն ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ

14:27 29.03.2022

ԱՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: «Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը՝ մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական […]

̰
ԱՀ ԱԺ նախագահն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

14:12 29.03.2022

Մարտի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։ Նիստի օրակարգում ընդգրկվել են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին», ««Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում […]

̰
Մոսկվան ակնկալում է, որ ԼՂ-ում լարվածությունը կթոթափվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա․ Ռուդենկո

12:22 29.03.2022

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կթոթափվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Մենք ակնկալում ենք, որ ամենը կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում», – ասել է նա:

̰
ՌԴ-ն հուսով է, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով. Մատվիենկո

12:20 29.03.2022

Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: «Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», – ասել է […]

̰
Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով

11:39 29.03.2022

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։ «Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և […]

̰
Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

11:17 29.03.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն […]

̰
Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

11:01 29.03.2022

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու […]

̰
Փառուխը ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ է․ խաղաղապահները լուսանկարներ են հրապարակել

00:30 29.03.2022

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գիծը հատել են Փառուխի շրջանում, որով խախտել են եռակողմ հայտարարության 1-ին կետը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել պահուստային ուժեր տեղակայել Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու համար։ Այս մասին ասված է ռուս խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքում տարածած հաղորդագրության մեջ։ Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ […]

̰
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում․ տեղեկատվական շտաբ

00:10 29.03.2022

Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի […]

̰
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է տեղեկություններ ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ

22:24 28.03.2022

Գերատեսչությունը հավելում է, որ ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարասի և Գանձասարի վանքեր։

̰
Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է

20:03 28.03.2022

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Արցախի աղբյուրները: Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով։ Օրեր անց գազամատակարարումը վերականգնվեց, սակայն մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել էին Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ […]

̰
Արցախի նախագահն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների

18:32 28.03.2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 28-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների՝ կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանի գլխավորությամբ։ Քննարկվել են վերջին օրերին շփման գծում լարվածությանն առնչվող հարցեր։ Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում՝ սահմանագծի արևելյան հատվածում հակառակորդին […]

̰
Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված գրքի շնորհանդեսը

18:16 28.03.2022

Մարտի 27-ին Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո (Սուրբ Նիկողայոս) եկեղեցում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի՝ Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված «Դադիի վանք Dadivank» գրքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ներկաներին […]

̰
Դեսպան Մկրտչյանը ԵԽ հույն պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները

17:47 28.03.2022

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևին հույն պատգամավորի աջակցության համար։ Այնուհետև դեսպանը ներկայացրեց Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, ներկայացրեց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների, ինչպես նաև Հունաստանի, արձագանքներն ու կոչերն ուղղված Ադրբեջանին, […]

̰
Եթե փորձեն դուրս մղել Ռուսաստանին՝ պատասխանը կարող է շատ կոշտ լինել. Մարկեդոնովը՝ Արցախի իրադրության մասին

17:28 28.03.2022

Ադրբեջանը հակասություններ ունի Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության հարցի շուրջ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովը պարզաբանում է, որ եթե նախկինում ռուս-ադրբեջանական այդ հակասությունը մնում էր ոչ հրապարակային դաշտում, ապա վերջին սրացումներից հետո այն դուրս եկավ ջրի երես Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հայտարարությունների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ […]

̰
Մոսկվայից ժամանած բժիշկն Արցախում իրականացրել է վիրահատական միջամտություններ

16:46 28.03.2022

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մարտի 7-25-ը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ա. Ա. Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից իրականացվել են խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Մասնագետի կողմից կատարվել է 20 վիրահատություն, կապված ողնաշարի խնդիրների հետ՝ ճողվածք, ստենոզ, տրավմա: Այցի շրջանակում իրականացվել է նաև փորձի […]

̰
ԱՀ ԱԻՊԾ-ում անցած շաբաթ գրանցվել է 940 զանգ

15:04 28.03.2022

2022 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 940 զանգ: Արցախի Հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով մարտի 20-ից ԱԻ պետական ծառայությունը շարունակել է համակարգված աշխատանքներ կատարել՝ արտակարգ դեպքերին ու պատահարների ահազանգելու և դրանց հետևանքների վերացման համար: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը արձագանքել են փլուզման վերաբերյալ […]

̰
Ադրբեջանական զորքերը սադրիչ քայլեր են ձեռնարկում ԼՂ-ում․ ԱՄՆ կոնգրեսական Փալոն

13:45 28.03.2022

«Պետքարտուղարությունը հաստատել է, որ ադրբեջանական զորքերը էսկալացիոն և սադրիչ քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում», – գրել է Փալլոնը։

̰
Կրեմլը Ղարաբաղում բոլոր կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը

13:38 28.03.2022

Հաղորդվում է, որ Մոսկվան խաղաղապահ զորակազմի միջոցով միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացման համար։

̰
Արցախում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով

13:32 28.03.2022

Արցախի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով։ Նոր կանոններով՝ հարցաշարը բաղկացած է 1116 հարցից, տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, գիտելիքների ստուգման 20 հարցից քաղաքացին պետք է ճիշտ պատասխանի 18-ին: Տեսական քննությունն անց […]

̰
Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում

12:34 28.03.2022

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Ի շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ […]

̰
Ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի ներխուժումը դադարեցնելու համար․ ՀՀ ԱԳՆ

12:05 28.03.2022

ԼՂ-ում վերջին օրերի իրադարձությունների հետ կապված՝ ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային […]

̰
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Արցախի ժողովրդին

10:02 28.03.2022

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Արցախի ժողովրդին․ «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդում։ Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է, կամ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։ Իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք […]

̰
BACK_TO_TOP